Երևան
12 °C
Երեկ Հայաստանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած թավշյա հեղափոխությունը՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը պայքար սկսեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, որին հաջորդեցին համազգային 11-օրյա հանրահավաքները: Արդյունքում Սերժ Սարգսյանը ՀՀ 15-րդ վարչապետ աշխատեց ընդամենը 6 օր ու կես. նրա ղեկավարման այդ օրերն անցան փշալարերով շրջապատված Բաղրամյան 26-ում, ոստիկանական զորքերով ու տանկերով շրջապատված կառավարական շենքերում:
ՀՀԿ-ական պատգամավորների հետ երեկ ամբողջ օրը զրուցել չհաջողվեց: Նրանք, ովքեր պատասխանում էին մեր զանգերին, կցկտուր տեղեկություններ էին փոխանցում: Մասնավորապես, Սամվել Նիկոյանը նշեց, որ ասելիք չունի, մի քանի օրից կխոսի: Նման պատասխան տվեց նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
«Սպասեք, տեսնենք՝ ինչ է լինում, նոր կխոսենք, տեղ չենք գնում»,- ասաց Թադեւոսյանը եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
ՀՀԿ-ի էլիտան Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ընդհատակ էր անցել: Զանգերին չէին պատասխանում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-ական պատգամավորներ:
ՀԺ-ին հաջողվեց խոսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:
- Պարոն Մինասյան, Սերժ Սարգսյանի հրաժարականին ինչպե՞ս եք վերաբերվում:
- Վարչապետն իր հրաժարականի հայտարարությունում ամեն ինչ ասել էր: Ավելացնելու բան չկա:
- Անակնկալ չէ՞ր նման քայլը ձեզ համար:
- Այն՝ ինչ ասել էր պարոն Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ, շատ հստակ էր: Քայլը ես գնահատում եմ շատ լայնախոհ քաղաքական գործիչի քայլ, որը ստեղծված իրավիճակում անում է ճիշտ քայլը:
- Պատկերացում ունեի՞ք, որ մարտի 31-ից Նիկոլ Փաշինյանի սկսած քայլը կարող է նման վերջաբան ունենալ:
- Դուք դա պետք է ՀԱԿ-ին հարցնենք, ՀԱԿ-ին: Իսկ ՀԱԿ-ը պատկերացնո՞ւմ էր, որ նման բան կլինի:
- ՀՀԿ-ն հեգնանքով էր վերաբերվում:
- ՀԱԿ-ը ինչպե՞ս էր վերաբերվում:
- Պարոն Մինասյան, ոչ միայն ՀԱԿ-ը նաեւ Փաշինյանի խմբակցության գործընկերները թերահավատորեն էին վերաբերվում, բայց հիմա իշխող ուժի կարծիքն ենք հարցնում: Կպատկերացնեի՞ք, որ 7 տոկոս քվե ստացած խմբակցության մի քանի պատգամավոր այսքան մարդու փողոց կհանեին:
- Դուք պետք է խոսեք իր գործընկերների մասին, որոնք Փաշինյանին ճանաչում են շատ ավելի լավ: Եթե դուք դա ներկայացնենք, ապա իրավիճակի խճանկարը պարզ կլինի:
- Ինչպիսի՞ զարգացումներ կլինեն: Սպասե՞նք արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
- Վարչապետի հրաժարականի հայտարարությունում ամեն ինչ ասվում էր:
- Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով ոչինչ չկար: Ընդդիմադիրներն ասում են, որ դա անխուսափելի է:
- Դե տեսնենք, ժամանակը ցույց կտա:
- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի ժողովրդի թեկնածուն: ՀՀԿ-ն կհամակերպվի՞ դրա հետ, քանի որ թեկնածու առաջադրելը վերապահված է ԱԺ մեծամասնությանը:
- Կտեսնենք, ժամանակը ցույց կտա: Ինչո՞ւ եք շտապում:
- Պարոն Մինասյան, ասում էիք, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է...
- Ո՞վ էր ասում, ես նման բան չեմ ասել, որ անփոխարինելի է:
- ՀՀԿ-ականները:
- Շատ ՀՀԿ-ականներ ասում էին, որ անփոխարինելի է, շատ ՀՀԿ-ականներ էլ ասում էին, որ ամենահարմար թեկնածուն է:
- Դուք երբեւէ չե՞ք ասել, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
- Ես ասում էի, որ ինքն ամենահարմար թեկնածուն է: Մնացածն էլ ասում էին, որ անփոխարինելի է:
- Իսկ հիմա ո՞վ կլինի վարչապետի ամենահարմար թեկնածուն:
- Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը:
- Իսկ եթե ժողովուրդը էլի դուրս գա փողոց ու շարունակի այս անհնազանդության գործողություննե՞րը:
- Պետք է սպասենք, տեսնենք: Զարգացումներն ամեն ինչ ցույց կտան:
- Պարոն Մինասյան, ՀՀԿ-ից փախչողներ կլինե՞ն:
- Չգիտեմ, չեմ կարող ասել:
- Դուք շարունակելո՞ւ եք մնալ ՀՀԿ անդամ:
- Իհարկե, մնալու եմ:
- Պարոն Մինասյան, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա ՀՀԿ ԳՄ-ում կամ խորհրդի հետ քննարկե՞լ էր իր հրաժարականը: Քանի որ նրան ԳՄ-ի եւ խորհրդի նիստով էին որոշել ընտրել վարչապետի թեկնածու:
- Ես այդպիսի քննարկման չեմ մասնակցել:
- Բայց խորհուրդը որոշեց նրան վարչապետ ընտրել, թե՞ Սերժ Սարգսյանը միաձայն էր որոշել դառնալ թեկնածու: Նա պետք է կուսակցությանը հաշվետու չլինե՞ր, քանի որ ասում էին՝ նա շարքային ՀՀԿ-ական է, պարտավոր է կատարի կուսակցության որոշումը:
- Ժամանակը թույլ չէր տալիս, որովհետեւ առջեւում ապրիլի 24-ն էր:
- Իսկ տարօրինակ չէ՞, որ նա եկավ Փաշինյանի հետ երկխոսության, իր հրաժարականի մասին լսելով հեգնական քմծիծաղ տվեց, բայց հաջորդ օրը հրաժարական ներկայացրեց:
- Դա բնական էր եւ օրինաչափ:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ում սպասում են ապրիլի 25-ին տեղի ունեցող հավաքին, որտեղ քննարկելու են վարչապետի նոր թեկնածուի անունը: Նիկոլ Փաշինյանը, սակայն երեկ հայտարարեց, որ վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի առաջարկած թեկնածուն, որը վայելելու է ՀՀ քաղաքացու վստահությունը:
ՀՀԿ-ի քաղաքական գործընկեր ՀՅԴ-ի Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ է սպասվում երկրի կառավարման համակարգին, պատասխանեց. «Հաջորդ քայլերը լավ քայլեր են լինելու, լավ բաների սպասեք: Ամեն առումով լավ է լինելու»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ, որն այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ նիստին, նշեց, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ քայլ է կատարել՝ հրաժարական ներկայացնելով:
«Այո՛, ճիշտ քայլ էր»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարությունից րոպեներ առաջ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարություն տարածեց, որ միանում է համաժողովրդական պայքարին: Հիշեցնենք, ԲՀԿ-ական պատգամավորները եւս թերահավատորեն էին մոտենում Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությանը: Մասնավորապես, Վարդան Բոստանջյանը փողոցային պայքարի մասին հայտարարել էր. «Փողոցային չեմ, որ փողոց դուրս գամ»:
Փաշինյանի եւ ՔՊ-ի փողոցային պայքարի ճանապարհային քարտեզին թերահավատորեն էին վերաբերվում նաեւ ԵԼՔ-ի ոչ ՔՊ-ական պատգմավորները: «Անցել է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ժամանակը»,- հայտարարել էր ԵԼՔ-ի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ ընդգծել, որ Սարգսյանի դեմ պետք էր պայքարել 2017 թվականի ապրիլի 2-ին:
Ամեն դեպքում, երեկ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանին հավատացին հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 24-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT