Հանրահավաքը, կարծիք հայտնելու ազատությունը գերագույն արժեք է. Դավիթ Հարությունյան

Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերով շրջապատված Ազգային ժողվում: Ապրիլի 19-ին էլ նրա կառավարության առաջին նիստն անցավ ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ծառայողներով շրջապատած կառավարության շենքում, որի հետնամասում նաեւ զինտեխնիկա կար: Սերժ Սարգսյանը զգուշացել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ պետք է շրջափակեն կառավարական շենքերը եւ կառավարության նիստի ժամը տեղափոխել էր 17:00-ին, այնինչ կառավարության նիստերը միշտ անցկացվել են 11:00-ին, որոշ բացառություններ չհաշված:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է, անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ փշալարերով պատված ԱԺ-ում եւ նույն տրամաբանությամբ շարունակվում է նրա ղեկավարման ընթացքը, ասաց.

«Ցավով պետք է նշեմ, որ հարցեր տալուց անում ենք ընդհանրացումներ: Անձնական կարծիքը ներկայացնում ենք որպես ամբողջ ժողովրդի կարծիք: Հանրության մի հատվածի կարծիքը ներկայացնում ենք ողջ հանրության կարծիք: Արդյո՞ք կային մարդիկ, որ դեմ էին Սերժ Սարգսյանն ընտրվեր վարչապետ, իհարկե եւ որեւէ կասկած չկա դրանում: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր քաղաքական ուժերի սատարողներ: Ցույցերը, որոնք տեղի են ունենում եւ նշվում է, որ խաղաղ, առանց զենքի ցույցեր են, ես չեմ կիսում դա: Ես կարծում եմ, որ ցույցերն անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը: Այնուամենայնիվ, սա սովորական երեւույթ է եւ նրանք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Պարոն Հարությունյան, ժողովրդավա՞ր է, որ կառավարության նիստն անցկացվում է ոստիկանական զորքերով, զինտեխնիկայով շրջափակված շենքում եւ նորընտիր վարչապետին մերժող կոչերով:

- Ժովորդավար է, որ ոստիկանական ուժերն ապահովում են հասարակական կարգը: Ես կհամարեի ոչ ժողովրդավարական, որ ոչ խաղաղ գործողությունների ժամանակ հասարակական կարգը չպահպանվեր, իսկ այն, որ ոմանք հայտարարել են, որ ոչ բռնի եղանակով են իրականացնում իրենց գործողությունները, բայց փաստացի իրականացնում են որոշ բռնություններ, դա եւս փաստ է: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Ես ուզում եմ կրկնել, որ սա չի նշանակում, որ ամբողջ ցույցը խաղաղ չէ: Կային բռնության դեպքեր, ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը:

Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանի ընտրությունը եւ կառավարության առաջին նիստն անցավ փշալարերով, զինտեխնիկայով, ոստիկանական ուժերով շրջափակված շենքերում: Այս փաստը ՀՀԿ-ին չի անհանգստացնու՞մ:

- Կապ չունի՝ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, թե՝ ոչ, այլ կուսակցության ներկայացուցիչ է, թե՝ ոչ, իհարկե անհանգստացնում է: Բազմաթիվ պատճառներ կան եւ օրինակներ էլ կարող եմ բերել: Միգուցե իմ գնահատականն այս պահին լինի ոչ թե նախարարի, այլ՝ կուսակցականի, բայց ընդդիմադիր ոչ բոլոր ուժերը կարող են հանդուրժել, որ երկիրը սկսում է արագացող տեմպերով զարգանալ եւ մտահոգություն է առաջանում, որ նվազում են քաղաքական շանսերը եւ ինչու՞ չօգտագործել շանսը՝ մի բան անելու համար: Ինչ վերաբերվում է ցույցերի խաղաղ լինել- չլինելուն. ձեռքերը վերեւ բարձրացնելը վատ չէ: Սա չի նշանակում, որ ցույցը միշտ խաղաղ է, երբ շրջափակում են շենքը, որպեսզի չկարողանան աշխատակիցները ելումուտ անել, սա ինքնին երբեք չի կոչվում խաղաղ:

Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ տիրապետում են, թե հավաքներին քանի մարդ է ներկա լինում: Հիմա էլ եք ՀՀԿ-ում տիրապետու՞մ իրավիճակին:

- Արդյո՞ք ՀՀԿ-ն հետեւում է: Ես կարծում եմ, որ դա ՀՀԿ-ի խնդիրը չէ, թե քանի մարդ կա: Դրա համար կան իրավապահ մարմիներ, որոնք հետեւում են:

- Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ «քնած հրաբուքները չեն արթնանում, եթե բզբզացողներ չլինեն»: Ըստ ձեզ՝ ովքե՞ր են քնած հրաբուխներն եւ բզբզացողները:

- Հանգած հրաբուխների հետ կապված ձեր հարցին պարզաբանում կտա հենց վարչապետը:

Պարոն Հարությունյան, ինչո՞ւ է ոստիկանությունը ծառայություն իրականացնում մասնավոր կառույցների մոտ, օրինակ «Երեւան Սիթիի» եւ «Երեւան Մոլ»-ի տարածքում: Եթե պատճառն այն է, որ խաղաղ ցուցարարների երթն անցնում է այդ կառույցների մոտով եւ մտավախություն կա, որ վնաս կհասցվի շինություններին, ապա ինչո՞ւ ոստիկանությունը նույն կերպ հսկողություն չի իրականացնում, օրինակ, մեր խմբագրության մոտ, երբ ցուցարարներն անցնում են այդ փողոցով:

- Ինչո՞ւ են պահպանվում Սիթին, Փեթակը եւ մյուս կառույցները, իսկ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը չի պահպանվում, ապա կարծում եմ, որ դեմագոգիայի վառ օրինակ է եւ հարցը ինքնին պատասխան չի պահանջում: Առնվազն դուք պետք է ցույց տաք մի մարդու ՀՀ-ում, որը ենթադրեք ոչ տվյալ պարագայում ձեր խմբագրությանը կարող է վտանգ սպառնալ: Եթե, գոնե մեկ հոգու ցույց կտաք, ապա ես կմտածեմ, թե ինչ պատասխանեմ ձեզ: Ձեր հարցը հռետորոկան է:

Արդարադատության համակարգը դրամաշնորհների, վարկերի միջոցներով տարիներ շարունակ բարեփոխվում է: Այս օրերին իրավաբանները, իրավապաշտպանները, ՄԻՊ-ն արձանագրում են մի շարք խախտումներ: Մասնավորապես, մարդկանց բերման են ենթարկում իրավունքների կոպիտ խախտումներով, քաղաքացիները բաժիններում մնում են նախատեսված ժամանակից շատ: Չեք կարծո՞ւմ, որ այդ բարեփոխումներն այդպես էլ տեղի չունեցան, իսկ գումարները ջուը լցվեցին:

- Պետք է կույր լինել, որ չտեսնել բարեփոխումները: Ժամանակի ընթացքում, միգուցե դուք կորցնում եք նախկին հիշողությունը: Ես առաջարկում եմ վերադառնալ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, փորձել տեսնել՝ կա արդյո՞ք առաջընթաց, թե՝ ոչ: Կարծում եմ, որ շատ խոսուն կլինի:

Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա շնորհավորանքներ չի ստացել Արեւմուտքից, փոխարենը ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չոտնահարել ցուցարաների իրավունքները: Սա մտահոգիչ չէ՞:

- Ես ընդհանրապես դրան ուշադրություն չէի էլ դարձնի: Սա աշխարհաքաղաքական տարրեր պարունակող երեւույթ է:

Պարոն Հարությունյան, մասսայական բողոքի ցույցերը սկսվեցին մայրաքաղաքում, այժմ շարունակվում են հանրապետության խոշոր քաղաքներում, սփյուռքում: Իշխանությունը մտածե՞լ է, թե այս մեծամասշտաբ գործողությունների դեմն ինչպես է առնելու:

- Դեմն առնելու կարիք չկա, որովհետեւ հանրահավաքը, կարծիք հայտնելու ազատությունը գերագույն արժեք է, որը մենք հարգում ենք: Դեմն առնելու խնդիրը դրված չէ ընդհանրապես:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներդրողներ չկա, որովհետեւ այստեղ կայունություն չկա միտինգների պատճառով: Մեր իշխանությունների պատկերացրած կայունությունը պետք է լինի Թուրքմենստանի կամ Կորեայի նմա՞ն:

- Ոչ: Մեր պատկերացրած կայունությունը Գերմանիայի, Միացյալ Թագավորության նման կայուն երկիրն է:

Գերմանիայում անընդհատ պաշտոնյաների փոփոխություններ են լինում:

- Մեզ մոտ էլ, ես վերջերս եմ փոխել իմ պաշտոնը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3386 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ