Երևան
12 °C
Ապրիլի 26-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը շարունակել է ավստրալիացի հանրահայտ ջութակահար Ռեյ Չենը։ Նա հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Ալեքսեյ Շորի «Ծովային բնապատկերներ» ստեղծագործությունը՝ գրված ջութակի եւ նվագախմբի համար։ Համերգի ընթացքում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաեւ Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը, Գեորգ Պելեցիսի «Endorphin Music» կոնցերտը, Ժոզեֆ Վելլայի «Rebbieha» սիմֆոնիկ պոեմը, Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատը» բալետի նախերգանքը։
Ռեյ Չենը, խոսելով Ալեքսեյ Շորի ստեղծագործության մասին, նշեց, որ առաջին անգամ է Մալթայում, ցանկանում է շատ բան տեսնել, եւ իր վրա առանձնակի տպավորություն է թողել Մդինան՝ Մալթայի հինավուրց մայրաքաղաքը։ Կղզուց ստացած տպավորությունները, ըստ ջութակահարի, շատ կարեւոր են Ալեքսեյ Շորի մտահղացումներն արտահայտելու համար։ «Շորի «Ծովային բնապատկերները» հրաշալի ստեղծագործություն է, կարծում եմ՝ այս ցիկլը շարունակություն է ունենալու։ Ստեղծագործությունը պատմում է օվկիանոսի գեղեցկության, այնտեղ առկա երանգների, տրամադրությունների, հույզերի մասին։ Ես զգում եմ ռուսական ազդեցությունն այս երաժշտության վրա, հատկապես Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Պրոկոֆեւի, զգում են այս մեղեդու ռուսական հոգին՝ իհարկե պարուրված միջերկրածովյան ազդեցությամբ։ Այս ստեղծագործությունը փոխանցում է առանձնահատուկ մթնոլորտ։ Սա մեր ժամանակների, մեր օրերի երաժշտություն է»,- ասաց ջութակահարը։
Ի դեպ, Ռեյ Չենը նաեւ հայտնի բլոգեր է։ Լրագրողի հարցին՝ ի՞նչն է երաժշտին մղում համացանց, ջութակահարը նշեց, որ այդպիսով նա հանրայնացնում է դասական երաժշտությունը, փորձում է հատկապես երիտասարդ սերնդին հասցնել դասական երաժշտության գեղեցկությունն ու կարեւորությունը. «Դասական երաժշտությունը փողոցում չես կարող ներկայացնել, այն այլ ձեւաչափ ունի։ Նրա մասին պետք է պատմել մարդկանց ու հետաքրքրել նրանց։ Ես զբաղվում եմ հենց դրանով»։
Խոսելով փառատոնի վերաբերյալ իր տպավորությունների մասին՝ Ռեյ Չենը պատասխանեց, որ բոլոր առումներով սա հիանալի նախաձեռնություն է։
Իսկ իր կարծիքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին Ռեյ Չենը ներկայացրեց այսպես. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում հիանալի, զգայուն երաժիշտներ են։ Ֆանտաստիկ զգացողություններ ունեմ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատանքից։ Ամեն ինչ շատ տպավորիչ է՝ նոր ընկերներ, նոր զգացողություններ, նոր փորձ»։
Համերգը կայացավ ջերմ մթնոլորտում՝ դրական ու գեղեցիկ հույզեր պարգեւելով ունկնդիրներին։ Որպես բիս Ռեյ Չենը նվագախմբի հետ կատարեց նաեւ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի՝ Ջոն Ուիլյամսի հեղինակած երաժշտությունը։
Հիշեցնենք, որ այս օրերին Վալետայում անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնի պաշտոնական նվագախումբն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT