Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը Սերժ Սարգսյանին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին:
«Պարո՛ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որպեսզի այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին:
Եթե մենք ամփոփելու լինենք այս շրջափուլը, ապա պետք է ասենք, որ 2016թ. սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ ձևով կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից մեր տնտեսությունը զարգացնելու առումով: Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսկացության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդանները, պատասխանատու են Հանրապետական կուսակցության խորհդրի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա: 2017թ. արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն: Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները:
«Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով: Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարավածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է: Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք: Կրկին շատ շնորհակալ եմ Ձեզ վստահության և համատեղ աշխատանքի համար»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT