Կարեն Կարապետյանը չի գալու Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Փաշինյանի կողմից երեկ արված բանակցությունների համար հանդիպմանը: Ըստ էության, Կարապետյանը չի գալու բանակցությունների:

«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:

Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջեւ բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որեւէ արդյունք արձանագրելը չէ:

Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:

Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
2874 դիտում

19-ամյա 6 երիտասարդների տարկետում է տրվել, որպեսզի կարողանան ավարտել դպրոցը

Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել. Քյարամյանի առաջարկով հետաձգվեց գումարի հատկացման վերաբերյալ նախագիծը

Կառավարության որոշմամբ բասկետբոլի ազգային հավաքականի 3 խաղացողներ ազատվեցին զինծառայությունից

Ինձ էս օրը քցողը, ոչնչացնողը պետք ա ստանա արժանի պատիժ, ընտանիքս ոչնչացել ա. Մարտի 1-ի գործով տուժող

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում. հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

The Sun-ը պատմում է բրիտանացու մասին, որը ՀՀ-ում հիմնել է «Դիլիջան» ֆուտբոլային թիմը

Կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի՝ Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար

Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումը. բողոքը մերժվել է

Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Մեղավորները պետք է պատժվեն. Զաքար Հովհաննիսյանի քույրը եկել է դատարան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 30 հարց

Վերնագրեր եմ կարդում, թվում է՝ պատուհանից դուրս նայեմ՝ դրսում տարբեր կողմերով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու

Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը․ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի

Փորձել է ազդել դատախազի վրա. Սարկոզին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն մեղադրանքով

Ինչպե՞ս իրականացնել ստվերային տնտեսության դեմ պայքարի ՊԵԿ ռազմավարությունը. քննարկում

Խորհրդարանը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի կատարողականը

Առանց դատավորների աշխատավարձերի բարձրացման՝ մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ

Պահանջել է 800 հազար դրամ. լրագրողը ձերբակալվել է՝  խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով

Հայաստանը նոր դեսպան կունենա Ուզբեկստանում. նախագահը հրամանագիր է ստորագրել

Մի քանի օրից ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովսեփյանը կասի՝ որտեղ է խաղալու