Երևան
12 °C
16:44- Այս պահին Նիկոլ Փաշինյանը եւ մյուսները գտնվում են Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մոտ: Վերջինս չի ցանկանում հանդիպել պայքարի դուրս եկածների հետ: Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հայտարարությամբ հանդես եկավ. «Ինչու՞ ենք այսօր այս ակցիա ձեռնարկել: Այս ակցիան անում ենք միայն մի պատճառով: Տարիներ շարունակ համալսարանը վեր է ածվել ՀՀԿ-ական ընտրակաշառար խմբավորման որջի: ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս կառույցը օգտագործում է ՀՀ քաղաքացիներին ստրկացնելու համար: Մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է եւ մենք ՀՀ քաղաքացիներին ազատագրելու ենք սերժահանրապետական ստրկությունից: ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում 18:30-ից գալ Ազատության հրապարակ: Սիրելի հայրենակից, արի Ազատության հրապարակ եւ տեր կանգնի քո իշխանությանը: Քայլ արա, մերժիր Սերժին: Կարծում եմ, որ այս դասը Սիմոնյանին բավական է »,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ հեռացավ:
16:23 -#ԻմՔայլը երթի մասնակիցներին հաջողվեց մտնել ԵՊՀ: Նրանք ճեղքեցին համալսարանի անվտանգության պատնեշը եւ ներս մտան:
16:09- Այժմ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանդիպել ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Համալսարանի անվտանգության ղեկավարը թույլ չի տալիս, որ երթի մասնակիցները Փաշինյանի հետ եւս ներս մտնեն: Արարատ Միրզոյանն էլ հայտարարում է, որ այս պահին ֆակուլտետներում ուսանողներ կան, որոնց վրա դռները փակած են եւ թույլ չեն տալիս դուրս գալ: Նման իրավիճակ է, մասնավորապես, միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Փաշինյանը գնում է ստուգի՝ դռներն արդյո՞ք փակ են:
15:42-Նիկոլ Փաշինյանը եւ երթի մասնակիցներն այս պահին ԵՊՀ-ի բակում են: Նրանք իրազեկում են անցկացնում՝ ուսանողներին առաջարկելով հայտարարել դասադուլ եւ միանալ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխող պայքարին: Այս պահին երթի մասնակիցները գտնվում են ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ, սակայն դռները նրանց առջեւ փակ է: Նիկոլ Փաշինյանը պահանջում է դռները բացել եւ ռեկտորին տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել: Երթի մասնակիցներին հաջողվեց մտնել ԵՊՀ, այժմ իրազեկում են անցկացնում: Այս պահին նրանք նստել են համալսարանում եւ հայտարարել, որ հերթական հանգստի ժամն է:

15:20-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող անդամները այս պահին գտնվում են Տերյան փողոցի սկզբնամասում եւ շարժվում են դեպի Ազատության հրապարակ: #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ լավատեսություն եւ իրատեսություն առաջին օրվանից է եղել եւ ամեն մի քաղաքացու միանալուց նրանք ոգեւորվում են:
«Ազատության» հարցին՝ եթե ոստիկանությունը պատնեշ կազմի, փշալար տեղադրի եւ թույլ չտա քայլել Բաղրամյան պողոտա, ԱԺ-ի շենքը շրջափակելու համար, ի՞նչ են անելու, Սանասարյանը պատասխանեց.
«Մենք ամեն դեպքում շարժվելու ենք առաջ: Բոլորը խաղաղ պայքարի են պատրաստվում, ոստիկանությունը չի կարող մի բան գտնել, որ ատելություն ենք քարոզում կամ ձեռքներիս զենք կա եւ այլ: Մենք խաղաղ, բայց վճռական քայլերով գնալու ենք դեպի հաղթանակ: Մտավախություն չունեմ՝ փշալար լինի, մեքենա լինի անցնելու ենք»:





14:36-Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է #ԻմՔայլը արշավի մասնակիցները երթի առաջին օրվանից մինչեւ Ազատության հրապարակ հասնելը ոտքով անցել են 214 կմ: Նա նաեւ նշել է, որ պատրաստվում է Ազատության հրապարակում ծավալուն ելույթով հանդես գալ, որից հետո կլինեն ծավալուն գործողությունները: Արշավի մասնակիցները «Քայլ արա, Մերժիր Սերժին» վանկարկումներով անցնելով Ազատության պողոտայով քայլում են դեպի Ազատության հրապարակ:
13:00-Մեկնարկում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 14+4 պայքարի ճանապարհային քարտեզի երկրորդ փուլը: Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը #ԻմՔայլը արշավի շրջանակներում շրջելով Հայաստանի խոշոր քաղաքներով եւ անցնելով 200 կմ ճանապարհ՝ այսօր արդեն Երեւանում են: Մայրաքաղաքի Հյուսիսային ավտոկայանի մոտ #ԻմՔայլը արշավի մասնակիցներին դիմավորել են նրանց համակիրները եւ այժմ շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ 18:30-ից մեկնարկելու են շուրջօրյա հանրահավաքները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության եւ ոստիկանության այն կոչերին, որ ԱԺ-ի մուտքերը փակելն անօրինական է, ասաց. «Իրենք ինձ են կոչ անում, ես էլ իրենց եմ կոչ անում, տեսնենք՝ ում կոչն արդյունքում տեղ կհասնի: ՀՀ քաղաքացիներն ունեն առանց զենքի, առանց բռնության խաղաղ պայմաններում քաղաքացիական անհնազադնության ակցիաներ իրականացնելու իրավունք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վաղը ՀՀԿ խորհրդի նիստն է, որտեղ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է որոշվելու. ի՞նչ ունի Փաշինյանը խորհրդի անդամներին փոխանցելու, լրագրողի այս հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կփորձեմ հանդիպել նրանց»: Լրագրողի ճշտող հարցին՝ պատրաստվում են ՀՀԿ գրասենյակը եւս շրջափակե՞լ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս բոլոր սցենարների մասին, ըստ էության, ասվել է, եւ այս սցենարների իրագործումը կախված է քաղաքացիների ակտիվությունից: Ամեն ինչ պետք է տեղի ունենա եւ դրա տեղի ունենալու գրավականը քաղաքացիների ակտիվությունն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 14 օր իրենց տանը չի գիշերել եւ մինչեւ հանգուցալուծում չլինի, մնալու է Ազատության հրապարակում: Հարցին՝ ինչպե՞ս են պատրաստվում դրսում գիշերել, քանի որ Տարոն Մարգարյանը թույլ չի տվել, Փաշինյանն պատասխանեց.
«Եթե մենք Տարոն Մարգարյանենց բակում գիշերելու լինեինք, ապա իր թույլտվությունը կհարցնեինք, բայց մենք պատրաստվում ենք մեր մայրաքաղաքի հանրային տարածքներում գիշերել»,- ասաց նա:
ՀԺ-ի լրագրողի նկատառմանը՝ վրան տեղադրելու թույլտվություն եւս չկա քաղաքապետարանից, Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Ես միայն գլխարկ դնելուց կհարցնեմ՝ դնե՞մ, թե՞ ոչ: Ես այնպիսի մարդու տպավորություն եմ թողնո՞ւմ, որ պետք է այս քաղաքական գործընթացն իրականացնելիս իշխանություններից թույլտվություն ունենամ: Իմ թույլտվությունը ես ստացել եմ ժողովրդից»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT