Ինձ համար կես ժամվա գործ է սահմանից ցույցերը դադարեցնելու կոչեր ստանալը. Վիգեն Սարգսյան

Այսօր Պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսն էր: Սարգսյանը անդրադարձավ վերջին օրերին հանրապետությունում իրականցվող բողոքի ցույցերին:

«Դպրոցական տարիքի երեխաների ներգրավվածությունը ցույցերին բացարձակ պետք է տարբերակել ուսանողներից, ես հենց դպրոցական տարիքի երեխաներին նկատի ունեմ, անչափահասներին նկատի ունեմ: Դրա մեջ տեսնում եմ երկու-երեք մակարդակի խնդիր` առաջինը զուտ ֆիզիկական անվտանգության խնդիրն է: Այս ակցիաներն անցնում են փողոցների երթևեկելի հատվածներով եւ յուրաքանչյուր վայրկյան մտքում նաև աղոթում եմ, որ որեւէ մեկի նյարդերը տեղի չտան եւ ոտքն արգելակի փոխարեն գազին չսեղմի: Այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջեւ, բեմահարթակին եւ շատ ոգևորությամբ ընդունում, երբ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել միտինգի առաջնորդների ու Մոնթե Մելքոնյանի միջեւ` ոչ Մոնթե Մելքոնյանին առանձնապես գիտի, ոչ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին»,- ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա երկխոսության ընթացքում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել, Վիգեն Սարգսյանն ասաց. «Այս հայտարարության հետ կապված ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը մանրամասն պարզաբանում է տվել եւ կարծում եմ` դուք չեք ակնկալում, որ ես այլ պարզաբանում եմ տալու: Ես կարող եմ ընդամենը կրկնել, որ դա որեւէ կերպ սպառնալիք չի կարող եւ չպետք է դիտվի: Դա դիտվում էր որպես նախազգուշացում, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության, որը որեւէ մեկին անհրաժեշտ չի: Ես կարծում եմ, որ բուն բանակցությունների փաստը, չնայած բոլոր ձեւաչափերին, որոնք ակնհայտորեն միտված էին նրան, որ բանակցությունները չկայանան, ցույց է տալիս վարչապետի տրամադրվածությունը` այդ երկխոսությունը տանելու»,- պատասխանեց Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով բանակի ներգրավվածությանը տեղի ունեցող իրադարձություններին նշել է. «Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ Զինված ուժերը կարող են ներգրավվել եւ ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում եւ շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձեւ է, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները: Իմ եւ նաեւ վստահ եմ` մեր բոլոր հայրենակիցների ակնկալիքն է, որ դրա կարիքը, այսինքն` արտակարգ դրության ռեժիմի կարիք չպետք է լինի` ոչ հիմա, ոչ հետագայում, բայց օրենսդրությունը գրում է, որ ինչ-որ մի պահի դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ»,- ասաց նախարարը:

Երեկ ՊԲ-ն տեսանյութ էր տարածել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժերի ու կուտակումների մասին, այդ հարցի հետ կապված հասարակության մեջ կասկածներ էին առաջացել, որ դա հին տեսագրություն կարող է լինել: Սարգսյանը, անդրադառնալով դրան, ասաց. «Հուսով եմ` որեւէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդեոնյութ լիներ, հուսով եմ` հասկանում եք, որ շատ օբյեկտիվ ու հասկանալի ձեւով, իրոք, հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետեւում է մեզ մոտ տեղի ունեցած զարգացումներին»,- ասաց Վիգեն Սարգսյանն` ընդգծելով.

«Նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ՝ հասկանալու համար, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի` իր առջեւ դրած խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ անելուն: Ես չեմ կարծում, որ մեր հայտարարությունն այդ առումով նոր բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք, որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` սահմանային իրավիճակի մասին բարձրաձայնումը նպատակ չուներ կանխել կամ փոխել որեւէ մեկի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: «Բայց դա նաեւ չի փոխում մեր պարտավորությունը ցանկացած պարագայում` նույնիսկ, եթե ամենածայրահեղ վիճակը լինի ներսում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա»,- ասաց պաշտպանության նախարարը:

Խոսելով ոստիկանների գործողությունների մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, թե այն, ինչ հիմա կասի, կարող է շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնել: «Ցանկացած մասսայական հավաքի ժամանակ, ես տեսել եմ ամենատարբեր երկրներում, ոստիկանության գործողությունները միշտ կարող են ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության եզրին գտնվել»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը ընդգծեց, որ ոստիկանները՝ շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան ծառայում են հանրային կարգը պահպանելու համար: Վիգեն Սարգսյանը նշեց, որ ամենաահավորն այս իրավիճակում միավորներ հավաքելու ցանկությունն է: «Այդ առումով երեկ, օրինակ, ինձ  հետաքրքրեց հրապարակում միջոցառումը վարող տղաների ձգտումը՝ չթողնել քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը, դա արդեն մի բան արժեր ինքն իրենով` անկախ նրանից, թե ինչքան ես համաձայն չեմ իրենց բարձրացրած հարցերի հետ», - ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ երեկ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցած տղան ապրիլյան պատերազմի մասնակից չէր: Սարգսյանը նշեց, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում է ծառայել այդ զինվորը, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում չի եղել: Սարգսյանն ասաց, որ իր համար կես ժամվա գործ է՝ սահմանից հազարավոր նամակներ ստանալ, որոնք կոչ են անում դադարեցնել Երեւան քաղաքի ցույցերը, քանի որ դա վտանգավոր է առաջնագծի համար: Սարգսյանը հայտարարեց, թե եթե այդ խաղն են ուզում խաղալ, դա անհամարժեք խաղ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7199 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ