Երևան
12 °C
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հերթական անակնկալն էր պատրաստել իր հյուրերի համար։ Ապրիլի 22-ին նույն բեմի վրա էին երկու նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ունկնդրին ներկայացվեց համաշխարհային պրեմիերա՝ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարում» սիմֆոնիկ ցիկլը, և հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից։ Համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI հեռուստաընկերությունը։
Մեծ պաշարումը Մալթայի հերոսական պատմության մի դրվագն է, երբ 1565 թվականին Օսմանյան կայսրության զորքերը փորձում էին գրավել կղզին։ Ուժերի հսկայական լարումով և ցուցաբերած դիմադրության շնորհիվ Մալթային հաջողվել է հաղթանակ տանել։ Ներկայացնելով Ալեքսեյ Շորի սիմֆոնիկ ցիկլը՝ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Ալան Չիրկոպը նշեց, որ Մեծ պաշարման թեման լայնորեն հետաքրքրում է տեղի հասարակությանը։
Հեղինակը՝ Ալեքսեյ Շորը, պատասխանելով լրագրողի հարցին, նկատեց, որ ստեղծագործությունը գրելու գաղափարը կապված է Մալթայի պատմության հետ և հատուկ գրված է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի համար։ Կոմպոզիտորի խոսքով՝ սա երկու նվագախմբերի համար գրված նրա առաջին գործն է։
Սերգեյ Սմբատյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես է իրեն զգում փառատոնի 8-րդ օրը (նվագախումբն աշխատում է ամենօրյա ռեժիմով), նշեց, որ իրոք շատ էմոցիոնալ և հագեցած շրջան է, որը բոլորի համար որոշակի փորձություն է։ «Ամենօրյա համագործակցությունը մեծագույն երաժիշտների հետ էներգիայի մեծ հոսք է տալիս մեզ»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
Իսրայելցի լրագրողներից մեկը դիմեց Սերգեյ Սմբատյանին. «Ցանկանում եմ Ձեզ փոխանցել, որ հանդիսատեսը շատ բուռն քննարկում է Ձեր նվագախմբի կատարողական բարձր մակարդակը և դիրիժորի՝ Ձեր հմայիչ առանձնահատկությունը։ Արդեն պարզ է, որ Դուք վիրտուոզ եք ղեկավարում մեկ նվագախումբը, երկու նվագախմբի հետ աշխատելիս ի՞նչ ջանքեր են պետք գործադրել»։ Ի պատասխան՝ մաեստրո Սմբատյանը նշեց, որ կոլեկտիվներից յուրաքանչյուրն ունի իր գեղարվեստական ոճը. «Ինձ շատ հետաքրքիր է հետևել երկու նվագախմբերի ներդաշնակությանը, որոնք լրացնում են մեկմեկու՝ ստեղծելով հզոր մի հնչողություն, որը թույլ է տալիս փնտրել նոր երանգներ»։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Զիգմունդ Միֆսուդը նշեց, որ ուրախ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության համար, ինչը մեկնարկել է 2018 թվականի հունվարին և այսօր արդեն հասել նոր մակարդակի։ «Սերգեյ Սմբատյանը պրոֆեսիոնալ բարձրագույն մակարդակ, առանձնահատուկ երաժշտական տեսլական ունի, և մենք շատ գնահատում ենք դա։ Երկու նվագախմբերի համատեղ ելույթ մեզ մոտ դեռ չի եղել, և դա շատ հետաքրքիր փորձ է մեզ՝ երաժիշտներիս, ինչպես նաև ունկնդրի համար»,- ասաց կոլեկտիվի տնօրենը։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը նույնպես կհեռարձակվի MEDICI հեռուստաընկերությամբ։
Ապրիլի 22-ի համերգի տեսագրությունը MEDICI հեռուստաընկերությամբ կարող եք դիտեք հետևյալ հղմամբ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT