Երևան
12 °C
Երեկ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ խմբակցությունը 56 դեմ ձայնով մերժեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու առաջարկը: Փաշինյանը ստացավ 45 կողմ ձայն:
ՀՀԿ խմբակցության անդամները այդպես էլ չկարողացան հիմնավորել իրենց դիրքորոշումը: Որեւէ ծանրակշիռ փաստարկ, թե ինչու պետք է դեմ քվեարկեն, այդպես էլ չհնչեց: Ու ՀՀԿ-ն կրկին անգամ ի ցույց դրեց ստեղծված իրավիճակը բոլորովին չհասկանալու իր «տաղանդը»: Մեկն ասաց՝ որտեղ եք տեսել, որ խորհրդարանական փոքրամասնության առաջադրած թեկնածուն դառնա վարչապետ, իսկ մեծամասնությունը լինի ընդդիմություն, մյուսը որպես փաստարկ բերեց այն, որ Փաշինյանը 4 եվրոյանոց որսորդական վերնաշապիկով է երթ անում, երրորդը հայտարարեց, թե Փաշինյանը 1996 թվականին ընդդիմություն է եղել, մի ուրիշ ՀՀԿ-ական մեղադրեց Փաշինյանին նրանում, որ հոգեկան խնդիրներ ունեցող մի անձնավորություն Էջմիածնում փորձել է սղոցել Մայր տաճարի խաչը, եւս մեկն էլ որպես փաստարկ, թե ինչու է դեմ քվեարկելու, ասաց որ նույնիսկ Փաշինյանի հայրը չի ուզում, որ որդին վարչապետ դառնա, եղավ մեկն էլ, որ մեջբերեց Փաշինյանի՝ 2001 թ. գրած մի հոդվածի՝ կոնտեքստից կտրված մի հատված:
Դե, ՀՀԿ-ն անադեկվատության մի շքերթ է սկսել, որը կարծես ավարտ չունի: ՀՀԿ առաջնորդը ապրիլի 22-ին եկավ Փաշինյանի հետ բանակցելու, մի երկու բառ ասաց, սպառնաց նոր մարտի 1-ով, գնաց, իսկ հաջորդ օրը վերագտավ ադեկվատությունը եւ հայտարարեց հրաժարականի մասին, ասելով, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը՝ սխալ: Հետո համաժողովրդական շարժման դեմ փորձեց դուրս գալ ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Փորձեց դա անել դրսից «տղա բերելով», բայց մի ինչ-որ պահի թերեւս վերագտավ ադեկվատությունը եւ հետ քաշվեց ու չառաջադրվեց որպես ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու:
Ու «Իմ քայլը» նախաձեռնության դեմ ՀՀԿ-ի յուրաքանչյուր անադեկվատ քայլ թողեց ճիշտ հակառակ էֆեկտը: Գնալով հրապարակում աճում է մարդկանց թիվը, իսկ նրանց գործողությունները դառնում են ավելի վճռական, շարժմանը միացող պաշտոնյաների թիվը ավելանում է, սփյուռքից աջակցության մասին հայտարարությունները ավելի հաճախակիանում են...: Մի խոսքով ՀՀԿ-ի յուրաքանչյուր քայլ, որը ուղղված չէ իշխանությունը անցնցում ու առանց նախապայմանների փոխանցելուն, մոտեցնում է ՀՀԿ-ի անվերապահ «կապիտուլյացիայի» պահը: Կապիտուլյացիա, որի արդյունքում ՀՀԿ-ն որպես կառույց իսպառ փոշիանալու է առանց հետագայում կենդանության նշաններ ցույց տալու հեռանկարի: Եվ ՀՀԿ-ն երեկ արեց այդպիսի քայլերից հերթականը՝ մերժեց Փաշինյանին վարչապետ նշանակելու առաջարկը: Դրա արդյունքը եղավ այն, որ Երեւանի Հանրապետության հրապարակը, որը մինչ այժմ զարմացնում էր իր մարդաշատությամբ, երեկ արդեն չէր բավարարում, եւ մարդիկ չէին կարողանում մոտենալ հրապարակին: Ըստ գնահատականների, քվեարկությունից հետո հրապարակում հավաքվել էր մոտ 200 հազար մարդ, ու դա ամենեւին չափազանցություն չի թվում:
Անադեկվատության այս շքերթին, անշուշտ, կարելի է ժպիտով հետեւել եւ ըմբոշխնել ՀՀԿ-ի ինքնավերացման համառությունը: Բայց այստեղ կա մի բայց: Ռուսական միջամտության սպառնալիքների ռեսուրսը ըստ էության սպառելով՝ ՀՀԿ-ն իր «զինանոցից» հանեց թերեւս վերջին «գործիքը»: Խոսքը ադրբեջանական պատրաստվող հարձակման մասին «լուրերն» ու «վերլուծություններն» էին: Անշուշտ, կարելի է ենթադրել, որ իրականում ՀՀԿ-ականները մտահոգված էին նրանով, որ օգտվելով ներքաղաքական ճգնաժամից, Ադրբեջանը կփորձի ռազմական գործողություններ սկսել: Բայց եթե անկեղծ լինենք, դա ավելի շատ նման էր մեսիջի՝ ուղղված Ադրբեջանին: Ադրբեջանին չափազանց ձեռնտու է, որ ՀՀԿ-ն շարունակի ատամներով կառչած մնալ իշխանությանը: Պատկերացնել կարելի է, թե որքան կարեւոր է Ադրբեջանի համար «երկխոսել» մի հակառակորդի հետ, որի վստահությունը սեփական ժողովրդի մոտ արդեն հասել է բացարձակ զրոյի, եւ ինչեր է պատրաստ զիջել հակառակորդ երկրի այդպիսի վստահություն ունեցող իշխանությունը:
Այս տեսանկյունից ՀՀԿ պատգամավորների նման պահվածքը, իրոք, այլ բան, քան Ադրբեջանին ուղղված մեսիջ, դժվար է գնահատել: Երեւի ՀՀԿ-ում հաշվարկել են, որ համաժողովրդական շարժումը կասեցնելու միակ ու վերջին տարբերակը ադրբեջանական հարձակումն է: Եթե դա այդպես է, ապա թերեւս լավ չեն հաշվարկել: Եթե Ադրբեջանը ընդունի այդ մեսիջը ու գնա ինչ-որ գործողությունների, ապա դա կտրուկ կփոխի ներքաղաքական իրավիճակը ոչ հօգուտ ՀՀԿ-ի: Գուցե ՀՀԿ-ին թվում է, թե իրադարձությունների նման զարգացման հետեւանքները հնարավոր կլինի բարդել շարժման վրա: Բայց դա նույնպես իրավիճակը ադեկվատ գնահատելու կարողության իսպառ բացակայություն է: Բայց կան տեղեկություններ, որ Ադրբեջանը կարծես անհաղորդ է ՀՀԿ-ի այդ առաջարկին եւ լուրջ պատրաստություններ սահմանին գոնե առայժմ չի անում:
Որոնք կարող են լինել ՀՀԿ-ի հաջորդ քայլերը: Հնարավոր է, որ ՀՀԿ-ն կրկին տապալի յոթ օր անց տեղի ունենալիք վարչապետի ընտրությունները, լուծարի ԱԺ-ն ու գնա նոր ընտրությունների առանց ընտրական օրենսդրությունը փոխելու: Այս դեպքում ՀՀԿ-ն թերեւս հույսեր ունի, որ կարող է օգտագործել իր ռեսուրսները՝ փող, թաղային կրիմինալ, ադմինիստրատիվ ռեսուրսներ եւ այլն: Բացառված չէ, որ այդ ռեսուրսները որոշ չափով աշխատեն, եւ ՀՀԿ-ն տեղ գտնի ապագա ԱԺ-ում: Բայց այլեւս բացառված է, որ մեծամասնություն կազմի: Իսկ այդ պարագայում ՀՀԿ-ն ուղղակի դուրս կմղվի լուսանցք ու կդառնա խորհրդարանական մյուս բոլոր ուժերի համար «բոքսի տանձ»: Մյուս տարբերակն այն է, որ ՀՀԿ-ն մի տեղից պեղի մի նոր թեկնածու, առաջադրի նրան վարչապետի պաշտոնում ու իր ունեցած ձայներով նշանակի նրան այդ պաշտոնում: Բայց դա ուղղակիորեն նշանակում է այս իրավիճակի պահպանում լավագույն դեպքում: Այդ վարչապետը մի քանի օր անց կրկին հրաժարական է տալու: Մի խոսքով, ՀՀԿ-ն որեւէ խելամիտ քայլ, բացի լիակատար ու անվերապահ կապիտուլյացիայից, պարզապես չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT