Թավշյա հեղափոխություն. ինչպե՞ս է այն ազդել ՀՀ տնտեսության վրա

Չնայած ՀՀԿ-ի տարբեր հատվածներ, այդ թվում՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներ ու դրա փաստացի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարում էին, թե բողոքի մասսայական ակցիաները բացասական են ազդում տնտեսության վրա, փորձագետները ներկայացնում են տրամագծորեն հակառակ պատկեր:

«Ընկնում է զբոսաշրջությունը, բիզնեսմենների հետաքրքրությունը, մենք առաջին ամսում ունեինք 16-ից ավելի տոկոս աճ, իսկ հիմա անհայտ է»,- ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Մինչ այդ ՀՀ-ի տնտեսության վրա ներքաղաքական ճգնաժամի բացասական ազդեցության մասին զգուշացրել էին նաեւ ֆինանսների ու տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարությունները:

Փորձագետները, վերլուծելով պաշտոնական տվյալները, վստահ են, որ տնտեսությունում խուճապ չկա, ավելին՝ ձեւավորվում են դրական սպասումներ: Միեւնույն ժամանակ Հայաստանի տուրօպերատորները մտահոգություն են հայտնել, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը ստիպել է շատ զբոսաշրջիկների՝ չեղարկել նախապես արված ամրագրումները: 

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ վերջին գրեթե բոլոր 10 տարիներն աչքի են ընկել ներքին կամ արտաքին անկայունությամբ և միայն 2017-ն էր, որ բողոքի ցույցեր չկային, իսկ այդ տարի գրանցվեց 7.5 տոկոս տնտեսական աճ։

Նման հայտարարությունները պատճառ դարձան Հայաստանի տնտեսության «ուկրաինականացման» վերաբերյալ վախերի առաջացման համար: «Մայդանի» հաղթանակից հետո անգամ այդ ժամանակվա Օդեսայի նահանգապետ Սահակաշվիլին հայտարարեց, որ Ուկրաինայի տնտեսությանը հարկավոր է 20 տարի՝ մինչհեղափոխական տնտեսական ցուցանիշներին հասնելու համար:

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը վստահ է, որ բողոքի զանգվածային ցույցները չեն հանգեցրել Հայաստանից կապիտալի արտահոսքի եւ տնտեսությունում խուճապ չկա: Նման եզրահանգում նրան թույլ է տալիս անել հայկական դրամի փոխարժեքի կայունությունը: «Հայաստանից կապիտալի արտահոսք այս օրերին չկա. ի դեպ, կարող եք ծանոթ բանկիրների հետ էլ խոսել: Դրամի փոխարժեքը կայուն է»,- նշեց Թունյանը եւ հավելեց, որ սին են հայկական բիզնես շրջանակներում խուճապի մասին լուրերը:

Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հստակ ուղերձ հղեց «ճամպրուկներ հավաքող» գործարարներին՝ նշելով, որ ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է եւ վենդետա չի լինելու:

«ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ: Նրանք, ովքեր ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին՝ քաղաքացիներ, գործարարներ, մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն ու վենդետա և ուզում են կապիտալը հանել ՀՀ-ից, կասեմ հետևյալը. մի արեք այդ բանը, որովհետև վենդետա չի լինելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Բաբկեն Թունյանը վստահ է, որ կայուն վիճակում են նաեւ ՀՀ-ի արտաքին ֆինանսական պարտավորությունները: «Հայկական եվրաբոնդերը չեն արժեզրկվել»,- հայտարարեց նա՝ փաստացի նշելով, որ քաղաքական ռիսկերը չեն ազդել երկրի ֆինանսական համակարգի ու պարտավորությունների վրա։

Այնուհետեւ նա «ապակոդավորեց» մասնագիտական բառապաշարն ու ավելի «մարդկային լեզվով» բացատրեց իրավիճակը: «Հայկական բիզնեսը պանիկայի մեջ չէ։ Փողերն ափալ-թափալ չեն հանում Հայաստանից՝ ցույցերի պատճառով։ Հայաստանում սպասումները դրական են, քաղաքացիները հավատում են վաղվա օրվան, լավատես են։ Հա, ու մեկ էլ Կենտրոնական բանկը նորմալ աշխատում է։ Եվրաբոնդերի կայունությունը նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը չի նվազել»,- պարզաբանեց նա։

Նույն կարծիքին է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: «Կենտրոնական բանկի օրական հաշվետվություններից պարզ երևում է, որ հեղափոխության ամբողջ ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգը գտնվում է կատարյալ կայունության մեջ, ինչպես նախկինում»,- վստահեցեց նա։

Մեր տեղեկություններով՝ կայուն է վիճակը նաեւ առեւտրային բանկերում: Թեպետ ավանդատուները չեն շտապում հանել իրենց փողերը բանկերից, սակայն Կենտրոնական բանկն ապահովության համար բարձրացրել է բաների լիկվիդայնությունը՝ նոր միջոցներ ներարկելով բանկային համակարգ:

Հաշվի առնելով ՀՀ-ում բիզնես-քաղաքականություն «դիֆուզիայի» բարձր աստիճանը՝ այնուամենայնիվ այս ընթացքում կլինեն պաշտոնյա-բիզնեսմեններ, որոնց ընկերությունները խնդիրների կբախվեն: Սա բնական է, քանի որ մինչ այդ, նրանք սերտաճած էին պետության հետ եւ պետական միջոցները ծառայեցնում էին անձնական հարստացման համար:

«Նախկին պաշտոնյաների ֆինանսական վիճակի վատթարացումը որևէ կապ չունի երկրի ֆինանսական համակարգի հետ», - նշեց Բաբկեն Թունյանն ու կրկին վստահեցրեց. «Այնպես որ, խուճապ չկա՝ ինչքան էլ մի քանի սովորաբար զգուշավոր ու լռակյաց գործարարներ էս օրերին բլբուլ կտրած բողոքեն, թե «ցույցերի պատճառով խնդիրներ ունենք»»:

Ընդհակառակը, նա կարծում է, որ ցույցերի պատճառով օրվա հացի խնդիր կարող է ունենալ շարքային արհեստավորը, բայց ինքը չի բողոքում, որովհետև հասկանում է՝ «ավելի լավ է մի քանի օր նեղություն քաշի, բայց իր երեխան նորմալ երկրում մեծանա»։

Ամենակարևորը, ըստ Բաբկեն Թունյանի՝ այն է, որ բիզնեսի, տնտեսության, ներդրողների վրա շատ վատ բացասական ազդեցություն կարող է ունենալ մենակ մի բան՝ ուժի կիրառումը կամ արտակարգ դրության հայտարարումը։ «Մինչ այս պահը ինչ կատարվել է, միանշանակ դրական մեսիջ է դրսի ներդրողներին ու տուրիստներին, որի էֆեկտը կզգացվի հանգուցալուծումից կարճ ժամանակ անց»,- եզրափակեց Թունյանը։

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 27-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9113 դիտում

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում