Բավականին լայն օրակարգ պետք է քննարկվի. Զոհրաբյանը՝ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումների մասին

Ծառուկյան խմբակցությունը վարչապետի քվեարկության ժամանակ պարտադիր հաշվի է առնելու ժողովրդի ձայնը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Քննարկումները շարունակվում են եւ ԲՀԿ ժողովրդի ձայնը որոշիչ է լինելու: Գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել են, բայց ավելին չեմ կարող ասել: Մենք կաշկանդված ենք Սահմանադրությամբ տրված ժամանակով, այնպես որ վստահ եղեք, որ որոշումը չի ուշանա»,- ասաց նա եւ նշեց, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա:

«Այն պետք է հեռանա իր բոլոր մետաստազներով, դա փաստ է: Որեւէ տեղ գրված չէ, որ ՀՀԿ-ն հավերժ պետք է լինի իշխանություն: Ցանկացած քաղաքական ուժ պետք է ունենա արժանապատվություն ե՛ւ իշխանություն լինելու, եւ` ընդդիմություն: Ժողովրդի ձայնը չլսելու պատճառով էր, որ տարիներ շարունակ իշխանություններն այլասերվեցին»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին, թե ինչ է քննարկվում Փաշինյան-Ծառուկյան հանդիպումների ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Բավականին լայն օրակարգ պետք է քննարկվի, քանի որ ես ներկա չեմ բանակցություններին՝ հստակ չեմ կարող ասել, թե ինչ է քննարկվում»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ուշ միացավ համաժողովրդական շարժմանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք «քաղմասներում են եղել, պայքարել են ձերբակալված պատգամավորների ազատության համար»:

«Ես չեմ կարծում, որ ճիշտ է ասեն՝ 10 րոպե ուշ միացաք կամ շուտ, հիմա այնքան կարեւոր խնդիրներ կան: Այսօր որոշվում է ժողովրդի ձայնով ձեւավորվելիք իշխանության խնդիրը: Պետք է հասկանանք՝ կարո՞ղ ենք ժողովրդի ձայնով ստանալ այն իշխանությունը, որից ժողովուրդը 6 ամիս հետո չի հիասթափվի»,- ասաց պատգմավորը:

ՀԺ-ի հարցին, որ ԲՀԿ-ի որոշ պատգամավորները կողմ են եղել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, որպես վարչապետ, իսկ Վարդան Բոստանջյանը հայտարարել էր, որ փողոցային չէ, որ փողոց դուրս գա, բայց երեկ շարժմանն էր միացել, Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանեց.

«Դուք հիմա ինձ դնում եք անհարմար իրավիճակի մեջ: Մենք պետք է ունենաք այնպիսի իշխանություն, որ մունետիկ չուղարկի պատգամավորի մոտ եւ ասի՝ եթե իմ օգտին չքվեարկեցիր, ապա քո բիզնեսին բան կպատահի: Ես կարող ա չընկրկեմ այդ ճնշումներին, բայց արեք որեւէ մեկին չդատենք»:

Լրագրողի դիտարկմանը, որ Նաիրա Զոհրաբյանը աշխատել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած օրաթերթում եւ դա հաշվի առնելով՝ ինչպես կբնութագրեր նրան որպես ղեկավարի, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Երբ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը գա ԱԺ, այնքան դիֆերամբներ կհնչեն եւ կլինեն մարդիկ, ովքեր իրենց երեխաների անունը կդնեն Նիկոլ, ոչ թե՝ Սերժ: Մենք այդ պրոցեսը տեսել ենք, թույլ տվեք հիմա բան չասել, երբ գա օրը, ես իմ խոսքը կասեմ բոլոր թեկնածուներին»:

Ի դեպ, քիչ առաջ Ծառուկյան խմբակցության պատգամավորները հավաքվել էին Միքայել Մելքումյանի մոտ եւ քննարկում էին անցկացնում, որից մանրամասներ չփոխանցեցին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4753 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում