Երևան
12 °C
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է, որ առկա են օբյեկտիվ կասկածներ առ այն, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում: Պատգամավորը Facebook-ի իր էջում ներկայացնելով Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի պահանջները, կասկածի տակ էր առել մասնավորապես վերջին 4 տարիներին Կարեն Կարապետյանի մշտական բնակության պայմանը:
Սրան զուգահեռ էլ ոստիկանության անձնագրային վիզաների վարչությունից պարզաբանել են, որ Կարեն Կարապետյանն անձնագրային վիզաների վարչություն դիմում է ներկայացրել և փոխվարչապետի պաշտոնում առաջադրվելու համար հիմք է հանդիսացել իրենց կողմից ներկայացված տեղեկանքը, որում նշվել են սահմանային անցակետով նրա սահմանահատումները:
«719 թվի մեջ ներառված է նույնիսկ իր ՀՀ Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածը, որի ընթացքում ՀՀ-ից բացակայել է 31 օր։ 719 օրից 31 օրը հանած՝ ստացվում է՝ 688 օր է դրսում եղել:
Այսինքն՝ այստեղ որևիցե օբյեկտիվ հանգամանքեր չկան, որ նրա այս դրույթը չէր կարող բավարարել այդ պահանջին: Հետևաբար, Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով և նա բավարարում է և՛ Սահմանդրության, և՛ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված պահանջներին»,- tert.am-ին ասել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Դիվանագետ, պատմաբան Արա Պապյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասում է, որ կա միջազգային պրակտիկայում օրենքով ամրագրված կարգ, թե ով է համարվում տվյալ երկրի մշտական բնակիչ: Մշտական բնակիչ է այն անձը, որը տվյալ երկրում յուրաքանչյուր տարի ֆիզիկապես ներկա է եղել 183 օր: Կարեն Կարապետյանը պիտի ապացուցի, որ նախորդ չորս տարվա մեջ նա, լինելով «Գազպրոմի» աշխատակից, Մոսկվայում մինչև վերջին երկու տարին, յուրաքանչյուր տարի ՀՀ-ում ֆիզիկապես ներկա է եղել 183 օր: Եթե չապացուցի, ապա նա խախտում է Սահմանադրության այն պահանջը, որ ՀՀ վարչապետ կարող է ընտրվել:
«Անձնագրային վարչության տվյալները, որ մեկնաբանում էին, դա վերցրել էին հետեւյալ բանաձեւով. 4 անգամ 365 օր եւ հաշվել էին, որ դա բավարար ժամկետ է՝ համարելու համար, որ նա ՀՀ բնակիչ է եղել վերջին 4 տարիներին: Եթե նա 2 կամ մի քիչ ավելի ՀՀ-ում է եղել, ըստ իրենց տվյալների, նա Հայաստանի բնակիչ է: Սա օրենքի խիստ կամայական մեկնաբանություն է, որովհետեւ կա միջազգային պրակտիկա եւ հաշվարկը իրենց ներկայացրածի նման չէ: Տվյալ երկրի մշտական բնակիչ է համարվում այն անձը, որն ամեն 365 օրվա ընթացքում 183 օր ֆիզիկապես ներկա է եղել այդ երկրում: Օրինակ Կանադայում, որպեսզի Դուք համարվեք քաղաքացի եւ ստանաք թոշակ, պետք է լինեք մշտական բնակիչ: Դրա համար այդ երկրում պետք է ապրեք 183 օր: Չի լինի այնպես, որ մի տարի ապրեք 365 օր, իսկ մյուս տարի ապրեք 30 օր եւ սա գումարվի միմյանց: Յուրաքանչյուր 12 ամսվա 183 օրը պետք է ապրեք տվյալ երկրում, որպեսզի լինեք բնակիչ: Եթե մեկ տարի ապրել եք 300 օր, ապա համարվում եք բնակիչ, մյուս տարի ապրել եք 150 օր, ուրեմն բնակիչ չեք համարվում, չեն կարող նախորդ տարվա ավելորդ օրերը բերել եւ գումարել: Սա պարզապես մանիպուլյացիա է, թվային աճպարարություն անձնագրային վարչության կողմից»,- ասաց Արա Պապյանը:
- Պարոն Պապյան, Կարեն Կարապետյանը 2016 թվականից բնակվում է ՀՀ-ում: Այս ժամանակահատվածը բավարար չէ՞, որ նա լինի ՀՀ վարչապետի թեկնածու:
- Իհարկե, բավարար չեն: Այդ երկու տարին ապրել է եւ դա այդ երկու տարվա համար է, իսկ 2015 թվականին քանի՞ օր է ապրել ՀՀ-ում: Էլի եմ կրկնում՝ յուրաքանչյուր 365 օրվանից 183 օրը պետք է գտնվի տվյալ երկրում՝ ֆիզիկապես: Սա մեզ մոտ միայն ընտրությունների հետ է կապված դրա համար էլ նոր երեւույթ է թվում, շատ տարածված չի: Սա միջազգային իրավունքի հիման վրա է, իսկ միջազգային իրավունքը շատ ավելի գերակա ուժ ունի Հայաստանում, քան ներքին օրենսդրությունը: Դա Սահմանադրորեն մենք ընդունել ենք: Նա չի կարող վերջին երկու տարին ապրել ՀՀ-ում եւ դրա օրերը բաշխել նախորդ տարիների վրա: Ինքը պետք է 2015-ին էլ 183 օր ապրեր, 2014-ին էլ, սա է կարգը:
- Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն այլ պարզաբանում էր ներկայացրել: Դրան ծանոթ ե՞ք:
- Դա կամայական մեկնաբանություն է: Դուք չեք կարող նրա այս տարվա 365 օրը կիսել եւ բաշխել մյուս տարիների վրա: Նա չորս տարի պետք է ապրած լինի ՀՀ-ում: Նա պետք է փաստի, որ յուրաքանչյուր տարի 183 օր ապրել է: Փորձեք այդ ձեւ դիմել այլ երկրներում, տեսեք՝ ձեզ կթողնե՞ն: Հերիք է, որ 181 օր ապրեք անհրաժեշտ ժամկետից մեկ օր պակաս, ձեզ ոչ ոք չի համարի մշտական բնակիչ: Աշխարհը սա նոր չի մեկնաբանում, կա նախադեպային իրավունք է: Մարդիկ հազար անգամ դատարան են գնացել՝ փաստելու համար՝ իրենք տվյալ երկրի մշտական բնակիչ են, թե ոչ: Օրենքն ասում է՝ 4 տարի լինի մշտական բնակիչ: Օրինակ, 2018 թվականի ապրիլի 27-ից մինչեւ 2017 թվականի ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պետք է ապրի 183 օր եւ այդպես շարունակ՝ մինչեւ 4 տարին լրանա: Թող իրենք մի նախադեպ բերեն, որ մի երկրում ավելորդ օրերը գումարվել են:
- Սա որտե՞ղ է ամրագրված եւ որքանո՞վ է այն կիրառելի ՀՀ-ի համար:
- Սա միջազգային փորձն է, իսկ միջազգային իրավունքն ածանցվում է միջազգային օրենքից: Եվ ամենակարեւորը՝ մեր օրենքն ասում է, որ նա պիտի լինի միայն ՀՀ քաղաքացի: Նա, եթե ունեցել է նաեւ ՌԴ քաղաքացիություն, չի կարող լինել վարչապետ: Վերջին չորս տարին միայն ՀՀ քաղաքացի պետք է եղած լինի: Դուք կարծում եք, որ Կարեն Կարապետյանը, անպրելով ՌԴ-ում, լինելով ՌԴ պետական բարձր պաշտոնյա՝ կարող էր դրան հասնել առանց Ռուսաստանի քաղաքացիության: Եթե նա չունենար քաղաքացիություն՝ նրան Գազպրոմում այդպիսի պաշտոն չէին տա, որովհետեւ դա ՌԴ պետական ընկերություն է: Հետեւաաբար, նա մինչեւ 2016 թվականի կեսերը եղել է ՌԴ քաղաքացի եւ խախտում է երկքաղաքացիության չորս տարվա պահանջվող ժամկետը:
Կարեն Կարապետյանի մշտական բնակության խնդրին անդրադարձել է նաեւ հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Կարեն Կարապետյանը միանշանակ չի բավարարում Սահմանադրության 48 և 148 հոդվածների պահանջներին՝ նա մշտապես Հայաստանում չի բնակվել 4 վերջին տարին: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի 80 հոդվածին, ապա դրանով իրենց մերկապարանոց հայտարարությունները հիմնավորող, Վահե Գրիգորյանի կողմից դիպուկ Կարեն Կարապետյանի իրավաբաններ անվանածներին, ասեմ, որ այդ նորմը կիրառելի չէ, քանի որ վերաբերում է Հայաստանում գտնվելու հանգամանքին՝ քանի օր տեղեկանք ստանալուց առաջ գտնվել է Հայաստանում և այլն: Հայաստանում որոշակի քանակությամբ օրերով գտնվելը որևէ կերպ չի նշանակում Հայաստանում մշտապես բնակվել: Մշտական բնակության վայրը դա անձի կենսական շահերի գլխավոր վայրն է և որևէ նշանակություն չունի, թե նա որտեղ է գտնվել և քանի օր: Գազպրոմում բարձր պաշտոն ունենալը՝ ՌԴ-ում աշխատելն է այս դեպքում էական, քանի որ հասկանալի է, որ գլխավոր կենսական շահը հենց այդտեղ է գտնվում: Ընտրական օրենսգրքի 80 հոդվածը վերաբերում է մեր այն քաղաքացիներին, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում, բայց շատ են շրջում կամ գտնվում արտերկրում, այն, դարձյալ նշեմ, չի վերաբերում մեր այն քաղաքացիներին, որոնք ապրում ու աշխատում են արտերկրում, բայց հաճախ են լինում հայրենիքում: Ի վերջո, օրերի քանակով չէ, որ պետք է որոշվի անձի մշտական բնակվելու վայրը, դա մեծ հաշվով պետք է լինի երկրորդական, այլ էական է մարդու աշխատելու վայրը, ընտանիքի գտնվելու վայրը և ի վերջո՝ հարկեր վճարելու վայրը՝ իր աշխատանքային եկամուտներից: Մշտական բնակության ցենզի իմաստը ի վերջո այդ կոնկրետ երկրին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, քաջածանոթ լինելն է, այդ երկրի խնդիրներին տիրապետելն է, և իհարկե՝ օտար երկրից գործուղված անձանց իշխանության մեջ հայտնվելը բացառելը՝ որպես ազգային անվտանգության երաշխիքներից մեկը»,- համացանցի իր էջում գրել է փաստաբանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT