«Շիրակը» ՀՖՖ-ին զգուշացնում է, որ իր թիմերը կհանի ՀՀ ֆուտբոլի բոլոր առաջնություններից

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ընդունում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իր նկատմամբ սահմանված պատիժը: Մայիսի 5-ին, տեղի ունեցած կարգապահական նիստում ՀՖՖ-ն «Բանանցի» կողմից ներկայացված փաստերի հիման վրա եկել է եզրակացության, որ «Շիրակի» մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել, որ գումարի դիմաց այսօր նախատեսված ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Բանանց»-«Շիրակ» խաղում այնպպիսի սխալներ թույլ տա, որ իր թիմը պարտվի «Շիրակին»: ՀՖՖ-ն Հարությունյանին ցմահ զրկել է ֆուտբոլայի գործունեություն ծավալելու հնարավորությունից, ակումբին տուգանել է նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, ընթացիկ առաջնությունում թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: Այս առիթով ակումբը հանդես է եկել հայտարարությամբ:

«Այսօր «Շիրակի» հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր եւ 7մլն ՀՀ դրամ տուգանքի մասին հիմնավորելով, որ ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։ Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որեւէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որեւէ գործընթացում եւ որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։ «Շիրակը» չի ընդունում ակումբին վերաբերող որեւէ փաստարկ։ Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը եւ կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու, եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։ Տեղեկացնում ենք, որ, եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բոլոր թիմերով պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները»։

Այդ խաղը, որի հանդիպումը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, մայիսի 5-ի Երեւանում՝ «Բանանցի»  հարկի տակ ավարտվեց «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Գյումրեցիների կազմում 64-րդ րոպեին աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն: 88-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը կրկնապատկեց Սոլոմոն Իմե Ուդոն:

Հաղթանակից հետո «Շիրակը» միավորների քանակը հասցրեց 48-ի եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 45 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (41),որի էլ 39 միավորով հաջորդում է «Բանանցը»:

Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է մայիսի 5-ին «Բանանց»-«Շիրակ» հանդիպումից հետո: ՀՖՖ պաշտոնական կայքում այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորններ հանված չեն: Եթե հանվեն թիմը կունենա 36 միավոր եւ կնահանջի 4-րդ հորիզոնական՝ զիջելով «Ալաշկերտին», «Գանձասարին» եւ «Բանանցին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6584 դիտում

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը