Երևան
12 °C
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հրավիրված է մասնակցելու ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։
Նշենք, որ Մալթայի մայրաքաղաք Վալետան հռչակվել է Եվրոպայի 2018թ. մշակութային մայրաքաղաք, եւ միջոցառումների շրջանակներում մեծ շուքով ու պատկառելի ներկայացվածությամբ է անցկացվելու Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։
Փառատոնի բացման գալա համերգը կայանալու է ապրիլի 16-ին. Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները։
Փառատոնն ընդգրկում է 18 համերգային ծրագիր՝ հետաքրքիր ձեւաչափերով, փառահեղ երկացանկով ու անվանի մենակատարներով։
Երկշաբաթյա երաժշտական տոնի ընթացքում ներկայացվելու են ինչպես համաշխարհային կոմպոզիտորական արվեստի դասական ներկայացուցիչների, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։ Կհնչեն Մոցարտի, Շտրաուսի, Վիվալդիի, Ռախմանինովի, Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Բիզեի, Մենդելսոնի, Խաչատրյանի, ժամանակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Ալեքսեյ Շորի եւ բազմաթիվ այլ հեղինակների ստեղծագործություններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան համաշխարհային մեծության մենակատարներ՝ Մաքսիմ Վենգերով, Ռեյ Չեն, Նիկոլայ Լուգանսկի, Դենիս Կոժուխին, Սալվատորե Ակկարդո, Անդրեաս Օտենսամեր, Ջուլյա Զիլբերքվիթ, Նարեկ Հախնազարյան եւ այլք։ Հայաստանյան նվագախումբը հանդես կգա ինչպես Սերգեյ Սմբատյանի, այնպես էլ հայտնի դիրիժորներ Սերգեյ Ստադլերի, Դմիտրի Սիտկովեցկու, Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ։
Փառատոնային մեկ երեկոյի ընթացքում համատեղ կներկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ կատարելով Արամ Խաչատրյանի եւ Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։
Կնշվեն նաեւ դասական երաժշտության երախտավորների հոբելյաններ՝ Սերգեյ Ռախմանինովի 145-ամյակը, Արամ Խաչատրյանի 115-ամյակը։
Ապրիլի 18-30-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը։ Ապրիլի 18-ին Արամ Խաչատրյանի հոբելյանը կնշանավորվի առանձին համերգով. Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը խաչատրյանական երաժշտության երեկո կնվիրի փառատոնի ունկնդիրներին. կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Այման Մուսահաջաեւա), «Դիմակահանդես» սյուիտը, հատվածներ «Սպարտակ» բալետից։ Ի դեպ, Խաչատրյանի երաժշտությունը հնչեցվելու է նաեւ փառատոնի այլ համերգային երեկոների ընթացքում։ Իսկ ապրիլի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը կղեկավարի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը։ Հայկական մշակույթի օրերի ընթացքում ներկայացվելու է նաեւ Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ այլոց արվեստը։
Փառատոնի հյուրերն են լինելու հայտնի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Քշիշտոֆ Պենդերեցկին, Գիա Կանչելին։
Աշխարհի տարբեր ծայրերից Վալետա ժամանած դասական երաժշտության խստապահանջ ու նրբաճաշակ երկրպագուները երկու շաբաթ շարունակ գրեթե ամեն օր (13 համերգ) հնարավորություն կունենան ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը փառատոնային համերգների ընթացքում մատուցելու է դասական երաժշտության հարուստ ներկապնակ, բարդագույն ստեղծագործություններ՝ աշխարհին ի ցույց դնելով հայկական բարձր կատարողական արվեստը, ինչպես նաեւ՝ հայկական նվագախմբի ինքնատիպ հնչողությունը։
Փառատոնը եւ Սիմֆոնիկ նվագախմբի համերգները կլուսաբանեն աշխարհի առաջատար մեդիաընկերություններ: Ապրիլի 22-23-ի համերգները կհեռարձակվեն «Medici.tv»-ով, իսկ մնացյալ ծրագրերը կցուցադրվեն Մալթայի հանրային հեռուստատեսությամբ: Մայիսի 1-ի համերգը կհեռարձակի Euronews-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT