Երևան
12 °C
Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ վարչապետ Սապար Իսակովը: Ղրղզստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահություն եմ հայտնում, որ բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության ավանդական հարաբերությունները Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հետագայում եւս կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:
Վարչապետ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Ֆու Չոնգը: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Վիետնամի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուրախալի է ականատեսը լինել այն մեծ ձեռքբերումների, որոնք Հայաստանի ժողովուրդը արձանագրել է անցած 10 տարիների ընթացքում Ձեր ղեկավարությամբ՝ որպես նախագահ: Հավատացած եմ, որ նոր պարտականություններով եւ Ձեր փորձառությամբ ու իմաստնությամբ կշարունակեք առաջնորդել Հայաստանը դեպի նորանոր հաջողություններ՝ էլ ավելի ընդլայնելով երկրի դերակատարումը միջազգային ասպարեզում:
Ուրախ եմ, որ Վիետնամի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամությունը եւ համագործակցությունը առավել ամրապնդվել է Ձեր նշանակալի ավանդի շնորհիվ: Ակնկալում եմ Ձեզ հետ համագործակցության եւ երկխոսության շարունակություն՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ եւ արդյունավետ զարգացման նպատակով, հատկապես առեւտրատնտեսական ոլորտում Վիետնամ-Եվրասիական տնտեսական միություն Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության, կայունության եւ համագործակցության:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություն Ձեր նոր պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ Ձեր ղեկավարությամբ նորանոր ձեռքբերումներ Հայաստանի բարգավաճմանը եւ միջազգային ասպարեզում կարեւոր դերակատարմանն ուղղված առաջընթացում»:
Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Հարգելի՛ Սերժ Ազատի, Թույլ տվեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ձեր նախագահության տարիներին Հայաստանն անցել է կարեւորագույն տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների միջով, որոնք ստեղծել են լուրջ հենք ինչպես տնտեսության, այնպես էլ հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման եւ ամրապնդման համար:
Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը մտել է Եվրասիական տնտեսական միության մեջ, ինչը երկրի զարգացման հիմք է ստեղծել ինտեգրացիոն տարածքի շրջանակներում:
Թույլ տվեք Ձեզ մաղթել Ձեր նոր կարգավիճակում՝ վարչապետի պաշտոնում հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ ի բարօրություն Հայաստանի, նրա ժողովրդի եւ մեր ինտեգրացիոն միավորման»,-ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT