Հեղափոխության «Իմ քայլը» երգի կատարողն այն մասին, թե ինչու է սկզբում մերժել երգել այն  

Հեղափոխության հիմնը դարձած «Իմ քայլը» ստեղծագործությունը կատարող երգիչ Հայկ Ստվերը միանգամից չէ, որ համաձայնել է երգել այն: Երգչի եղբայրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, եւ առաջինը հենց նրան է առաջարկել, սակայն Հայկը մտածել է, որ բավական փորձ չունի այդքան կարեւոր երգ ներկայացնելու համար: Այսօր՝ ապրիլի 25-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես է տեղի ունեցել համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

«Բնականաբար, երբ իրենց մոտ այդ հարցն առաջացավ, եղբայրս առաջինն ինձ դիմեց: Իմանալով, որ այսպիսի լուրջ երգ է, հեղափոխական հիմն է՝ ես սկզբում մերժեցի: Խորհուրդ տվեցի դիմել նրանց, որ ովքեր ստեղծագործում են այդ ոճում, ավելի շատ փորձ ունեն: Դիմեցին, ու ինչպես հետո եղբայրս ինձ ասաց, շատերը մերժեցին՝ վախենալով ինչ-որ բաներից: Եղբայրս նորից ինձ դիմեց ու համաձայնեցի»,- պատմեց նա:

Երգի խոսքերի հեղինակը #ԻմՔայլը նախաձեռնության նախաձեռնող, ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: Հայկը երաժշտության հեղինակն է: Գործիքավորումը նույնպես նա է արել: Ստեղծագործությունը նրա համար շատ կարեւոր է, քանի որ ինքն էլ #ԻմՔայլը շարժման գաղափարները կրողներից է: Տարիներ շարունակ Ուկրաինայում ապրելուց հետո ինքն էլ եկել է, որպեսզի մասնակցի հեղափոխությանը:

«Երգն ինձ համար հատուկ նշանակություն ունի: Ես վերջին 10 տարվա ընթացքում նույնպես այս գործողությունների մեջ եմ, պարզապես այնպես է ստացվել, որ վերջին 6 տարիների ընթացքում ապրում եմ Կիեւում: Գիշերն եմ ժամանել»,- ասաց նա:

Տարիներ առաջ Հայկը հիփ-հոփ խումբ է ունեցել: Այն ցրվել է, ինչից հետո մեկնել է Ուկրաինա: Այնտեղ ապրած տարիների ընթացքում չի ստեղծագործել, քավր կատարող է եղել, երգել է ակումբներում եւ ռեստորաններում: Նորից սկսել է ստեղծագործել 5-6 ամիս առաջ: «Իմ քայլը» նրա ստեղծագործական նոր շրջանի աշխատանքներից է, եւ կարծում է, որ բավական հաջողված է:

«Որպես երաժիշտ, որպես կատարող սա երազանքս էր: Ե՛վ սպասելի էր, ե՛ւ անսպասելի: Սպասում էի, որովհետեւ երկար ճանապարհ եմ անցել, գնում էի դրան, բայց որ այսպես կստացվի... տեսնում եմ, որ մեծ հետաքրքրություն կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր երգ ներկայացնելուց առաջ երկար պետք է մտածի, քանի այն չի կարող ավելի թույլ լինել, քան «Իմ քայլը»:

Հայկ Ստվերն այսօր երեկոյան մասնակցելու է Հրապարակում կայանալիք հանրահավաքին: Դրա ընթացքում նա նաեւ կատարելու է «Իմ քալը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7629 դիտում

Ողբերգական ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, դուրս է բերվել 4 դի

ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 94 տոկոսը. ինչ արդյունքներ են ստացվել

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1