ՀՐԱՏԱՊ. ՀՀԿ-ն փորձում է տապալել ժողովրդի վարչապետի թեկնածուի ընտրությունը. Փաշինյան

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ժողով է արել եւ որոշել՝ տապալել վարչապետի վաղվա ընտրությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջի միջոցով քիչ առաջ տեղեկացրեց համաժողովրդական շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն փորձում է գողանալ ժողովրդի հաղթանակը եւ կոչ արեց՝ վաղ առավոտից հարյուր հազարներով գալ Հանրապետության հրապարակ, պայքարել ձեռք բերված հաղթանակի համար:

«Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտնում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները հնչեցին նաեւ ԱԺ-ում՝ իմ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում: Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ քիչ առաջ՝ գիշերային ժողովի ընթացքում,  ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել վարչապետի վաղվա ընտրությունը: Նրանք ցանկանում են այնպես անել, որ ժողովրդի թեկնածուն քննարկումների արդյունքում վարչապետ չընտրվի:

Ես կոչ եմ անում, որ դուք վաղը հարյուր հազարներով գաք եւ հավաքվեք Հանրապետության հրապարակում, որպեսզի ի ցույց դնեք ձեր կամքը եւ աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի պլանը: Պլանի էությունը վարչապետի վաղվա ընտրության ձախողումն է եւ փորձել վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը:

Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահայտման միջոցով մենք կկարողանանք այս սցենարի առաջն առնել: Պարզապես կոչ եմ անում՝ վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս գործընթացում եւ նրանց հաղթանակը պետք է դե յուրե հաստատվի՝ ԱԺ-ի վաղվա նիստում:

Մենք 11:00-ին էին որոշել հավաքվել, բայց եթե ավելի շուտ տեղի ունենա, չի խանգարի: Կարեւոր է, որ վաղը հարյուր հազարավոր քաղաքացիներ ի ցույց դնեն իրենց հաղթական կամքը»,- ասաց Փաշինյանը իր տեսաուղերձում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14157 դիտում

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել