Այն, որ Վենգերն ինձ ընկեր անվանեց, չի նշանակում, թե ինձ ամեն ինչ կարելի է. Մխիթարյան

Ռուսական Матч ТВ հեռուստաալիքը ներկայացրել է Լոնդոնում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից վերցված հարցազրույցը: Ապրիլի 5-ին «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում ընդունել էր ռուսական ԲԿՄԱ-ին: Հեռուստաընկերությունը գնացել է՝ հանդիպման մասին ռեպորտաժ պատրաստելու եւ առիթ օգտագործել է նաեւ Մխիթարյանի հետ խոսելու համար: Նախախաղյա ասուլիսի ժամանակ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, նկատի ունենալով Մխիթարյանին, ասել էր՝ ընկերս կթարգմանի ռուսերենից, եւ հայ ֆուտբոլիստին հարցազրույցի ժամանակ հարցրել են, թե ինչպիսին են նրա հարաբերությունները ֆրանսիացի մասնագետի հետ:  

«Նա շատ խելացի մարզիչ է: Հարգում է իր խաղացողներին, ակումբի աշխատակիցներին, եւ մյուսներն էլ հարգում են նրան: Այն, որ նա ինձ ընկեր անվանեց, չի նշանակում, որ պետք է թռչկոտեմ դրանից ու մտածեմ, թե ինձ ամեն ինչ կարելի է: Նա շատ լավ մարդ է, վստահում է իր խաղացողներին, սիրում է նրանց, գիտի՝ ինչ սպասել նրանցից»,- ասել է Մխիթարյանը:

Կիսապաշտպանը նաեւ խոսել է ԲԿՄԱ-ի մասին: Ասել է, որ ուժեղ թիմ է, որը պատահական չի հայտնվել մրցաշարի քառորդ եզրափակչում: Առանձին անդրադարձել է նաեւ թիմի աչքի ընկնող խաղացողներին:

Անցած շաբաթ տեղի ունեցած խաղում լոնդոնցիները ԲԿՄԱ-ին հաղթեցին 4:1 հաշվով: Մխիթարյանը ծնկի վնասվածք ստացավ եւ չկարողացավ ավարտել հանդիպումը: Նա բաց թողեց հանգստյան օրերին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղը, որում նրա թիմը հաղթեց 3:2: Վենգերն ասել է, որ նա չի մասնակցի նաեւ ԲԿՄԱ-ի դեմ ապրիլի 12-ին կայանալիք 1/4 եզրափակիչ պատասխան խաղին: Պրեմիեր լիգայի՝ այս շաբաթվա վերջին կայանալիք «Նյուքասլի» դեմ եւ հաջորդ շաբաթվա վերջին կայանալիք «Վեստ Հեմի» դեմ հանդիպումներում նա նույնպես չի լինի: Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանի ապաքինման համար կարող է պահանջվել 6 շաբաթ: Վենգերը հույս ունի, որ մրցաշրջանի վերջում նա դեռ կկարողանա օգնել թիմին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6008 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին