Հարյուր հազարավոր մարդիկ վարչապետ տեսնում են Փաշինյանին. քաղաքագետը՝ երկխոսության մասին

Այսօր սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ համաժողովրդական շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Օրակարգում ՀՀԿ-ի կողմից իշխանության անցնցում փոխանցումն է ժողովրդին: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀԿ-ն այլ ելք չունի ստեղծված իրավիճակի համատեքստում եւ տրամաբանական է, որ նրանք լուռ հեռանան իշխանությունից:

ՀԺ-ի հարցազրույցը Արմեն Բաղդասարյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ոտքի հանել հարյուր հազարավոր քաղաքացիների, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սպասելի՞ էր նման վերջաբան:

Ինձ համար այս վերջաբանը սպասելի չէր: Ես սպասում էի տեւական պայքարի, չէի սպասում, որ այսքան կարճ կտեւի: Ես կարծում էի, որ շարժում կսկսվի, կամաց-կամաց կհզորանա եւ 2022 թվականին նոր հաջողության կհասնի: Մարդկանց թվացյալ հուսահատությունն էր պատճառը, որ չէինք մտածում նման վերջաբանի մասին, բայց որեւէ մեկը չէր կանխատեսել Սերժ Սարգսյանի նկատմամբ այս ատելության, անհանդուրժողականության ծավալները: Եվ հետո, առաջին անգամ էր անկախ պետության մեջ, որ անձը, կոպտորեն խախտելով բոլոր օրենքները, ցանկանում էր 3-րդ անգամ ղեկավարել: Սա էր, որ լցրեց ժողովրդի համբերության բաժակը եւ, իհարկե շատ գրագետ կազմակերպված պայքարը՝ թավշյա հեղափոխության սկզբունքով: Նիկոլ Փաշինյանը իշխանություններին առիթ չտվեց անհամաչափ ուժ կիրառել:

- Սերժ Սարգսյանը հրաժարականի նախորդ օրը՝ ապրիլի 22-ին, երբ հանդիպեց Փաշինյանի հետ եւ լսեց իր հրաժարականի պահանջը, քմծիծաղ տվեց, ապա հայտարարեց, որ սա ուլտիմատում է օրինական իշխանությանն ու պետությանը, իսկ հաջորդ օրը հրաժարական տվեց: Ըստ ձեզ՝ այս երկու գործողությունները միմյանց չե՞ն հակասում եւ ի՞նչը փոխեց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը մեկ օրում:

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ բացատրեց, ասաց, որ Սերժ Սարգսյանն ադեկվատ չի պատկերացնում իրավիճակը: Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուց հետո շարժումը կմարի, բայց դրանից հետո շարժումն ավելի հզորացավ: Սերժ Սարգսյանը տեսավ, որ նույնիսկ ուժ կիրառելը որեւէ իրավիճակ չի փոխի, այլ իր հետագա ճակատագիրը կբարդացնի: Նա հրաժարական տվեց ոչ թե, որ բարի էր եւ չէր ուզում ուժ կիրառել, այլ որովհետեւ վախեցավ: Նա մի օրվա ընթացքում տեսավ համաժողովրդական շարժման հզորությունը եւ իր համար ամենաթեթեւ լուծումը գտավ:

- Նա իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ»: Ըստ ձեզ՝ որոնք էին այդ լուծումները, որին նա չգնաց:

- Ենթադրում եմ, որ նկատի ուներ ուժի կիրառումը՝ ժողովրդի վրա կրակելը: Նա հասկացավ, որ ոչ մի բան չի կարող իրեն փրկի այդ իրավիճակում: Եթե կրակոցներ լինեին, ապա այդ հարյուր հազարները վերածվելու էին 2-3 միլիոնի: Դժվար է ասել՝ նա այդ իրավիճակում ողջ կմնար, թե՞ ոչ:

- Պարոն Բաղդասարյան, ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ լուծում եք տեսնում: ՀՀԿ-ն կշարունակի՞ իշխանության փոխանցման անցնցում գործընթացը, թե՞ ոչ:

- Ամեն ինչ հստակ կլինի Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից: Տրամաբանական կլինի, որ ՀՀԿ-ն անցնցում իշխանությունը հանձնի ժողովրդին՝ այն օրակարգով, որը Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է: Կարեն Կարապետյանն ասաց, որ օրակարգը բաց է, կարող են քննարկել այլ հարցեր, բայց տրամաբանական կլինի Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվելը: Այն լիովին համապատասխանում է գործընթացների տրամաբանությանը:

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է ժամանակավոր կառավարության ղեկավար ընտրվի ժողովրդի թեկնածուն: ՀՀԿ-ն դիտավորյալ երկու անգամ կձախողի՞ ընտրությունները, թե՞ ի վերջո, հաշվի առնելով պայքարի դուրս եկածների թիվը, որ զիջումների գնա:

- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը լավագույն ճանապարհն է: Պայմանով, որ կկարողանա վերջնականապես այս երկրում արդար ընտրություններ անցկացնել: Եթե դա տեղի չունենա, ապա ոչ մի ընտրություն իմաստ չի ունենա: Դրա համար պետք է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնի ժողովրդի ընտրյալը, որպեսզի նա կարողանա նորմալ ընտրություններ կազմակերպի: Ժողովրդի թեկնածուն էլ բնականաբար կարող է լինել Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածուի մասին խոսելը տրամաբանությունից զուրկ կլիներ, որովհետեւ այդ մարդը, ըստ էության, մեն-մենակ կարողացավ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից եւ հարյուր հազարավոր մարդիկ վարչապետ տեսնում են Նիկոլ Փաշինյանին: Անիմաստ է այս ընթացքում ժողովրդական այլ թեկնածուի քննարկել:

- Եթե ընտրվի ժողովրդի թեկնածուն, ապա նա, խորհրդարանում չունենալով մեծամասնություն, կկարողանա՞ արդյունավետ աշխատել:

- Մինչեւ նոր ընտրություններ կկարողան, իսկ ընտրություններից հետո կարծում եմ, որ պետք է լինի համագործակցություն այլ ուժերի հետ: Դա կարող է լինել Ծառուկյան դաշինը կամ այլ քաղաքական ուժ, սա կախված կլինի ընտրությունների արդյունքների հետ:

- Եթե հնարավոր չլինի հարցը երկխոսության ճանապարհով շարունակել, հնարավո՞ր է, որ ժողովուրդը չդադարեցնի սկսած գործողությունները, քանի որ արդեն ֆեյսբուքում քննարկվում է, որ չեն հանդուրժի որեւէ ՀՀԿ-ականի:

- Չեմ կարծում, որ երկխոսությունը կձախողվի Կարեն Կարապետյանի հետ: Եթե այդ երկխոսությունը հաջողությամբ չավարտվի, ապա այդ գործողությունները ոչ միայն կշարունակվեն, այլեւ ավելի կհզորանան: Նման գործընթացները կիսատ չեն մնում:

- Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն կպառակտվի՞, թե կշարունակի իր գործունեությունը:

- Այս կուսակցությունը կհեղինակազրկվի, կդառնա շարքային, փոքրիկ կուսակցություն: Կլինի այնպիսի կուսակցություն, ինչպիսին էր մինչեւ Վազգեն Սարգսյանի կողմից այս կուսակցության առաջնորդ լինելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7824 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի