Մի քայլ եւ Սերժ Սարգսյանի ելույթը վերածվում է Գյուլնազ տատի հերթական հեքիաթի

Ապրիլի 8-ին Արաբկիրի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել #Իմ քայլը նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը: Նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, նրանք ենթարկվել են վարչական տույժի: Պատճառն այն է, որ  նշված քաղաքացիները ապրիլի 13-ին նախատեսված հանրահավաքի իրազեկում են իրականացրել եւ ասֆալտի վրա #ԻմՔայլը գրությամբ գրաֆիտի են արել:

Թվում է՝ արտառոց ոչինչ չկա: Առաջին անգամ չէ: Ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասին իրազեկողներին նախկինում էլ են բերման ենթարկել, հանրահավաքի մասնակիցներին էլ...: Նույնիսկ բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, անգամ կրակել ու սպանել են նրանց: Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում, ինչ իրավիճակում են բերման ենթարկել վերը նշված քաղաքացիներին:

Ինչ խոսք, աբսուրդ է այն ձեւակերպումը, թե ինչի հիման վրա են ոստիկանները բերման ենթարկել նրանց: «Համայնքին պատկանող գույքը վնասելու համար»: Այսինքն՝ ասֆալտին ներկով «փչված» գրառումը, որը մի քանի օր անց մարդկանց ոտքերի տակ մաշվելու է, համարվել է համայնքի գույք վնասել: Բայց այս պահին դա չէ էականը: Էականը նույնիսկ այն չէ, որ նույն այդ ոստիկանությունը երեւանի պատերին արված հազարավոր այլ գրառումներ նույնիսկ չեն նկատում եւ չկա մեկը, գեթ մեկը, որը բերման ենթարկված լինի այդպիսի արարքի համար եւ տույժի ենթարկված լինի:

Էականը ոստիկանության պահվածքն է: «Առհասարակ, քայլերթը, միտինգները, հանրահավաքները օրենքով սահմանված բողոքի ակցիաներ են, եւ դրանց արտառոց ձեւով չեմ վերաբերվում»,- մի քանի օր առաջ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնությանը,  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում քամահրական տոնով ասել էր ՀՀԿ խոսնակը՝ Էդուարդ Շարմազանովը: Այսինքն, դե քայլերթ են անում՝ թող անեն, վախենալու բան չկա...: Ու այդ հայտարարությունից մի քանի օր անց ՀՀԿ-ն ասպարեզ է հանում իր իշխանության պահպանման ամենածանրակշիռ լծակը՝ ոստիկանությանը: Այսինքն ՀՀԿ-ն սրանով մատնեց առաջիկա իրադարձություններից ունեցած իր վախերը:   

Բայց սա էլ չէ ամենաէականը: Ընդամենը 11 ամիս առաջ Սերժ Սարգսյանը մի, մեղմ ասած, ծավալուն ելույթ ունեցավ Ազգային ժողովում: Ելույթի կարմիր գիծն այն էր, որ նորացված Սահմանադրությամբ նոր Հայաստան է լինելու այսուհետ:  Իսկ այդ նոր Հայաստանը չպիտի լիներ այնպիսին, որ ասֆալտի վրա ընդդիմության հանրահավաքի իրազեկմանը վերաբերող գրաֆիտի անող երկու քաղաքացու բերման ենթարկեն, իսկ ամբողջ քաղաքի պատերին տասնյակ հազարավոր «անմեղ» գրառումներ կատարածներից ոչ մեկին չպատժեն: Այսինքն, Սերժ Սարգսյանի ասած նոր Հայաստանում պետք է լիներ օրենքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունք եւ այլն, եւ այսպես շարունակ:

Մի քանի մեջբերումներ՝ այդ ելույթից.

- «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք, որպեսզի մարդու իրավունքները լինեն սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված։ Որպեսզի հարգվի ու երաշխավորվի օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը...»: 

- «2015 թվականի սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության սկզբունքի հետեւողական կայացման եւ մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին»:

- «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք, որպեսզի մարդու իրավունքները լինեն սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված։ Որպեսզի հարգվի ու երաշխավորվի օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը»:

- «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծել ենք սահմանադրական արդյունավետ հենք... Որպեսզի իրավունքներին ցանկացած միջամտություն եւ իշխանության ցանկացած գործողություն բխեն համաչափության սկզբունքից, որպեսզի իրավական վեճերը լուծվեն բացառապես իրավական ճանապարհով, արդյունավետ լուծման անհրաժեշտ կառուցակարգեր ունենան, որպեսզի արդարադատությունը լինի անկախ եւ անկողմնակալ»:

- «Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին որոշակի մտածողությունն ու որոշակի երեւույթներ են: Այդ երեւույթներից ամենավտանգավորը, թերեւս, անարդարությունն է»:

- «Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբեւէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարեւոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»:

Եթե ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չի լսել իր շեֆի ելույթը, դա վատ է: Եթե լսել է բայց իր ղեկավարած կառույցը անարդար է վարվել, օրենքի գերակայությունը չի պահպանել, անտեսել է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, ապա դա էլ է վատ: Եթե Վովա Գասպարյանը լսել է, բայց Սերժ Սարգսյանի ելույթին վերաբերվել է ճիշտ այնպես, ինչպես շատ ու շատ այլք, այսինքն՝ որպես արդարության, օրենքի գերակայության մասին հերթական հեքիաթի, ապա դա լավ է. համենայնդեպս, Վովա Գասպարյանն ու իր ղեկավարած կառույցը շատ իրատեսական են ընկալում իրենց շեֆի ասածները ու ձեւեր չեն թափում: Այդպես գոնե կանխատեսելի են:

Ահա այսպես` ընդամենը երկու քաղաքացու բերման ենթարկելով, Սերժ Սարգսյանի մի հսկայական ելույթ շատ արագ վերածվեց Գյուլնազ տատի հերթական հեքիաթի: Եվ այդ տեսանկյունից ոստիկանության այդ գործողությունը ինչ- որ տեղ պետք է պատմական համարել: 

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4155 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի