Չկա գեթ 1 ֆեդերացիայի նախագահ, որը կուզենա՝ իր երկրի ֆուտբոլում նման բան լինի. Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանում է տվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին օրերին ստեղծված սկանդալի մասին: Մայիսի 5-ին ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «Շիրակի» մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է համոզել «Բանանցի» խաղացող Էդվարդ Կպոդոյին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում գումարի դիմաց այնպիսի սխալներ թույլ տա, որ իր թիմը պարտվի «Շիրակին»:

Բացի Հարությունյանին ցմահ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից զրկելուց՝ ֆեդերացիան 12 միավոր հանել էր ՀՀ ընթացիկ առաջնությունում թիմի վաստակած միավորներից, իսկ ակումբին տուգանել էր նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով: Այս առիթով «Շիրակն» իր դժգոհություններն է հայտնել, որոշումն ապօրինի է համարում: Թիմի երկրպագուներն էլ կարծում են, որ սա կարող է Հայրապետյանի հաշվեհարդարը լինել:

«Վերջին օրերի ընթացքում լրատվական միջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների, տարակարծությունների, դժգոհությունների, քննադատությունների եւ աջակցությունների ալիք է բարձրացել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման շուրջ: Արվում են տարաբնույթ անհավանական մեկնաբանություններ եւ հնչում տարբեր, երբեմն՝ ծայրահեղ կոչեր: Ինչն է ամենատարօրինակն ու ցավալին՝ շատ դեպքերում նախաձեռնողը, հրահրողն ու տարածողը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տարբեր պաշտոնյաներ ու աշխատակիցներն են: Սա է պատճառը, որ ես անհրաժեշտ եմ համարում տալ լրացուցիչ պարզաբանումներ:

Իրականում՝ ուղղակի կան փաստեր եւ ապացույցներ, նման դեպքերի քննարկման համար  առկա միջազգային եւ ազգային համապատասխան իրավական դաշտ, քննող եւ որոշումներ կայացնող ազգային եւ միջազգային կարգապահական մարմիններ, վերջիններիս որոշումների բողոքարկման համար հստակ ընթացակարգ:
 

Որո՞նք են փաստերը.

- «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին հասցեագրված նամակը եւ դրան կից  ներկայացված ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, համաձայն որոնց «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար եւ խոստացել եւս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու, այդպիսով օգնելու իրենց խաղը հաղթելու համար;

- «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նամակը ՀՖՖ-ին, որտեղ պարզաբանվում է, որ «...Արարատ Հարությունյանն առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարցը:»  եւ հավելվում է, որ  «....Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ արդեն հեռացվել է ակումբից:»

- Էդուարդ Կպոդոյի եւ Արարատ Հարությունյանի SMS հաղորդագրությունների եւ հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու սղագրությունները, թե ինչպես են կողմերը քննարկում «գործարքը», «լուծում» անելիքների, վճարվածի եւ դեռեւս վճարվելիքի, ինչպես նաեւ այլ հարցեր, որն աներկբա փաստում է առաջարկի իմաստը՝ խաղի ընթացքում ֆուտբոլիստի միտումնավոր սխալն ի օգուտ «Շիրակի»;

- իմ եւ «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկման արդյունքները:

Ինչպե՞ս պետք է նման դեպքերում վարվի ՀՖՖ-ն.

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նման դեպքերում համաձայն ՀՖՖ, ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ կանոնակարգերի՝ ուղղակի պարտավոր է սկսել կարգապահական գործընթաց, ինչն էլ եւ արվել է:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն շատ մանրամասն եւ առարկայական քննարկել է բոլոր փաստերն ու ապացույցները, այդ թվում՝ «Շիրակ» ակումբի գրավոր եւ Արարատ Հարությունյանի հեռախոսային մեկնաբանությունները, ով սկզբից հրաժարվել էր մասնակցել նիստին, ապա՝ համաձայնվել հեռախոսակապի միջոցով տալ պարզաբանումներ եւ պատասխանել կոմիտեի անդամների հարցերին: Ակնհայտ է, որ թե «Շիրակ» ակումբը եւ թե նրա մարզիչը/մարզական տնօրենը հնարավորություն ունեցել են հայտնելու կարծիք եւ տալու մեկնաբանություններ: Ի դեպ, Արարատ Հարությունյանի գիտությամբ եւ համաձայնությամբ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է եւ ինչպես այս, այնպես էլ գործին վերաբերվող բոլոր մյուս փաստերն ու ապացույցներն արդեն տրամադրվել են «Շիրակ» ակումբին:

Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն կայացրել է որոշում, որը ՀՖՖ կարգապահական կանոնակարգով նախատեսված եւ միջազգային նախադեպի պատժամիջոցների  հետ համեմատած բավական մեղմ որոշում է:

Արդյո՞ք մեկ մասնավոր անձի արարքի համար պետք է պատժվի ակումբը: Այստեղ եւս Կարգապահական կոմիտեն ուրիշ ոչինչ անել չէր կարող, քան առաջնորդվել կանոնակարգով եւ կիրառել հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ակումբ պատասխանատու է իր անդամների, աշխատակիցների եւ պաշտոնատար անձանց վարքի համար:

Որո՞նք են հետագա քայլերը. հարցն ունի միայն մեկ օրինական լուծում՝ որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտեում, ապա սպորտային հարցերով Լոզանի միջազգային  արբիտրաժային դատարանում: Կարծում եմ` այդ դեպքում դժվար կլինի կասկածի տակ դնել որոշում կայացնող մարմնի անկողմնակալությունը, ինչը հիմա «Շիրակ» ակումբի պաշտոնյաների կողմից ակտիվորեն փորձ է արվում ներկայացնել ՀՖՖ կարգապահական մարմինների վերաբերյալ: Ճիշտ այնպես, ինչպես ակտիվորեն փորձ է արվում իմ ցանկությամբ եւ նախաձեռնությամբ «Շիրակ» ակումբին, Շիրակի մարզի ֆուտբոլային ընտանիքին ծառայեցնելու նպատակով օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի իմ՝ օրինաչափ, բնական եւ նորմալ պահանջը  ներկայացնել իբրեւ հաշվեհարդարի կամ գույք խլելու փորձ:

Շատ լավ հասկանում եւ կիսում եմ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների եւ հայկական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մյուս անդամների զայրույթն ու ցասումը տեղի ունեցածի կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ չկա եւ չի կարող լինել աշխարհում գեթ մեկ ֆեդերացիայի նախագահ, ով կցանկանա իր երկրի ֆուտբոլում ունենալ այս կարգի երեւույթներ: Կատարվածն անդառնալի հարված է ոչ միայն «Շիրակ» ակումբին, այլ վարկաբեկում է ողջ հայկական ֆուտբոլը: Կատարվածի արդյունքում տուժում են «Շիրակի» եւ ոչ միայն, բազմաթիվ ազնիվ ու անմեղ ֆուտբոլիստներ, պաշտոնյաներ, հովանավորներ եւ ուղղակի՝ երկրպագուներ:

Հետեւաբար, կասկած անգամ չի կարող լինել, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն՝ անկախ նրանց հասարակությանը մոլորեցնելու ունակությունից, անկախ նրանց բղավելու ձայնի բարձրությունից, միմիայն փաստերի եւ ապացույցների հիման վրա եւ հանուն հայկական ֆուտբոլի ապագայի, որտեղ նման երեւույթներն ուղղակի տեղի ունենալ չեն կարող»,- ասված է ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունում:

Խաղը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, Երեւանում «Բանանցի»  հարկի տակ ավարտվել է «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Այժմ «Շիրակը» ունի 49 միավոր եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» է 46 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (42):

Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է մայիսի 5-ին: Այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորներ հանված չեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4621 դիտում

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները