Ես որեւէ մեղավորություն չեմ զգում. Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին միայնակ թողնելու մասին

Խորհրդարանական ԵԼՔ դաշինքի պատգամավորները փորձում են ցույց տալ, որ դաշինքի ներսում հարթ է, տարաձայնություններ չկան եւ չեն էլ եղել: Սակայն մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դաշինքի Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները բավականին կոշտ մեկնաբանություններ են արել: Ինչն էլ խոսում է այն մասին, որ փողոցային պայքար սկսելուց առաջ դաշինքը պառակտված է: Մասնավորապես, ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարել էր. «Հիմա կա ԵԼՔ դաշինք, որը գործում է, եւ ԵԼՔ դաշինքից առանձին գործում է Քաղաքացիական պայմանագիրը: Ի դեմս Լուսավոր Հայաստանի եւ Հանրապետություն կուսակցության, ԵԼՔ դաշինքը դեռեւս գործում է»,- ասել էր Գորգիսյանը, որի խոսքերից ենթադրել է, որ ՔՊ-ն դաշինքում չէ:

ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԺ-ի լրագրողը Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարությանից հետաքրքրվեց, արդյո՞ք ԵԼՔ-ն ու ՔՊ-ն շարունակում են առանձին գործել, ինչպես Գորգիսյանն էր հայտարարում:

«ԵԼՔ դաշինքը կա եւ ԵԼՔ դաշինքի ապագայի մասին այս պահին քննարկումներ չկան: ԵԼՔ-ն ընտրությունների արդյունքում ունի երկու ստորաբաժանում՝ ԱԺ խմբակցությունն ու Երեւանի ավագանու խմբակցությունը»,- ասաց նա:

Երբ դեռ նոր էր խոսակցություններ գնում Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքար սկսելու գործողությունների մասին, Մարուքյանն իր հերթին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու ժամանակն անցել է՝ այն 2017-ի ապրիլի 2-ին է: ՀԺ-ն Մարուքյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԵԼՔ-ի խորհրդարանական թեւի պատգամավորները պատրաստ են Սերժ Սարգսյանի նման հայտարարել. «Մենք սխալ էինք, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ»:

«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի դեմ պայքարին մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքարով բան չի փոխվի եւ համակարգային պայքար է պետք: Տեսանք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ պայքարը վերածվեց համակարգային պայքարի, որովհետեւ Կարեն Կարապետյանն էր ուզում նրան փոխարինել: Երբ համակարգային պայքար դարձավ, մենք եւս եղանք փողոցում՝ այդ օրվանից, բայց մինչեւ այդ մենք եւս ունեցել ենք դերակատարում: Ես չէի ուզի խոսել այդ դերակատարման մասին, որովհետեւ ինչ արել ենք բոլորի աչքի առջեւ են եղել:

Դուք, որ ասում եք Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մասին, իմ հարցազրույցը վերաբերվում էր ընտրություններին: 2017 թվականի ապրիլի 2-ին կար հնարավորություն այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չընտրվի վարչապետ, այդ շանսը բաց են թողել: Սա է եղել իմ ասածը: Կա՞ր այլ շանս, թե՞ ոչ, մենք տեսանք, որ կար այլ շանս եւ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ: Ըստ էության, պետք է ասեմ, որ մի աննախադեպ բան է տեղի ունեցել:

Իմ մոտ այնպիսի տպավորություն կա, որ մեր մեջ փորձ է արվում փնտրել ինչ-որ տարաձայնություն, վեճ: Երբ ես եւ Փաշինյանը տեսնվում ենք, գրկախառնվում ենք: Եթե մենք իրար հետ հարց չունենք, կարծում եմ դուք պետք է հարց չունենաք: Մենք արժանապատիվ կերպով ինչ-որ պայմանավորված ենք եղել, դա պահել ենք»,- ասաց նա՝ համարելով, որ պատասխանում է մեր հարցին:

Հարցին՝ չունե՞ն մեղավորության զգացում, երբ ՔՊ-ին եւ Փաշինյանին միայնակ թողեցին, իսկ Նիկոլ Փաշինյանն անընդհատ նրանց առաջարկում էր միանալ իր շարժմանը: Մարուքյանը նկատեց.

«Ես որեւէ մեղավորություն չեմ զգում, իմ գործընկերները նույն պես չեն զգում: Յուրաքանչյուրը իր գաղափարներով է առաջնորդվել եւ սխալ է ներկայացնել այնպես, որ մենք որեւէ մեկին մենակ ենք թողել: Պայմանավորվածություններ ենք ունեցել եւ այդ պայմանավորվածությունները պահպանվել են: Եթե բռնություն կիրառվեր մենք պետք է լինեինք նրանց կողքին: Եղել է՝ եղել ենք իրենց կողքին»,- ասաց Մարուքյանը եւ թվարկեց, որ բերման ենթարկվածների հետքերով հասել են ոստիկանության բաժիններ, խնդիրը միջազգային հարթակներում են բարձրաձայնել:

«Փաշինյանն իմացել է, թե մենք որ պահին ենք իր կողքին լինելու ու այդ պահին եղել ենք»,- վստահեցնում է Մարուքյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5924 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ