Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, ևս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։
ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված և վարույթ ընդունված քրեական գործերի տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 20-ին, 21-ին մի խումբ անձինք ակնհայտորեն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում՝ գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։
Բացի այդ, բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։
Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով՝ 5, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կասկածանքով՝ 1 անձ։
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 17-ին՝ Երևան քաղաքի տարբեր փողոցներով տեղի ունեցած քայլերթից հետո, Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպվել է հավաք, որը հետագայում շարունակվել է Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում: Որոշ մասնակիցներ, վրդովված ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի «Ֆրանսիայի» հրապարակում չհավաքվելու և երթևեկությունը չխաթարելու օրինական պահանջից, ժամը 23-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի հատման խաչմերուկ, որտեղ սկսել են կատարել զանգվածային անկարգություններ:
Այդ ընթացքում զանգվածային անկարգությունների մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարել են երթևեկության բնականոն ընթացքը, ձեռքերով, ոտքերով, տարատեսակ առարկաներով ոչնչացրել և վնասել են նշված տարածքում առկա լուսացույցերը, ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները, ցուցանակները, նստարանները, գովազդային վահանակները, իրական վտանգ են ստեղծել անցորդների կյանքի ու առողջության համար, քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել հասարակական կարգը և անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր ժամանած ոստիկանության երեք ծառայողական ավտոմեքենաներին:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
Եվս երկու քրեական գործ հարուցվել է՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ։
ՀՀ ՔԿ գտնվող քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և համագործակցություն» դասընթացին
Խոշոր խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվել է Արմավիրում
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնյա
514 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ-ն ամփոփել է ապրիլը
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բախվել են «Օպել»-ն ու «Լադա Պրիորա»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել
Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ
Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան
Վատիկանը պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները. Թրամփ
Մեծամորում վագոն-տնակ է հրդեհվել և կից պատշգամբը
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի աջակիցներ
Հրդեհ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներում
Աղավնատուն գյուղում «Ֆորդ»-ը վրաերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու
Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան
Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից
Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան
Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան
Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան
Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը
Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին
Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին
Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան
Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը
«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան
Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ
Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան
Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին
Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում
ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա
Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT