Հայ ջութակահարուհին միջազգային մրցույթում 150 մասնակիցների մեջ հաղթող է դարձել

24/11/2017 schedule20:29

Ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը ոսկե մեդալով է վերադարձել Սանկտ Պետերբուրգում կայացած «Կախարդական հրավառություն» միջազգային մրցույթ-փառատոնից: Այն կայացել է նոյեմբերի 16-19: Մասնակցել է ընդհանուր առմամբ 650 երաժիշտ: Տեղի են ունեցել տարբեր գործիքների՝ այդ թվում ջութակի, թավջութակի, ալտի մրցույթներ: Ջութակահարների պայքարին մասնակցել է 150 հոգի, եւ հաղթել է Լուսինեն: Հպարտ է իր նվաճումով, սակայն ավելի շատ արժեւորում է մշակութային տոնին մասնակցելու հնարավորությունը: Armtimes.com-ի հետ զրույցում նա կիսվեց Սանկտ Պետերբուրգից ու փառատոնից ստացած տպավորություններով:

«Միշտ ասել եմ, որ Սանկտ Պետերբուգը ռուսական մշակույթի սիրտն է, էապես տարբերվում է Մոսկվայից, մշակութային կյանքն այնտեղ ավելի ակտիվ է: Մրցույթի շրջանակներում կլոր սեղան եղավ: Այդ մտավորականությունը, որն այնտեղ հավաքվել էր, ինձ ուղղակի գերեց: Ժյուրիի անդամներից մեկը՝ Լեոնիդ Վիկտորովիչը, որը Պետերբուգի կոնսերվատորիայի դասախոս է, ինձ շատ գովեց»,- ասաց նա:

Մրցույթի կազմակերպիչները ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին շնորհակալական նամակ են ուղարկել Լուսինեի մասնակցության համար: Որպես պարգեւ ջութակահարուհին 2018 թ. մարտին Պրահայում կայանալիք «Պրահյան աստղաթափ» փառատոնին մասնակցելու առաջարկ է ստացել: Նրան նաեւ հրավիրել են նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք համերգին նվագելու, սակայն, քանի որ հետատարձ տոմսը նոյեմբերի 20-ին է եղել, չի կարողացել ելույթ ունենալ:

Մրցանակի է արժանացել նաեւ նրան նվագակցող դաշնակահարուհի Բելլա Օսիպովան: Նա ճանաչվել է լավագույն կոնցերտմայստեր: Վերջինիս հետ Լուսինեն ընդամենը 6 ամիս է ինչ աշխատում է, սակայն բավական մեծ ծավալի աշխատանք են հասցրել անել: 3 մենահամերգ են ունեցել:

«Իմ աջ ձեռքն է: 4 տարի առաջ ծնողներիս մահից հետո ստրեսի պատճառով կորցրել եմ տեսողությունս, նա ինձ ուղեկցում էր փառատոնի ընթացքում»,- ասաց նա:

Այժմ Լուսինեն մտածում է Պրահա մեկնելու համար հովանավորներ գտնելու մասին: ՀՀ Մշակույթի նախարարությունը միայն ավիատոմսերի գումար կարող է տրամադրել, իսկ ինքը միայն նպաստ եւ թոշակ է ստանում, կենցաղային ծախսերն էլ հոգում է Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի օգնությամբ: Նրա կինն ամեն ամիս գումար է ուղարկում Լուսինեին: Այս մրցույթին էլ կարողացել է մասնակցել միայն որովհետեւ կազմակերպիչները նրան հյուրանոց եւ Սանկտ Պետերբուրգում 1 շաբաթ ապրելու որոշակի գումար են տրամադրել:

Լուսինեն 2 մեծ նպատակ ունի՝ համեգների, մրցույթների մասնակցելով ու մեծ բեմերում հաղթանակներ տանելով կայանալ որպես երաժիշտ, ինչպես նաեւ վիրահատվել ու վերականգնել տեսողությունը: Ինչ վերաբերում է երաժշտությանը, շարունակ պարապում է, ստեղծագործում է, հնարավորության սահմաններում մասնակցում է մրցույթների ու փառատոնների: Առողջության հետ կապված, սակայն, գործերն ավելի բարդ են. Իսրայելում խոստանում են, որ վիրահատությունը կօգնի նրան, սակայն շատ թանկ արժի՝ 20 հազար դոլար, եւ նա չունի այդ գումարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3075 դիտում

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին

Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան

Շինհրապարակում աշխատանքի պահին բետոնախառնիչը կողաշրջվել է

Hraparak.am-ի՝ հակառակորդին սահման հանձնելու հոդվածն ամբողջապես սուտ է. փոխվարչապետի գրասենյակ

Վաղուց է հայտնի, որ Գարեգին Բ-ն մեծ աղջիկ ունի, բայց ով է գալու նրան փոխարինելու՝ «Բենթլի» Կճոյա՞նը. Ստեփանյան

ՀՀ-Միացյալ Թագավորություն փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի. Գրիգորյան

Նախագահն այցելել է Նիցցայի սբ. Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր, հանդիպել հայ համայնքի հետ

Երևանի շենքերից մեկի բնակարանի առաստաղը փլուզվել է. բնակիչն արգելափակվել է ննջասենյակում

Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, հերոսի մայրը՝ մանկավարժական համալսարանում

Եթե հերքեն կուսակրոնության ուխտը խախտելու մասին պնդումները, անուններ կտրվեն՝ ով ում կինն է, ովքեր են երեխաները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Ըմշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին, դուրս եկել եզրափակիչ

Ասողները գլուխները պատին են տալիս, ՀՀ-ում չի կարող լինել քաղաքացիական պատերազմ. Արայիկ Հարությունյան

Ինչպես էին Սյունիքում անչափահաս տղաները մոլորվել, 20 ժամ անց՝ հետ վերադարձել. մանրամասներ. տեսանյութ

Նպատակահարմար չի համարվել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գրացի դպրոցի հրաձգության կապակցությամբ

Տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը. վերջին 14 օրում Հայաստանում կորոնավիրուսի 9 դեպք է արձանագրվել

Մարմարիկում մեքենաներ են բախվել. հողով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Օտարերկրացի երիտասարդները կեղծ թղթադրամ են իրացրել. 3-ն էլ ձերբակալվել են

Ինչպես է ՄԻՊ-ը ծախսել 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցները. կատարողական

Մոտենում է կնճռոտ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան երկկողմ խորհրդակցությունների երրորդ փուլը. Ռյաբկով

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ

Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից. ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի. հանդիպում ՊԵԿ-ում

Գողություններ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ

Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման նոր միջոց է ընտրվել

Սպորտդպրոցի մոտակայքում ավտոմեքենան սահել ընկել է Չիչխան գետը

Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Քեթրինի Միհրանը և «սաքուլիկներից» մեկը ստանձնում են Գարեգին Բ-ի պաշտպանությունը

Երևանը Թբիլիսիից հիմնավոր պարզաբանում չի ստացել կոնյակի տարանցման խնդիրների առնչությամբ. «Ազատություն»

Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին, փորձագիտական պատվիրակություն կայցելի ՀՀ

Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր, հարմարավետ մասնաճյուղը

Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր են քննարկել

ՏԿԵ նախարարն ու Հայաստանում WFP-ի ներկայացուցիչը քննարկել են ջրային և էներգետիկ ոլորտների ծրագրերի ընթացքը

Հայաստանում կայանալիք COP17-ը կդառնա կարևոր հանգրվան. Արարատ Միրզոյան

Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել

Մեր երկրում կա մեկ պետական լեզու, դա հայերենն է, այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել․ նախարար