Համակարգն ավելորդ անձերին դուրս է շպրտելու. Սերգեյ Բագրատյան

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը՝ նշելով, որ որոշել են իրենց կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Խորհրդարանական ուժերից ԵԼՔ դաշինքի մեջ մտնող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ մի շարք արտախորհրդարանական ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետացումը կանխելու համար: Ծառուկյան խմբակցության հետագա քայլերն առայժմ պարզ չեն, մեզ հետ զրույցում խմբակցության մոտեցումը ներկայացրեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

- Պարոն Բագրատյան, տարբեր քաղաքական ուժեր միավորվում են, որպեսզի իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ պայքարեն, Ծառուկյան դաշինքն ի՞նչ է պատրաստվում անել:

- Ծառուկյան դաշինքն իր օրակարգով, իր ռազմավարությամբ, աշխատանքները կանոնակարգված առաջ է տարում, մենք բնականոն աշխատանքի մեջ ենք: Մենք ասել ենք, որ մեր խնդիրը համակարգային փոփոխություններն են: Համակարգային փոփոխությունները մենք տեսնում ենք այս օրենսդրական հնարավորություններն օգտագործելու միջոցով: Այսինքն՝ հիմա մենք ունեն Սահմանադրություն, ըստ որի՝ մենք անցել ենք արդեն խորհրդարանական կառավարման: Հետեւաբար, այդտեղ լուրջ օրենսդրական աշխատանք կա, որպեսզի մենք հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները կարողանանք ստանալ, եւ որպեսզի մենք դուրս չգանք այս ռեժիմից, եւ հնարավորություն չտանք, որպեսզի իշխանությունն իր միակողմանի օրենսդրական նախաձեռնություններով միայն սպասարկի իր համակարգերը: Մենք պարտավոր ենք աշխատել ամենօրյա աշխատանքային ռեժիմով, եւ կարողանալ պարտադրել հակակշիռները: Եթե մենք այդտեղ դժվարություններ կունենանք, իհարկե, նաեւ հանրային հարթակներ կստեղծենք, կդիմենք հանրությանը, որպեսզի մեզ օգնեն, որպեսզի կարողանանք այդ զսպումները տեղադրել` օրենքի տեսքով:

- Իսկ փողոցային պայքարի միանալ պատրաստվո՞ւմ եք, թե՞ ոչ:

- Այս պահին փողոցային պայքարի խնդիր, որպես այդպիսին, հանրային ընկալման մեջ մենք չենք տեսնում` պատրաստվածություն չկա: Նախ, պետք է իրազեկել, պետք է քաղաքացիների մոտ ընդհանուր նպատակ ձեւավորել, նոր կարողանալ նաեւ այդ ճանապարհը փորձել: Բայց այս պահին հանրությունը կարծես թմբիրի մեջ լինի, եւ դեռ պատրաստ չի ակտիվ քաղաքական գործընթացների մասնակցել:

- Կարեն Կարապետյանն իր անունից հայտարարել է, որ պատրաստվում են Սերժ Սարգսյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, Ծառուկյան դաշինքն ի՞նչ-որ որոշում կայացրել է այդ հարցով:

- Մենք այս պահին որեւէ քննարկում այդ հարցով չենք արել, քանի որ չկա թեկնածու: Ճիշտ է, ձեր ասած ելույթը ես ինքս լսել եմ, նայել եմ, ենթադրում եմ, որ այդպես կլինի, բայց մենք գիտենք, որ քաղաքականությունը ենթադրության արվեստ չէ, այլ հնարավորի արվեստ է, այնպես որ տեսնենք՝ ինչպես կլինի:

- Սերժ Սարգսյանին, որպես քաղաքական կերպար ճանաչելով, կցանկանա՞ք դառնա վարչապետ, թե՞ ոչ:

- Հիմա ցանկությունների դաշտում չքննարկենք, իմ համար կարեւորը, եթե համակարգի իմ ասած ձեւով, մեր ասած զսպումները եւ հակակշիռները տեղադրվեն եւ ճիշտ աշխատի, որեւէ մարդ, որեւէ խնդիր չի կարող առաջացնել այդ դեպքում: Այսինքն, նույնիսկ, եթե մենք այս պահին կառավարման համակարգը դիտարկենք ոչ լիարժեք, բնականաբար, անձերի դերը կա, երբ որ մենք կբերենք իրական կառավարման համակարգի, իրական մեխանիզմը կաշխատի: Բազմաթիվ երկրներում մենք տեսնում ենք դա, Գերմանիայում Մերկելը կլինի, թե մեկ ուրիշը, գերմանական արդյունաբերությունը եւ գերմանական կառավարման համակարգը իր ռեժիմով աշխատելու է՝ անկախ անձերից: Այսինքն, մենք պետք է այդ օրինակն ունենանք եւ այդ ուղղությամբ գնանք, ես այդպես եմ տեսնում:

- Հնարավո՞ր է առանց անձերին փոխելու, առանց իշխանությունը փոխելու հասնել նման արդյունքի, որ իշխանության ձեւը այդպես փոխվի:

- Համակարգը ինքն է թելադրում կադրեր, եթե մենք մի տեղ ենք աշխատում եւ չենք հասկանում այդ աշխատանքի բնույթը, գործառույթները եւ այլն, դա բոլորն են տեսնելու, եւ այդ դեպքում կամ քեզ կհանեն, կամ մեխանիկորեն դուրս կմնաս: Եթե մեզ հիմա բերեն էլեկտրոմոբիլ, եւ մենք ուզենանք վարել` չենք կարողանալու, որովհետեւ չգիտենք՝ դա ինչ է: Հետեւաբար՝ կգա այն վարորդը, որը գիտի էլեկտրոմոբիլ վարել, տեխնիկապես պատկերացնում է եւ տիրապետում է: Նույնը կառավարման համակարգն է, համակարգն ինքն ավելորդ անձերին դուրս է շպրտելու:

- Քաղաքացիական ուժեր կան, որ կարծում են Գագիկ Ծառուկյանը միայն այն ժամանակ կմիանա ժողովրդին, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալվելուց լինի արդեն, այդպե՞ս է:

- Լուրջ ձեւակերպում չի եւ քաղաքագիտական ձեւակերպում չի:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3140 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել