Համաժողովրդական ցասման պայմաններում դեռեւս ոչ ոքի չի հաջողվել մնալ իշխանության. քաղաքագետ

Մարտի 31-ից սկիզբ դրվեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած #ԻմՔայլը շարժմանը: Շարժմանը միացած հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց ամենօրյա հանրահավաքներով հասան Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սակայն ՀՀԿ-ն դեռեւս շարունակում է մնալ իշխանությունում, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը ճիգեր է գործադրում՝ վարչապետ դառնալու համար, ինչն էլ գնալով ավելի մեծ բողոքի ալիք է առաջացնում հասարակության մեջ: Ստեղծված իրավիճակի շուրջ մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները ինչպե՞ս կգնահատեք:

- Շատ վատ: Պատահաբար իշխանության ղեկին հայտնված եւ ազգային որեւէ օրակարգ չունեցող գեղեցկադեմ մի պաշտոնյա, որ ծառայեց Սերժ Սարգսյանի բոլոր նպատակներին` հիմա դասական օպորտունիստական վարքագիծ է դրսեւորում եւ ունենալով օլիգարխիկ աջակցություն` որոշել է փորձել իր բախտը եւ զավթել իշխանությունը:

- Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը հրաժարական չի տալիս, ինչի՞ն է սպասում:

- Հրաժարական չի տալիս, որովհետեւ նոր իրավիճակ է ստեղծվել: Իրեն մղում են, դրդում են հակահեղափոխության: Իշխող խմբավորումը չի ցանկանում հեռանալ եւ ստեղծված պայմաններում, ելնելով Կարապետյանի նախկինում ունեցած բարետես եւ հաճելի արտաքին իմիջի վրա` փորձեցին նրա միջոցով պահպանել կառավարման լծակները: Սակայն դա նաեւ տգիտության նշան է: Եթե պատմություն իմանային եւ քաղաքականության համակարգին ծանոթ լինեին` կհասկանային, որ նման համընդհանուր, համաժողովրդական ցասման եւ ապստամբության պայմաններում իշխանություն մնալ եւ կառավարել դեռեւս ոչ ոքի եւ ոչ մի տեղ չի հաջողվել:

- Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դարձյալ որոշի նույն խաղը խաղալ եւ վարչապետի պաշտոնում առաջադրի Կարեն Կարապետյանին:

- Անշուշտ: Դա խիստ հնարավոր է: Իրենց հաշվարկը հենց դրան է ուղղված:

– Ի՞նչ տարբերակ եք տեսնում՝ իրավիճակը ամբողջությամբ կարգավորելու համար:

- Կարեն Կարապետյանը լքում է իշխանությունն իր ողջ Հանրապետական վարչախմբով: Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ: Դրան կարելի է հասնել խաղաղ բանակցություններով: Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Կարապետյանն ու իր հովանավորները հասկանան, որ ճնշումն անդիմադրելի է:

- Ո՞ւմ եք տեսնում ապագա վարչապետի պաշտոնում:

- Տվյալ պարագայում ու պայմաններում` միայն մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանին: Եւ այստեղ ամենեւին կարևոր չէ նրա անձը, նրա դիպլոմները, նրա անգլերենն ու ուսապարկը: Կարեւոր չէ նրա ապագա կաբինետը, նրա ծրագիրը: Դրանք բոլորը որպես թեմաներ աղբ են այսօր: Այսօր հրամայականը այս կենաց ու մահու քաղաքական պայքարում գործող քաղաքական համակարգի փոփոխությունն է ու իրեն ամեն առումով սպառած, բայց համառորեն հեռանալ չցանկացող ռեժիմի վերածված վարչախմբի հեռացումը: Դրա միակ ուղին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է: Այլ ուղի տվյալ իրավիճակում չկա եւ չի կարող լինել:

Այսօր միայն Փաշինյանն է որպես համաժողովրդական շարժման միահեծան առաջնորդ ոտքի հանել երկիրը: Նա էլ պարտավոր է ստանձնել պատասխանատվություն` համակարգային խոստացված փոփոխությունն անելու գործում: Հայաստանյան ժողովուրդն այս օրերին անցել է ռուբիկոնը, եւ յուրաքանչյուր այլ տարբերակ կործանելու է Հայաստանը: Եւ այդ ամենին պետք է հասնել խաղաղ մեթոդներով: Ու մեր ժողովուրդը հասնելու է դրան:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10191 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել