Ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը կրկին հաղթանակով է վերադարձել միջազգային մրցույթից

Ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը ոսկե մեդալի է արժանացել «Պրահյան աստղաբույլ» երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնում: Այն կայացել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մարտի 25-28-ը: Մասնակցել է մոտ 50 երկրից ժամանած շուրջ 150 մասնակից: Նրանք մրցել են տարբեր գործիքային անվանակարգերում, ջազ-վոկալ, ինչպես նաեւ ազգային պար անվանակարգում: Լուսինեն հաղթել է ջութակահարների մրցույթում, նրա կոնցերտմեյստեր Բելլա Օսիպովա Սիմոնյան էլ ստացել է լավագույն կոնցերտմեյստերի կոչումը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լուսինեն կիսվեց տպավորություններով:

«Արդեն իսկ հաղթական տրամադրվածությամբ բարձրացանք բեմ, որովհետեւ ես այդ պահին զգում էի, որ Հայաստանն եմ ներկայացնում, պարտվելու իրավունք չունեմ: Մեր ելույթի ժամանակ հանդիսատեսը բացականչում էր՝ կեցցեք, հոտնկայս ծափահարում էին: Այն փաստը, որ մենք եվրոպական բեմ ենք նվաճել, իհարկե շատ էր ոգրեւորում, բայց բացի ոգեւորությունից՝ դա նաեւ լուրջ պատասխանատվություն է, քանի որ, երբ մարդը հասնում է ինչ-որ բանի, պետք է դա պահել եւ լայնացնել հաջողությունների ալիքը, չէ՞ որ դա ընդամենը եվրոպական 1 երկիր է, իսկ ես փոքրուց նպատակ եմ ունեցել իմ արվեստով նվաճել բոլոր մայրցամաքները»,- ասաց նա:

Մրցույթը բաղկացած է եղել 2 փուլից: Առաջին փուլը կայացել է մարտի 26-ին, 2-րդ փուլը, ինչպես նաեւ գալա-համերգն ու պարգեւատրման արարողությունը՝ մարտի 27-ին: Ջութակահարուհին ներկայացրել է 8 ստեղծագործությունը, այդ թվում՝ իր հեղինակած «Հեղափոխություն 08»-ը եւ «Սարսափ շաբաթը»: Նա նաեւ կատարել է Արամ Խաչատրյանի «Երգ-պոեմը» եւ Կոմիտասի «Կռունկը»: Նշում է, որ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ է ընդունել «Կռունկը»:

««Կռունկը» շատ յուրահատուկ ընդունեց հանդիսատեսը. հոտընկայս ծափահարություններ, եւ բացականչում էին՝ կեցցեք: Մեզ համար էլ էր մեծ պատասխանատվություն եւ ոգեւորություն, որ հայկական ստեղծագործություններ ենք ներկայացնում: Արամ Խաչատրյանի «Երգ-պոեմը» նույնպես բուռն ծափահարություններով ընդունեցին»,- պատմեց նա:

Ջութակահարուհին շնորհակալություն հայտնեց Բելլա Օսիպովա Սիմոնյանին եւ իր դասախոս Սարգիս Թաշջյանին: Բելլա Օսիպովայի հետ համագործակցում է մոտ 1 տարի եւ հասցրել է մի քանի մրցույթների մասնակցել: Թաշջյանն էլ տարիներ շարունակ եղել է նրա կողքին ու մշտապես աջակցել:

Լուսինեի՝ Պրահայի մրցույթ-փառատոնին մասնակցությունը հովանավորել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Նախարարությունը հոգացել է ճանապարհածախսը, իսկ հիմնադրամը՝ կեցության ծախսերը:

Իր վերջին մրցույթից Լուսինեն նույնպես վերադարձել էր հաղթանակով: 2017 թ. նոյեմբերին նա ոսկե մեդալակիր էր դարձել Սանկտ Պետերբուրգում կայացած «Կախարդական հրավառություն» միջազգային մրցույթ-փառատոնում: Այժմ պատրաստվում է սեպտեմբերի 20-30-ն Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում կայանալիք Ֆրից Կրեյսլերի անվան ջութակահարների 7-րդ միջազգային մրցույթին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2552 դիտում

Վրաստանը շահագրգիռ է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Կավելաշվիլի

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին