Ադրբեջանում նախագահական ընտրություններ են. պայքարում է 8 թեկնածու, այդ թվում՝ Ալիեւը

Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են: Haqqin-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԿԸՀ նախագահ մազախար Պանախովը հայտնել է, որ քվեարկությունը սկսված է:

Նա նշել է, որ ընտրություններին գրանցված է 8 թեկնածու, որոնցից 6-ը ներկայացված են կուսակցությունների կողմից, 1-ն ինքնաառաջադրված է, մյուս թեկնածուն՝ խմբակցության կողմից է առաջադրվել:

Ի դեպ, նոր, փոփոխված կարգի համաձայն, նախագահն այսուհետ ղեկավարելու է ոչ թե 5, այլ 7 տարի: Բացի այդ, փոխվել է նաեւ առաջադրումների սահմանափակումը, նշանակում է՝ Ալիեւը 7 տարի պաշտոնավարելուց հետո կարող է ամբողջ կյանքի ընթացքում առաջադրվել այնքան, որքան կկամենա:

Ինչպես եւ նախորդ ընտրություններում, այս անգամ էլ հաղթողի ամենահավանական թեկնածուն Իլհամ Ալիեւն է: 

Այսօր՝ ընտրությունների օրը 125 ընտրական օկրուգներում 5426 մշտական եւ 215 շարժական ընտրատեղամասեր են գործում, բոլոր ընտրատեղամասերում տեղադրված են տեսախցիկներ:

ԿԸՀ տվյալների համաձայն, ընտրությունների ընթացքին հետեւելու են 894 միջազգային ու 58175 տեղական դիտորդներ, այդ թվում՝ 59 երկրի 61 կազմակերպությունից:

Ընտրությունները կավարտվեն ժամը 19:00-ին:

 

 

Տպել
4097 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում