«Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ Հայաստանի ֆուտոբոլի ազգային հավաքական գալու հարցը մնում է առկախ: Այս մասին ֆուտբոլիստը նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Այս տարվա փետրվարին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը հանդիպել էր ֆուտբոլիստի հետ, բանակցություններ վարել: Դրանից հետո ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ նրա գալու հետ կապված դեռեւս խանգարող հանգամանքեր կան: ՀՖՖ-ն նշում էր, որ դրանք կապված են նրա գործող պայմանագրի հետ: Կան նաեւ իրավական բնույթի այլ անորոշություններ, եւ այդ ամենը դեռ պետք է քննարկվի: Մինչեւ հիմա, ըստ Յուրչենկոյի, նորություններ չկան:

«Մեր վերջին խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը հավաքական գալու ցանկություն հայտնել է:

Դարպասապահի դիրքը Հայաստանի ազգային հավաքականում ամենախնդրահարույց դիրքերից է: Այդ պատճառով էլ Ռուբեն Հայրապետյանը շատ է ցանկանում, որ այդ տեղը զբաղեցնի ծագումով հայ ռուսաստանցի դարպասապահը: Նա նշում է, որ ամեն ինչ անելու է, որ Յուրչենկոն կրի ազգային ընտրանու մարզաշապիկը:

Բավական երկար ժամանակ է՝ ՀՖՖ ղեկավարությունը փորձում է Յուրչենկոյին ընդգրկել հավաքականի կազմում: Երբեմն ֆուտբոլիստը նշում է, որ իր համար մեծ պատիվ կլինի ՀՀ-ն ներկայացնելը, քանի որ հայկական արմատներ ունի: Երբեմն ասում է, որ չի կարող գալ, որովհետեւ այդպիսով Ռուսաստանում լեգեոներ կհամարվի, ինչը կարող է բացասաբար ազդել իր՝ թիմ գտնելու ու խաղային պրակտիկա ունենալու հնարավորությունների վրա: Երբեմն էլ չի թաքցնում, որ երբեւիցե Ռուսաստանի ընտրանի հրավիրվելու հույսեր ունի:

Յուրչենկոն ծնվել է 1986 թ. մարտի 27-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Մանուկ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ, որտեղ էլ սկսել է ֆուտբոլով զբաղվել: Մայրական կողմից պապը հայ է: Ըստ մամուլի՝ նա ժամանակին եղել է նաեւ Թուրքմենստանի հավաքականի ուշադրության կենտրոնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3821 դիտում

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով