Երևան
12 °C
Մայիսի 1-ին ամփոփվեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը մայիսի 15-ից սկսած՝ դասական երաժշտության հրավառություն էր կազմակերպել 2018թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում։ Փառատոնի ամփոփիչ համերգն ուղիղ եթերում հեռարձակում էր euronews.com-ը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ունկնդրին ներկայացրեց Չարլզ Քամիլերիի «Մալթա» սյուիտը, հատվածներ Սերգեյ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» սյուիտից, Քշիշտոֆ Պենդերեցկու Երրորդ սիմֆոնիայի ադաջոն, ինչպես նաեւ՝ փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորի՝ Ալեքսեյ Շորի կլարնետի եւ նվագախմբի համար գրված «Վերդիանան»։
Փառատոնի հյուրն էր լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեկցին։ Նա նշեց, որ մալթյան փառատոնի ծրագիրը տպավորիչ է։ «Տպավորիչ է նաեւ այն, ինչ արել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Զարմանալի է, երբ մեկ նվագախումբը կատարում է փառատոնի բոլոր համերգները։ Իհարկե դա նաեւ մեծ նվաճում է Հայաստանի համար։ Ես հետևում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը, ուրախ եմ, որ նրանք այսքան նվիրումով են իրականացնում իրենց առաքելությունն այս հիասքանչ իրադարձության շրջանակներում»,- ասաց մաեստրո Պենդերեցկին:
Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, ամփոփելով երաժշտական այս տոնի երկու շաբաթները, այն բնութագրեց ֆանտաստիկ։ «Եվ այս ամենը մենք ունեցանք մեծ մասամբ շնորհիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աննկարագրելի կամքի, կատարողական վարպետության»,- ասաց Ալեքսեյ Շորը։
Լատվիացի կոմպոզիտոր, երաժշտագետ Գեորգ Պելեցիսը՝ որպես Արամ Խաչատրյանի աշակերտ, նշեց, որ շատ ուրախ է Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման համար. «Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծության կոմպոզիտոր է, հետաքրքիր էր զգալ փառատոնի հայկական շունչը, պետք է ասեմ, որ այն նաև իմ երաժշտական կարիերայի վրա նկատելի է: Ես հպարտությամբ եմ հիշում, որ աշակերտել եմ մեծն Արամ Խաչատրյանին: Իսկ այն, թե ինչպես իրենց գործը կատարեցին հայ երաժիշտները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ուղղակի հիասքանչ էր»:
Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան նկատեց, որ Մալթայի համար նման մեծածավալ փառատոնն իրականություն դարձնելը շատ կարևոր հանգամանք է: «Իհարկե, փառատոնային ընթացքին նշանակալի շուք հաղորդեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Պետք է ասել, որ մի առանձնահատուկ բան էր նրանց գործունեությունն այս ընթացքում: Ես ցավոք ներկա չեմ եղել բոլոր համերգներին, հիմա թերթում եմ ծրագիրն ու հասկանում, որ ամեն նվագախումբ չէ, որ ի զորու էր դա իրականություն դարձնել. համարյա ամեն օր հանդես գալ միջազգային ճանաչում ունեցող արտիստների հետ՝ նման բարդ ու հագեցած ծրագրով»,- ասաց տիկին Պենդերեցկան:
Կլարնետահար Անդրեաս Օտենզամերը, որ եզրափակիչ համերգի ընթացքում կատարեց Շորի «Վերդիանան», նշեց, որ ստեղծագործությունը իդեալական օրինակ է տարբեր ոճերի եւ ժանրերի միաձուլման։ Նա նշեց նաեւ, որ Շորի երաժշտությունը քնարական է, հասանելի ունկնդրին։
Ի դեպ, համերգի եւ փառատոնի եզրափակիչ ակորդը նույնպես հայկական էր: Նվագախուբն առանց դիրիժորի հնչեցրեց Արամ Խաչատրյանի Լազգինկան «Գայանե» բալետից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 1-ը Վալետայում Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կազմակերպմամբ անցկացվեց Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաեւ Հայաստանի մշակույթի օրեր։
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի՝ մայիսի 1-ի համերգի տեսագրությունը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ։
http://www.euronews.com/2018/04/30/watch-clarinet-concert-closes-malta-international-music-festival
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT