Երևան
12 °C
Ապրիլի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի (Հալլեի) համալսարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերի եւ ուղեկցությամբ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիգրան Թորոսյանի:
Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում պրն. Թորոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Հալլեի համալսարանի պատվիրակության անդամներին, ապա խոսեց Պետական լեզվաբանական համալսարանի հետ նախանշվող համագործակցության հեռանկարների մասին:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը, ողջունելով Հալլե-Վիթենբերգի համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի ու համալսարանի միջեւ առկա է բազմամյա սերտ համագործակցություն: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց համալսարանի ռեկտորին` Մայր Աթոռի միաբաններին եւ առհասարակ հայ երիտասարդներին համալսարանում ուսանելու հնարավորության ընձեռելու համար: Նորին Սրբությունն ընդգծեց նաեւ, որ այդ համագործակցության ձեւավորման գործում իր անուրանալի ավանդն ունի Հալլե քաղաքի հայկական համայնքը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ողջունեց երկու կրթական հաստատությունների միջեւ սկզբնավորվող գործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն իր արդյունավետությամբ առավել կնպաստի երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Իր հերթին Հալլե-Վիթենբերգի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ուդո Շտրատերը եւս ողջունեց երկու համալսարանների միջեւ հաստատվող կապերը` կարեւորելով դրանք մշակութային փոխճանաչողության առումով:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց առկա կացության վերաբերյալ` ներկայացնելով քաղաքական ուժերի միջեւ երկխոսության սկզբնավորմանը, ինչպես նաեւ խաղաղության ու համերաշխության մթնոլորտի վերականգնմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT