Սոցիալապես անապահով եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող 50-ամյա Արթուր Դավթյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը զրկել է հաշմանդամության թոշակից: Արթուր Դավթյանը 2013 թվականին սրտի բարդ վիրահատություն է տարել: Վիրահատվելուց հետո չորս տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Առաջին մեկ տարին, որպես երկրորդ խմբի հաշմանդամ, ստացել է 18 հազար դրամ, ապա փորձագիտական զննումից հետո նրան երրորդ կարգի հաշմանդամության կարգ է տրվել, իսկ 2017 թվականի հոկտեմբերին Դավթյանը, ընդհանրապես զրկվել է հաշմանդամության կարգից:

Թե ինչ հիմնավորմամբ են զրկել՝ նախարարությունում Արթուր Դավթյանին չեն պարզաբանել եւ չեն էլ ցանկացել որևէ փաստաթուղթ ցույց տալ: Մեր զրույցում Արթուր Դավթյանն ասաց, որ մեկ ամիս առաջ էլ է գնացել նախարարություն, նախարար Արտեմ Ասատրյանի հետ հանդիպում պահանջել, սակայն թույլ չեն տվել, սկանդալ են սարքել եւ վերջինիս դուրս հանել:

«Ինձ արհամարհել, գցել են մի կողմ, իմ տեղը մեկ ուրիշին են մտցրել, իրենց վրա պլան է դրված, որ այդքան մարդու հանեն, առանց հաշվի առնելու, որ սիրտս 35 տոկոսով է աշխատում. իրենց պլանն են կատարել: Ինֆարկտից հետո ինձ վիրահատել են, ոտքերիցս երակներ հանել՝ դրել սրտիս, հազիվ շնչում եմ, էլ ուր մնաց ֆիզիկական աշխատանք կատարեմ: Վերջին անգամ, երբ զանգահարեցի սոցապ, սկսեցին ինձ ծաղրել. զանգել, ասում եմ՝ սիրտս 35 տոկոս է աշխատում, ասում են՝ ի՞նչ գիտես, դու բժի՞շկ ես, ասում եմ՝ նույն բանն էլ բժիշկս է ասում, ասում են՝ քո բժիշկը փորձագե՞տ է: Թող ինձ կանգնեցնեն այն հիվանդների կողքին, որոնց կարգ են տվել ու տեսնենք՝ մեզնից որ մեկն է ավելի շատ հիվանդ»,- ասում է Արթուր Դավթյանը:

Վերջինիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում առաջարկել են դիմել դատարան. «100 հազարներով գումար ծախսեմ, անառողջ մարդ եմ, օրերով ամիսներով այս ու այն կողմ ընկնեմ նրա համար, որ ինձ թոշակ տա՞ն: Ասում են՝ թող կինդ աշխատի, քեզ համար դեղ առնի, բայց ո՞ր օրենքով պիտի կնիկն աշխատի, իմ համար դեղ առնի, իրենք էլ իմ թոշակը ուտեն»:

Արթուրի կինը դայակ է աշխատում, ասում է՝ ֆինանսական խնդիրների, գումար չլինելու պատճառով կնոջ հետ էլ շատ լարված հարաբերությունների մեջ են: Տղան՝ Դավիթը Դավթյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից է. նա բանակից վերադարձել է շատ լուրջ նյարդային խնդիրներով եւ չի կարողանում աշխատանք գտնել: Արթուր Դավթյանը վիրահատվել է Նորք Մարաշ բժշկական կենտրոնում, այնտեղ էլ պարբերաբար բուժում է ստանում:

Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբան Արևիկ Ստեփանյանը ՀԺ-ի հետ զրույցում փաստեց, որ Արթուր Դավթյանը 2013 թվականի վիրահատությունից հետո, 2017 թվականին անոթային խնդրով դարձյալ դիմել է կենտրոն եւ որոշվել է վերջինիս դեղորայքային բուժման շարունակությունը:

«Արձանագրվել է Արթուրի փորոքի եւ սրտի լայն լինելը, նշվել է սրտի լայն լինելը, սրտամկանի կծկման ֆունկցիայի իջեցումը, խմում է միզամուղներ, պարբերաբար դեղորայքներ է խմում»,- նշեց Արևիկ Ստեփանյանը՝ ասելով, որ Արթուրը հիպերտոնիկ հիվանդ է, ունի նաև սրտային անբավարարվածություն:

Սրտաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ չունեն այն հստակ չափորոշիչները, որոնց հիման վրա կարողանան 100 տոկոսով վստահեցնել, թե տվյալ հիվանդին հաշմանդամության կարգ հասնում է կամ չի հասնում. «Շարունակաբար մենք այդ խնդրի առաջ ենք կանգնում, բայց իմ բազում հիվանդների օրինակով, որոնք տարել են ինֆարկտ, որոնք վիրահատվել են, ստենդավորվել են, Արթուրի նման բազմաթիվ օրինակներ ունեմ, որոնք ստացել են հաշմանդամության կարգ եւ պարտավոր են ստանալ»:

Արևիկ Ստեփանյանն ասաց, որ խոսել է անգամ նախարարության բժշկի հետ եւ իր հարցադրմանը, թե ինչը պետք է լիներ ավելի կամ պակաս, որ հիվանդին տրվեր այդ կարգավիճակը, սոցապից հայտնել են, որ չեն կարող ասել, դրանք իրենց օրենքներն են, որոնք բժշկին չեն ներկայացնում: Սրտաբանը ենթադրում է, որ դա կարող է հատուկ զգուշավորություն լինել, որպեսզի բժիշկները չկառչեն ու սխալ չգտնեն, սակայն նշում է, որ գոնե «Նորք Մարաշ»-ի բժիշկների նկատմամբ նախատրամադրվածություն չպետք է լինի, քանի որ իրենք երբեք ոչ մի հատուկ ախտորոշում չեն գրում:

«Ես իմ փորձից ելնելով եմ ասում, որ այսպիսի ախտորոշմամբ հիվանդին պետք է առանց որեւէ խնդրի հաշմանդամության կարգ տրվի, երկրորդ կլինի, թե երրորդ դա արդեն հստակ չեմ կարող ասել»,- եզրափակեց Արևիկ Ստեփանյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը մեզ տեղեկացրեց, որ համաձայն 2017 թվականի փոփոխված մեթոդական ուղեցույցի՝ առողջական ֆունկցիայի գնահատումը նախկինում հստակ նշված չէր, այսինքն՝ այն պարամետրերը, որոնք անհրաժեշտ են տվյալ անձի առողջական վիճակը եւ կարգը սահմանելու համար, հստակ նշված չէին:

Սիմոնյանը հայտնեց, որ վերջին փորձաքննության ժամանակ՝ 2017 թվականին, Արթուր Դավթյանի մոտ բժիշկ փորձագետների կողմից արձանագրվել է ֆունկցիայի աննշան խանգարում, ինչը չի կարող բերել կենսագործունեության սահմանափակման եւ գործող կարգի համաձայն (ՀՀ Կառավարության 2003 թվականի N որոշման) վերջինս հաշմանդամ չի ճանաչվել:

«Արթուր Դավթյանը բողոքարկել է, նշանակվել է վերափորձաքննություն, դարձյալ 5 փորձագետի զննման արդյունքում արձանագրվել է աննշան սրտային անբավարարություն եւ ֆունկցիայի խանգարում, որը չի բերում կենսագործունեության սահմանափակման, ըստ այդմ՝ Արթուր Դավթյանին հաշմանդամության կարգ չի տրվել»,- ասաց Անուշ Սիմոնյանը:

Մեր դիտարկմանը, թե սրտաբան Արևիկ Ստեփանյանի վստահեցմամբ՝ նման հիվանդություն ունեցող եւ պարբերաբար բուժում ստացող հիվանդներին պարտավոր են հաշմանդամության կարգ տալ, Անուշ Սիմոնյանն ասաց. «Բժիշկների խնդիրները, նրանց գործառույթները եւ պարտականությունները այլ են, նրանք մեր օրենսդրական հարցերին ծանոթ չեն, բուժող բժիշկները չգիտեն: 8 բժիշկ փորձագետի եւ մեկ բժշկի կարծիքը չպե՞տք է տարբեր լինի, ուրեմն 8 հոգին չկարողացավ գնահատել, միայն ի՞նքն է գնահատում: Իսկ եթե բժշկուհին ցանկություն ունի իր հիվանդի մասին մանրամասն տեղեկանալու, թող վեր կենա ու գա նշված հասցե, մենք բացենք, քննարկենք եւ ցույց տանք այն դիրքորոշումը, որի հիման վրա որոշում է կայացվել»,-եզրափակեց Անուշ Սիմոնյանը՝ հավելելով, որ Դավթյան Արթուրը հիվանդ մարդ է, սակայն հաշմանդամ չէ:

ՀՀ օրենքի համաձայն՝ անձը հաշմանդամ է ճանաչվում, եթե ունի հիվանդություն, ֆունկցիայի խանգարում եւ կենսագործունեության սահմանափակում: Համաձայն Անուշ Սիմոնյանի՝  քանի որ տևական բուժման արդյունքում Արթուր Դավթյանի սրտի ֆունկցիան մասնակի վերականգնվել է, ապա նա հաշմանդամ չի ճանաչվում:

Հ.Գ. Արթուր Դավթյանին կտրամադրվի վերականգնողական անհատական ծրագիր, պետպատվերի շրջանակներում նա կարող է 23 օր անվճար բուժում ստանալ եւ իր ֆունկցիոնալ վիճակը բարելավել: «Խնդրում ենք, Արթուր Դավթյանին ուղղորդել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այստեղ համապատասխան հանձնաժողովը նրան ուղեգիր կտրամադրի, եւ նա կարող է ստանալ ստացիոնար բուժում»,- ավելի ուշ ասաց Անուշ Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4716 դիտում

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև