Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր է վաճառում Բաքվին. ինչպե՞ս է պատասխանում Երեւանը

Հայաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն արձագանքել են «Կոմերսանտի» տարածած տեղեկատվությունն առ այն, որ 2018 թ. Բելառուսը մտադիր է 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարել Ադրբեջանին:

Հայկական կողմը ափսոսանք է հայտնում, որ ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն չունեցող երկրին՝ Ադրբեջանին, սպառազինությունների նման տեսակ է վաճառվում, ինչը որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

Ավելի վաղ «Կոմերսանտը» տեղեկություն է հրապարակել, որ 2018 թ. ՀԱՊԿ-ի գծով ՀՀ դաշնակից Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ 2018 թ. փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ: Այդ տեղեկատվությունը Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել էր ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը, որն էլ մինչ այդ շրջանառության մեջ էր դրել Բաքվին «Պոլոնեզների» վաճառքի լուրը: Կրակի վրա յուղ լցրեց  այն, որ ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է այդ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների տեղեկատվությունը»:

Հարցին՝ եթե տեղեկությունը հաստատվի, Հայաստանը մտադի՞ր է հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում, որի գլխավոր քարտուղարը ՀՀ-ի ներկայացուցիչ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, Բալայանն արձագանքել է. «Դիվանագիտությունը «եթե»-ների արվեստ չէ, այլ կոնկրետ փաստերի: Ես Ձեր առաջին հարցին պատասխանելիս ասացի, որ Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են»:

Լուրը մեկնաբանել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերը հաստատեցին «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ հայկական կողմում այդ համաձայնագրի վերաբերյալ բացասական ընկալումների մասին ենթադրությունները: «Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:

«Անկախ նրանից, թե որ պետությունն է վաճառում Ադրբեջանին նման զինատեսակներ, սա հարուցում է մեր ափսոսանքը, քանի որ այդ համակարգերը հայտնվում են զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկողություն չունեցող պետության ձեռքում, ինչը ոչ մի կերպ չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - ասել է Ա. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում 200 կմ հեռահարություն ունեցող Ադրբեջանում տեղակայվելիք հրթիռները չեն կարող այս իրավիճակում լրջորեն ազգել ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակի վրա, հայտնում է Ազատությունը:

Նշվում է, որ 301 միլիմետր տրամաչափ եւ 7.2 մետր երկարություն ունեցող հրթիռները կարող են արձակվել ընդամենը 50 վայրկյանի ընթացքում: Ինը նման համակարգերը բավարար են, որ 100 ք/կմ մակերեսով տարածքի վրա ոչնչացվեն հակառակորդի օբյեկտները:

Նման սպառազինություն, Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը փորձել է գնել, գնել է, եւ փորձելու է գնել: «Մենք սա հաշվի ենք առնում», - նշում է նա ու հավելում, որ համակարգերի ձեռքբերումը Ադրբեջանի կողմից շփման գծում «ուղիղ իմաստով ոչ մի հետեւանք» չի ունենա: Նա նաեւ հրաժարվել է պատասխանել հարցին՝ թե արդյոք Հայաստանն այս հարցը պե՞տք է բարձրացնի ՀԱՊԿ-ում:

Մինչդեռ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, եթե վաճառքի մասին տեղեկությունը հաստատվի, Հայաստանը պետք է հարցը բարձրացանի ՀԱՊԿ-ում. «Սա կարծես թե այդ Լապշինի դեպքի շարունակությունն է... Ո՞նց կարելի էր նման երկրին վաճառել այսպիսի զենք: Ադրբեջանն այդ զենքը գնում է ոչ թե պաշտպանվելու համար, այլ հարձակվելու, սպանելու, կոտորելու համար: Սա արմատապես չի փոխելու իրավիճակը: Այնուամենայնիվ բնական է, որ լարվածություն կարող է ստեղծել»:

Նշենք, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Ադրբեջանը վերջին շրջանում, կարելի է ասել, «Իսկանդեր» համակարգերի քարոզչական հակակշիռների փնտրտուքի մեջ է: Մի ժամանակ որպես հակակշիռ դիտարկվում է իսրայելական «Երկաթե գմբեթ» զինատեսակը, մինչեւ վերջերս էլ խոսում էին «Պոլոնեզ»-ի մասին:

Մինչ այս ռուս փորձագետները կասկածում էին, որ Մինսկը կվաճառի Բաքվի համար այդքան կարեւոր սպառազինության տեսակները, քանի որ դրա «մաքուր» բելառուսական զենք չէ: «Դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում էր ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Թեպետ չկա գործարքի մասին պաշտոնական հաստատում, սակայն դրա վրա չինական կողմի վետո դնելու հեռանկարը կասկածելի է համարում հայաստանցի ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը: «Պետք է հասկանալ, որ Բելառուսը շատ մեծ կարեւորություն է ներկայացնում Չինաստանի համար՝ որպես հարթակ Արեւելյան Եվրոպայում իր ազդեցության տարածման համար: Մյուս կողմից տեխնոլոգիաների տարածման հարցում Չինաստանն ԱՄՆ-ը չէ, որը շատ զգայուն է երրորդ երկրներին իր տեխնոլոգիաների փոխանցման հարցում: Չինաստանը հետաքրքրված է իր տեխնոլոգիաների տարածման հարցում»,- նշում է մեզ հետ զրույցում փորձագետը:

Տպել
4234 դիտում

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

ԼՂ-ից բռնի տեղահանված 4918 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար. 83 մարդ դիմումը հետ է վերցրել

Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը՝ պրոֆեսորը՝ Հարի Փոթերից

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Քննարկվել են ՀՀ-ում համատեղ ծրագրերի հնարավորությունները. նախարարը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ընդունելությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հարկեր վճարելուց խուսափած ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ն վերականգնել է 161 միլիոն 870 հազար 946 դրամ վնասը

Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ. Յան Պլեշինգերն այցելել է «Եռաբլուր»

ՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը

Բացահայտվել է Տավուշի վարչական ղեկավարներից մեկի պաշտոնեական կեղծիքը. վարույթի նյութերը դատարանում են

Քոչարյանը արձագանքեց հարցին՝ միացե՞լ է Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նպատակով ստորագրահավաքին, թե՞ ոչ

Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ, ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը