Դերասանուհի Լալա Մնացականյանը, որը հայտնի է նաեւ իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, այս օրերին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական շարժմանն ու մշտապես կանգնած էր քաղաքացիների կողքին: Համաժողովրդական պայքարի հաղթանակի եւ հետագա սպասելիքների մասին ՀԺ-ն զրուցեց Լալա Մնացականյանի հետ:

- Տիկին Մնացականյան, դուք այն արվեստագետների թվում եք, ովքեր մշտապես աջակցում են ժողովրդին եւ սատարում իրենց կոչերով ու հորդորներով: Սպասո՞ւմ էիք, որ ժողովուրդն այսպես կհամախմբվի:

- Ժողովուրդը զարթնել է, ինքը հասկացել է, վայրկյանական վեր է թռել, ո՞նց ես քնից արթնանում ու լույս է բացվում՝ այդպես մարդիկ վեր են կացել ու հասկացել, որ իրենք կարող են շատ բան անել, որ իրենք կարող են փոխել, իրենք կարող են որոշել: Ես ուրախ եմ, որ այս շարժումն ի վերջո առաջնորդում էր ազնիվ մարդ: Ինձ համար Նիկոլը ազնիվ, կարգին մարդ է, ժողովրդին սիրող մարդ, իսկապես սիրող, եւ դա շատ կարևոր բան է: Ժողովուրդը չի գնում այն մարդու հետևից, որը չգիտի սիրում է, թե՛ չի սիրում, որը չգիտի՝ ինչ է ուզում: Ժողովուրդը գնում է այն մարդու հետևից, որին վստահում է եւ գիտի, թե նա ինչ է ուզում: Նիկոլը կոնկրետ ուզում է ինչ-որ բան անել այս երկրի համար, մարդիկ էլ գնում են կոնկրետ մարդու հետևից, կոնկրետ նպատակի համար: Մարդիկ տեսան, որ Նիկոլն էլ իրենցից մեկն է, մարդ է, որը չի թալանել, չի սպանել, օլիգարխ չի, իրենց նման հասարակ մարդ է, որը շիտակ է, որը սիրում է, հասկանում՝ ինչ է կատարվում: Նիկոլը գիտի՝ ինչ է ուզում, շիտակ ձևով տարիներ շարունակ պայքարել է եւ այսօր տեսնում է իր աշխատանքի արդյունքը:

- Դուք սպասու՞մ էիք նման դրական հանգուցալուծման: Սպասո՞ւմ էիք, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի վարչապետի պաշտոնից:

- Չէ, իր մարդկային տեսակից ելնելով՝ ես դա չէի սպասում, մտածում էի, որ էսքան հեշտ հնարավոր չի լինի: Ասում է՝ վիշապը մեռնում է, բայց վիշապը գլուխներ ունի չէ՞, ինքը թողել է իշխանությունը, բայց իր հետևից թողել է իր կուսակիցներին, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի երկարաձգեն, բայց ի վերջո դա խելամիտ չէ: Երկարաձգել չի կարելի, անգամ շունչը փչելու ժամանակ ուզում է մի վնաս տա՝ նոր գնա: Չգիտեմ, երկիր մոլորակը մի պահ կանգ առավ, Աստված էլ ասաց՝ վայ, ինչ լավ ժողովուրդ եք, եկեք օգնեմ ձեզ ու օգնեց, մի խոսքով, կարող եմ ասել, որ սա հրաշք էր:

- Ինչպե՞ս կբնութագրեք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի վիճակը եւ արդյո՞ք հնարավոր կլինի արագ տեմպերով ոտքի կանգնեցնել երկիրն այդքան հարվածներից հետո:

- 20 տարի խմեցին մեր արյունը, էս ի՞նչ արեցին: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հայրենանվեր գործ արեց, որ հեռացավ, որովհետև մենք Հայաստանը փրկեցինք: Երբ ես բազմաթիվ ելույթներ էի ունենում դրսում, կոչ էի անում, որ մարդիկ ոտքի կանգնեն եւ քայլեր ձեռնարկեն, սրա դեմն առնեն, ես հույս ունեի, որ իսկապես իմ ձայնը լսելի կդառնա, որովհետև գնալով դատարկվում էր Հայաստանը, սա ազգադավ գործողություն էր իշխանությունների կողմից՝ բազմիցս ասել եմ: Նժդեհի ասածը, որ ազգի ամենամեծ թշնամին ինքներս ենք, սա ապացուցում էր:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Սպասելիքների մասին դեռ չեմ ուզում խոսել, քանի որ հարցի մեջ հուսահատության նոտաներ կան: Անկախ ամեն ինչից, ես այս մարդուն հավատում եմ: Մենք պետք է իր հետևից գնանք, մեր ընտրածի համար պատասխան տանք, մենք էլ ենք պատասխանատու եւ պիտի օգնենք: Քանի որ հեքիաթը իր մեջ պարունակում է ժողովրդի իմաստնությունը, իսկ հեքիաթները ժողովրդների իմաստնությունն են, իսկ հեքիաթի հերոսը միշտ հաղթում է, որովհետև հերոսի մեջքի հետևում կանգնած է իր ժողովուրդը: Հերոսն այս դեպքում ժողովրդի բերած հավաքական եւ սիրելի կերպարն է, իսկ ժողովուրդը թույլ չի տա, որ իր հերոսը չհաղթի:

- Մշակույթի ոլորտում, ձեր ոլորտում ի՞նչ հիմնական կետեր կառանձնացնեիք, որոնք արդիական են եւ անհապաղ ուշադրության եւ լուծման կարիք ունեն:

- Քանի որ մեր երկիրը մինչ այս բռնապետական էր, մշակույթը չուներ ազատություն, եւ երբ մեզ մոտ նշանակվում էին Մշակույթի նախարարներ՝ անում էին այն, ինչն իրենց թելադրվում էր վերևից, նրանցից ոչ մեկը երբևէ չի կարողացել ինքնուրույն որոշումներ կայացնել: Նշանակել են նախարար, բայց նախարարը ոչ մի որոշում եւ ոչ մի անկախ քայլ չի կարողացել ձեռնարկել: Հիմա ես կարծում եմ, որ մեր երկրում կլինի ազատ մրցակցություն, կշահի նաև մշակույթը: Քանի որ այնպիսի երկրում, որն ավելի շատ գնում էր բռնապետական ճանապարհով, չէր կարող մշակույթ զարգանալ, դա բացառված է: Այստեղ կարող են զարգանալ փոքրիկ հումորային ծրագրեր: Իսկ ի՞նչ է պետք ժողովրդին՝ ուտելիք եւ զվարճանք՝ փորձում են այնպես անել, որ դրանից ավելի ոչինչ չհասկանա մեր սերունդը: Երբ ամեն մի ոլորտ ղեկավարեն բանիմաց եւ գիտակ նախարարներ, որոնք ազատ կլինեն իրենց ընտրությունների մեջ, կախվածություն չեն ունենա քմահաճույքներից՝ բնականաբար մշակույթը շատ ավելի առաջ կգնա, որովհետև հիմա, երբ նայում եմ, թե համատարած ինչ է կատարվում, դա աբսուրդ է: Իհարկե, թատրոնները կան, կինոն կա, բայց դրանք երբեք առաջնային պլան չեն մղվել, առաջնային պլան են մղվել շոու ծրագրերը, զվարճանքը, որը մշակույթ չի կարող լինել: Մեզ մոտ դարձել էր ախպերական պետություն՝ դե կզանգեմ ախպորս, ախպերս կլուծի: Բարեկամ - խնամիական մոտեցումները սարսափելի բան են: Այն երկիրը, որտեղ թագավորել է վախը, մշակույթ լինել եւ զարգանալ որպես այդպիսին բացառվում է, չկա: Ստրկամտության, պնակալեզության եւ վախի պարագայում առաջին հարվածը գալիս է մշակույթին, իսկ աշխարհում ինտեգրվելու համար առաջնային քայլերից մեկն է մշակույթը: Թատրոնները ակամայից  վերածվել են պալատական թատրոնների, որովհետև ղեկավարներ մնում էին միայն այն մարդիկ, որոնք իշխանամետ էին, ես չեմ տեսել մի թատրոն, որը ղեկավարեր ընդդիմադիրը: Թատրոնները ղեկավարողներից շատերը ոչ թե իշխանամետ են, այլ պարզապես թատրոնը պահելու համար ստիպված պետք է լինեն իշխանամետ, չնայած կարող է լրիվ այլ կարծիք ունեն, բայց ստիպված են: Մի մարդ իր այդ սիստեմով կաթվածահար է արել երկիրը՝ իր ամբողջ բնագավառներով, երկիրը կաթվածահար է եղել: Սակայն ես վստահ եմ, այսուհետ մարդիկ չեն վախենա իրենց կարծիքն արտահայտել, իրենց տեսակետն ունենալ:

  Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10659 դիտում

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ