Երևան
12 °C
Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին պաշտոնապես առաջադրվեց ՀՀ վարչապետի թեկնածու: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Փաշինյանի առաջադրման համար ստորագրել է 39 պատգամավոր՝ ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններից: Ընտրվելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի քվե, որն էլ ապահովելու է ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ եւս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ապահովվելու են անհրաժեշտ թվով կողմ քվեները:
«Ես հանդիպում ունեցա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ նա մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Ազգային ժողովի իրենց խմբակցությունը ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում: Իհարկե, այդ հայտարարություններն արդեն իսկ արված էին մինչեւ մեր հանդիպումը, սակայն անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը կարեւոր եմ համարում»,- հանդիպումից հետո տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Դաշնակցություն եւ Ծառուկյան խմբակցության ներկայացուցիչներն իրենց հերթին եւս վերահաստատել են, որ իրենց խմբակցության պատգամավորները երկրորդ անգամ կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս առումով հետաքրքիր է, թե առայժմ իշխող ՀՀԿ-ից ովքեր են կողմ քվեարկելու իրենց պարբերաբար սուր քննադատությունների ենթարկած Փաշինյանին:
ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը, մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ հստակեցված չէ, թե ովքեր են կողմ քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Նրանք երկուսն էլ բացառեցին, որ իրենք կողմ են լինելու: Դիտարկմանը, որ նախկին քվեարկության ժամանակ հայտարարվել էր, որ ՀՀԿ-ում միասնական են եւ միասնական դիրքորոշում են հայտնելու, այժմ չի՞ ստացվում, որ կուսակցությունը չի պահում միասնական լինելու դիրքորոշումը, Մելիքյանն ասաց, որ այն 8-10 հոգին, ովքեր կողմ են լինելու, իրենք կներկայացնեն կուսակցության միասնական որոշումը:
Խորհրդարանում շրջանառվում են այն անունները, ովքեր են կողմ քվարկելու Նիկոլ Փաշինյանին, ովքեր՝ դեմ: Այսպես ասած, ՀՀԿ-ի քաղաքական դեմքերից խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մելիքյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը դեմ են լինելու՝ իբրեւ սկզբունքային ՀՀԿ-ականներ: Դեմ քվեարկողների ցանկում են նաեւ Սերժ Սարգսյանի «դպրոցը» անցածները: Մասնավորապես, նրա նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը, նախկին օգնական Գեւորգ Կոստանյանը եւ այլք:
Խոսվում է, որ ՀՀԿ տիկնանցից եւս Փաշինյանին կողմ քվեարկողներ կլինեն: Մեր զրուցակիցը նշեց բացառեց միայն Շուշան Սարդարյանի անունը, քանի որ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմակիցն է: Կարապետյանի «մարդկանցից» համարվող Անդրանիկ Հարությունյանը եւս չի քվեարկելու կողմ:
ՀՀԿ-ն փորձելու է Փաշինյանին կողմ քվեներ տալ օլիգարխների եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հաշվին: Մասնավորապես, պլանավորվում է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեն Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Նահապետ Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Կնյազ Հասանովը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը: Ենթադրվում է, որ Ֆելիքս Ցոլակյանը եւս կողմ է լինելու, քանի որ նա առաջին քվեարկության ժամանակ էլ կողմ էր: ՀՀԿ-ի գեներալները եւս իրենց կողմ քվեն են տալու վարչապետի թեկնածուին:
Հանրապետականները երեկ փորձում էին ցույց տալ, որ պատրաստ են լինել ընդդիմություն, սակայն մեր ՀՀԿ-ական զրուցակիցը նշեց, որ իրականում կուսակցության ներսում սգում են իշխանության կորուստը: ՀՀԿ-ի օլիգարխ թեւն էլ իր հերթին է «նեղում» քաղաքական թեւի գործընկերներին: Նրանք բարձրաձայնում են այն փաստը, որ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «մեշոկով» գումար են ներդրել եւ հայտարարել են, որ կտրականապես հրաժարվում են «հովանավորել» ՀՀԿ-ին՝ սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ՝ այն էլ ընդդիմության կարգավիճակով: Մի խոսքով՝ ՀՀԿ-ն առաջին լքողներից, թերեւս կլինեն փողատերերը:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT