Երևան
12 °C
Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում «Բողոքի ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի» վերնագրով հավելված է հայտնվել: Ներկայացվել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ վերջին օրերի գործողությունները: Ըստ այդմ՝ ցույցերը եւ բողոքի միջոցառումները սկսվել են 2018 թվականի մարտ ամսին, երբ Հանրապետական կուսակցության տարբեր անդամներ չբացառեցին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը:
Հատուկ սյունյակում ընդգծվել է 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի արած հատուկ հայտարարությունը, որտեղ նա խոստանում էր, որ այլեւս չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ խորհրդարանական մոդելին անցնելու դեպքում չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Հոդվածում նշված է, որ Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական ԵԼՔ դաշինքը, արտախորհրդարանական «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունը եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ ԵԼՔ դաշինքի մաս կազմող երեք կուսակցություններից միայն «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրեց փողոցային պայքարի՝ երթերի, ցույցերի եւ բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրիից եւ պետք է անցնի Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով եւ ապրիլի 13-ին հասնի Երեւանի Ազատության հրապարակ, որին կհաջորդեն շուրջօրյա հանրահավաքները։
«Իմ քայլը» նախաձեռնության պայքարի երգը «Քաղաքացու երգը» ստեղծագործությունն է, որի խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, երաժշտության հեղինակը եւ կատարողը՝ Հայկ Ստվերը։ Ապրիլի 8-ին «#ԻմՔայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երեւան-Դիլիջան մայրուղին։ Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողությունների, փակել է Երեւան-Սեւան-Իջեւան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը։
Ապրիլի 5-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Երեւանի կենտրոնում գումար էր հավաքում պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար: Ապրիլի 8-ին նախաձեռնությունը ավտոերթով շարժվեց Ծովագյուղ, որտեղ միացավ Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթին: Մարտի 10-ին «Հանուն Հայաստան պետության» ճակատն իր առաջին հանրահավաքն արեց Ազատության հրապարակում։ Ապրիլի 9-ին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին «սերժիկ մարդասպան, սերժիկ սրիկա» պաստառ էր պարզել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի տան դիմաց։ Ոստիկանները բռնի ուժ են կիրառել քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, ինչի արդյունքում վատացել է Գասպարիի ինքնազգացողությունը»:
Այս ամենը ներառված է վիքիպեդիայի «Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի» հոդվածի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT