Երևան
12 °C
Նիկոլ Փաշինյանը վարչապետ է նշանակվել ընտրվելու օրը՝ մայիսի 8-ին, եւ ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն՝ հինգ օր անց նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ներկայացնի փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Սակայն մինչ այս կառավարությունում որեւէ նշանակում չի եղել: Վարչապետ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մինչեւ գործադիր մարմնի կազմի ձեւավորումը պետք է հանդիպումներ ունենա խորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
«Ես ուզում եմ շեշտել հետեւյալը՝ ՔՊ կուսակցությունը ունի կառավարության իր տարբերակը, բայց քանի որ ձեւակերպել ենք այլ խնդիր, քան՝ իշխանությունը վերցնելը, այդ իսկ պատճառով կսկսենք քննարկումներ խորհրդարանական ուժերի հետ եւ կձեւավորենք կառավարություն: Ինչ վերաբերվում է ուժային կառույցներին, ես դիտարկում եմ մի քանի տարբերակ եւ առաջիկա օրերին այն հայտնի կդառնա»,- լրագրողների հարցին պատասխանելով՝ ասել էր Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ուժերի հետ քննարկումները սկսվելու են առաջիկա օրերին:
«Հիմա քննարկումներ են եւ թեկնածուների անուններ տալ չեմ կարող: Երբ թեկնածուների որոշակիություն լինի, մենք կհայտնենք: Քննարկումները կշարունակվեն առաջիկա օրերին»,- ասաց Հարությունյանը:
Քաղաքական կուլիսներում արդեն կառավարության նոր կազմի անդամների անուններ են շրջանառվում: Մասնավորապես, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում ՔՊ-ականները շրջանառում են Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի անունը, իսկ մամուլում նույն պոստի համար շրջանառության մեջ է դրվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի անունը: Ավելի վաղ էլ խոսվում էր Ֆելիքս Ցոլակյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Արայիկ Հարությունյանն այս խոսակցությունների մասին ասաց.
«Թեկնածուների վերաբերյալ, երբ անունները պարզ լինի՝ կհայտարարենք»:
Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ կարծում է, որ կառավարության ապագա կազմում պետք է լինեն այնպիսի անձինք, ովքեր պաշտոնը չեն ծառայեցնի իրենց անձնական շահերի եւ բարեկեցության համար:
«Սկզբունքը պետք է լինի այն, որ ծառայի ժողովրդին: Մնացածը թող որոշի այն անձը, ով արժանացել է հարյուր հազարավոր քաղաքացիների հավանությանը: Մեր տեսլականն այն է, որ ունենանք այնպիսի կառավարություն, որը ժողովրդից կտրված չի լինի: Նիստերն ու աշխատանքը պետք է լուսաբանվեն հրապարակայնորեն, իշխանություն-ժողովուրդ անջրպետը պետք է վերանա»,- ասաց Պետրոսյանը:
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Գեւորգ Պետրոսյանի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմի վերաբերյալ խորհրդակցություն պետք է անցկացնի նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Ինչ բանակցություններ ու համաձայնություններ կլինեն, ես ժամանակից շուտ առաջ ընկնելու ցանկություն չունեմ»,- ասաց նա, իսկ հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, արդյո՞ք պետք է ժամանակավոր կառավարությունում արմատական փոփոխություններ սկսել, Պետրոսյանը պատասխանեց.
«Սա այն հարցն է, որի որոշման բացառիկ իրավունքը վերապահված է կառավարության ղեկավարին: Նրա իրավունքն է, թե ու՞մ ինչ պաշտոնով փոխի: Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունի այն, որ ինքը հապաղելու ժամանակ չունի, որովհետեւ իր նկատմամբ եղած ժողովրդավարական վստահությունը շատ արագ կչեզոքանա, եթե չկարողանա ժողովրդի ակնկալիքները իրականացնել: Հրապարակում հավաքված մարդկանց մեջ կային սովածներ, կիսասովածներ եւ ուրիշներ, ովքեր արժանապատիվ կյանք են ուզում, իսկ Փաշինյանը երկար սպասելու հնարավորություն չունի»,- ասաց պատգամավորը:
Պետրոսյանն անձամբ իրեն չի տեսնում կառավարության կազմում: Մեր զրույցում նա ասաց, որ ցանկանում է իր քաղաքական գործունեությունը շարունակել խորհրդարանում, բայց միաժամանակ նշեց, որ եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը այլ որոշում կայացնի, ուրեմն չի շրջանցի: Նա միաժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ ԲՀԿ-ում կառավարության կազմի իրենց տեսլականը չեն քննարկել:
ՀՅԴ-ում այս առումով շատ ասելիք չունեն: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀԺ-ի հարցին պատասխանելով, ասաց, որ առայժմ քննարկումներ չեն եղել, երբ լինի՝ կտեղեկացնեն: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ի ներսում եւս քննարկումներ չեն եղել:
Թեմայի շուրջ ՀՀԿ-ականների հետ զրուցել չհաջողվեց: Կուսակցության առանցքային դեմքերը կամ չէին պատասխանում զանգերին կամ էլ հարցին չէին ցանկանում պատասխանել:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 11-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT