Ո՞ր կողմ կարող է գնալ Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Շատ է խոսվել Հայաստանի արտաքին քաղաքականության մոդելների մասին: Թե՛ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, թե՛ ավելի թարմ՝ «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունը ներկայացվել են որպես ժամանակի լավագույն լուծումներ:

Կոմպլեմենտարիզմը, կամ փոխլրացման քաղաքականությունը իրենից ենթադրում էր համաշխարհային ու տարածաշրջանային տերությունների շահերի համատեղում եւ զուգակշռի պահպանում: Այն հակադրվում էր արտահայտված ռուսամետ կամ արեւմտամետ դիրքորոշմանը, որը նկատվում էր օրինակ հարեւան Վրաստանում: «Ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունը կոմպլեմենտարիզմի տրամաբանական շարունակությունն է եւ ենթադրում է տարբեր ուժային կենտրոնների հետ սերտ համագործակցություն:

Սակայն մի կողմ թողնելով տարված քաղաքականությունների հաջողված եւ տանուլ տրված կողմերը՝ հարկավոր է փաստել՝ արտաքին քաղաքականության պահանջն այսօր փոխվում է:

«The National Interest»-ի սյունակագիր մեր հայրենակից Արեգ Գալստյանը forbes.ru-ում հրապարակված իր հոդվածում կարծիք է հայտնում, որ չեզոքության ժամանակն անցել է՝ պետք է ընտրություն կատարել: Այս եզրակացությանը նա գալիս է՝ հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր փուլը, որը, ըստ հեղինակի, մնալու է տնտեսական մակարդակի վրա: Գալստյանի խոսքով՝ «այսօր ԱՄՆ-ում ամենապրագմատիկ իշխանություններն են», որոնք քաջ գիտակցում են Ռուսաստանի հետ ռազմական բախման հետեւանքները եւ չեն գնա դրան, անկախ Թրամփի վարչակազմի ռազմական հռետորաբանությունից:

Գալստյանի հոդվածում խոսվում է հիմնականում Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին: Անդրադարձ է կատարվում նաեւ Հայաստանին: Գալստյանի կարծիքով, եթե ԱՄՆ-ն մտրակի քաղաքականություն է վարում իր դաշնակիցներ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ (նկատի ունի S-400-ների գործարքի չեղարկումը), ապա այլ երկրները՝ առավել եւս Ռուսաստանի դաշնակիցները, չեն կարող այլ հույսեր փայփայել: Ի պաշտպանություն այս տեսակետի Գալստյանը մեջբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Մտրակի քաղաքականության օգտին է խոսում նաեւ պետական ծրագրերի համար տրամադրվող օգնության չեղարկումը. ԱՄՆ-ն թողել է տրամադրվող օգնության միայն հումանիտար մասը՝ 6 միլիոն դոլար:

Սակայն, բացի մտրակի քաղաքականությունից, կա նաեւ բլիթների քաղաքականությունը, որը, թերեւս, ավելի պրագմատիկ կլինի ԱՄՆ-ի կողմից: Բանն այն է, որ ընտրելով երկու մտրակների միջեւ (ԱՄՆ եւ Ռուսաստան), մանավանդ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ մթնոլորտը, հայերը կարող են գնալ այլընտրանքային ճանապարհով: Համաշխարհային կենտրոն դառնալու ցանկություն ունեն ոչ միայն Մոսկվան ու Վաշինգտոնը: Եւս առնվազն երկու սուբյեկտ՝ ԵՄ-ն եւ Չինաստանը, նման նկրտումներ ունեն: Հայաստանի եւ «երկրորդ սառը պատերազմից» խուսափող երկրների համար կա եւս մեկ տարբերակ՝ կոնսոլիդացվել առանձին միավորի մեջ: Վերջինը, իհարկե, գիտաֆանտաստիկ ժանրից է թվում, սակայն այսօրվա աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում:

Իսկ եթե ԱՄՆ-ն որոշի սիրաշահել մեզ՝ խոստանա, որ կապահովի մեր անվտանգությունը, կհոգա ֆինանսական խնդիրները, կհարթի Արցախի հարցը՝ չի կարելի տրվել գայթակղությանը: ԱՄՆ-ն արդեն մեկ Իսրայել ունի:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանի ազդեցության գոտուց կտրուկ դուրս գալը ենթադրում է ցնցումներ, հնարավոր է մարդկային կորուստներով: Վերջին օրերին հատկապես ռուսական մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր Հայաստանը փորձելու է արտաքին քաղաքական վեկտոր փոխել, կարելի է պատասխանել՝ «ավաղ, հնարավոր չէ»: Հայաստանի անվտանգությունը առայժմ սերտորեն կապված է Ռուսաստանի՝ Հայաստանում առկայության հետ: Միգուցե տեսանելի ապագայում, երբ մենք կկարողանանք ամբողջովին ապահովել մեր համակողմանի անվտանգությունը, դա հնարավոր կլինի:

Ինչ վերաբերվում է մեր վարած կոմպլեմենտարիզմի, իսկ հետագայում «ե՛ւ, ե՛ւ»-ի արտաքին քաղաքականություններին, ապա պետք է նշել, որ դրանք տարվել են անավարտ, իսկ այսoրվա հրամայականը պահանջում է դրանց սինթեզում: Իհարկե, մենք չունենք ռեսուրս, որպեսզի պայմաններ թելադրենք ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի պես երկրներին: Սակայն միջազգային հարթակներում արժանապատիվ կեցվածք ընդունելիս հնարավոր է մի շարք դիվիդենտներ շահել: Բացի դրանից, «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունում առկա կենտրոնները բալանսավորելու կարիք կա, իսկ այդ բալանսավորումը ողջամիտ կլիներ իրականացնել կոմպլեմենտարիզմի սկզբունքով: Այսինքն, խոշոր կենտրոնների հետ համագործակցությունը հարկավոր է իրականացնել դրանց՝ միմյանց փոխլրացնելու սկզբունքը հաշվի առնելով: Սակայն այս քաղաքականությունը որդեգրելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու՝ առաջին հերթին արժանապատիվ կեցվածք ընդունելը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 24-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3814 դիտում

Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու

Մենք փորձում ենք աջակցել. Անիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան

Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ

Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթնաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց