Շարքային Վիկտոր Յուզիխովիչ. փամփուշտները վերջացել են, բռնցքամարտիկն անցել է ձեռնամարտի

«Երեխեքը մինչեւ վերջ կռվել են, զենքը պրծել է, բայց չեն լքել դիրքը, դրա համար էլ մնացին այնտեղ: Թալիշի 170 դիրքում ռուկապաշնի բոյ է եղել, ամենավերջում իմ տղան է զոհվել»: Ապրիլի երկուսի մասին է պատմում Ալեքսանդր Յուզիխովիչը՝ 2016-ին Թալիշում նահատակված գյումրեցի բռնցքամարտիկ Վիկտոր Յուզիխովիչի հայրը: Այսօր տղայի ծննդյան օրն է: Արդեն երկրորդ տարին լուսաբացն առանց Վիտյայի է բացվում:

Ծնողների համար նոր օր ասվածը վաղուց չկա: Կյանքը կիսվել է երկու մասի՝ Վիկտորի հետ եւ առանց նրա: Վիկտորը բռնցքամարտիկ էր, Հայաստանի պատանիների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն: Ծնողներն ասում են՝ պարտվել չէր սիրում, չէր հանձնվում: Հաստատակամ էր: Եթե ցանկանար, կծառայեր մարզական հատուկ գումարտակում, սակայն հետախույզ դառնալը տղայի երազանքն է եղել: Վիկտորի հայրը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ մինչ օրս շարունակում է տեղեկություններ հավաքել ապրիլի 2-ին տեղի ունեցածի մասին: Ասաց՝ իրականությունը թաքցվում է ժողովրդից:

«Ամեն ինչն էլ իմացանք, բայց մեր ղեկավարությունից չենք իմացել, մենք մեր կապերով ենք իմացել, թե երեխեքը ինչ ձեւով են կռվել, ինչպես են զոհվել: Ես չեմ ասում, թե ումից եմ իմացել, դա իրենք էլ լավ գիտեն, իրենց մոտ էլ կան կադրեր, ամբողջը նկարված ունեին, հիմա անվտանգության ծառայության մոտ է (նկատի ունի ԱԱԾ-ն-հեղ.), ամբողջն իրենք կարող են դնել, նայել: Ուղղակի ես մի բան չեմ հասկանում՝ ինչի համար ժողովրդին, հենց ծնողներին ճիշտը չեն ասել»:

Ալեքսանդր Յուզիխովիչը 2016-ի ապրիլին ՌԴ-ում է եղել, Չերեպովեցում: Տղայի հետ ամեն օր խոսել է: Ապրիլի մեկին էլ է զանգել Վիկտորին, սովորականի նման խոսել են դեսից-դենից:

«Խոսել եմ ամսի մեկին գիշերը, նաեւ գրել եմ, ես Ռուսաստանում եմ եղել, մինչեւ հիմա պահել եմ Վիտյայիս պերեպիսկեքը: Բան չի ըսել ընդհանրապես: Ասեց՝ պա, մենք լավ ենք, մեր մասին մի մտածի, մենակ մի բան կխնդրեմ՝ մամային, Էդգարին, մերոնց արի մոտդ տար, դուրս հանի ստեղից: Ինքը բայց չասեց էլի, որ իրենք արդեն բոյի մեջ են: Ու ֆսյո»:

Հոր ու որդու վերջին զրույցն է եղել սա: Ալեքսանդրը զարմացել է տղայի խնդրանքից, բայց մտքով էլ չի անցել, որ որդին այդ խոսքերն արտաբերելիս կենաց ու մահու պայքարի մեջ է եղել: «Ապրիլի մեկի կեսգիշերից սկսված հարձակումը Թալիշի 170 դիրքում կանգնած տղաները հետ են մղել կյանքի գնով: Սա միակ դիրքն է, որտեղ փամփուշտների վերջանալուց հետո զինվորներն անցել են ձեռնամարտի: Հետախույզներն ուժեղ տղաներ են»,- ասում է Վիկտորի հայրը եւ հավելում, որ նրանք հիմնականում մարզիկներ էին եւ հատուկ պատրաստություն անցածներ: Դրա համար էլ երեւի չեն նահանջել, վստահ են եղել իրենց ուժին, նաեւ չեն ցանկացել դիրքը հանձնել՝ գիտենալով, որ անհավասար կռվի մեջ են, շատ լավ են իմացել, որ զոհվելու են:

«Ապրիլի 1-ի գիշերվանից սկսվել է, 1-ն անց կես, երկուսի կողմ գիշերն առաջին հարվածն է եղել հենց իրենց վրա՝ Թալիշ, 170 դիրք: Ու այդտեղից հետո մինչեւ վերջին բոյը եղել է ապրիլի երկուսին, ժամը 5-ի կողմ: Ու երեխեքը էդ հատվածում արդեն իրար հետեւից գնացել են: Ես ապրիլի 2-ին, առավոտ ժամը 9-ին իմացա, որ խառը վիճակը է, տղեքն ասին, ես նախադու ուզեցի կապ հաստատեմ, չեղավ, էլ չկարողացա»,- պատմեց Ալեքսանդր Յուզիխովիչը: Իսկ այդ ընթացքում, մահից առաջ Վիկտոր Յուզիխովիչը սոցցանցի իր էջում վերջին գրառումն արեց. «Տղանե՛ր, ինչ էլ որ լինի՝ հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք։ Վախը կյանքում տեղ չունի»:

Որդու դին ծնողներին ապրիլի 5-ին է հանձնվել: Աչքերում քարացած սարսափն ու վիշտը չկարողացավ թաքցնել Յուզիխովիչի հայրն ու ասաց, որ տղայի դին խոշտանգված է եղել: «Երեխու դին խոշտանգված էր: Ես հավաքել եմ տվել երեխու գլուխը: Բայց մինչեւ հիմա իրենց նկարներով լրիվ կապացուցեմ, հեչ մարդ պրիզնատ չի գա»,- ասաց Ալեքսանդրը:

Վիկտոր Յուզիխովիչը հետմահու արժանացել է ՀՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանշանի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10408 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին