Երևան
12 °C
ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ֆինասական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրները փոխանցում են, որ ֆինանսական խնդիրները հ/ը-ում առաջացել են այն բանից հետո, երբ Դաշնակցությունը հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիրը դադարեցնելու մասին եւ որոշել է սատարել վարչապետի ժողովրդի թեկնածուին:
Կուսակցության այս որոշմանը հաջորդել է Սերժ Սարգսյանի փեսայի, Վատիկանում ՀՀ դեսպան, մեդիամագնատ Միքայել Մինասյանի այն որոշումը, որով «Երկիր Մեդիա»-ին այլեւս գովազդներ չեն տրվելու, իսկ եղածները եթերից հանվելու են: Բանն այն է, որ հայկական հեռուստաշուկայի գովազդային դաշտում «ասողը» 2013 թվականին հիմնադրված «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» ընկերությունն է: Այս բիզնեսի գլխին՝ գլխավոր տնօրենի մակարդակով, կանգնած է Արմեն Արզումանյանը: Նա պատահական անձ չէ, Արզումանյանը միաժամանակ ղեկավարում է հայաստանյան ամենախոշոր մեդիահոլդինգը՝ ՊանԱրմենիան մեդիա գրուպը, որի մեջ ներառված են «Արմենիա», «ԱԹՎ», «ԱրմՆյուզ» հ/ը-ները, Tert.am կայքը եւ մի քանի ռադիոկայան ու ամսագրեր, որոնցել բաժին է հասնում գովազդի առյուծի բաժինը:
«Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» ընկերությունը Միքայել Մինասյանի ցուցումով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գովազդները եթերից հանել է հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին: Չի բացառվում, որ «Երկիր Մեդիա» հ/ը-ում ստիպված աշխատակիցների մասսայական կրճատումներ լինեն: Խոսակցություններ կան, որ այս հեռուստաալիքն ամբողջովին դադարեցնելու է գործունեությունը, քանի որ ՀՅԴ-ն ի վիճակի չէ այն ֆինանսավորել, սակայն «Երկիր Մեդիա» հ/ը-ի մեր աղբյուրը բացառեց դա:
«Երկիր Մեդիա» հ/ը-ի գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան եւս հերքեց ընկերությունը փակվելու մասին լուրերը, իսկ գովազդների մասով ասաց.
«Այդ տեղեկությունները հիմք չունեն: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը 2004 թվականից հեռարձակվում է, եւ որեւէ էական նշանակություն չի ունեցել, թե՝ դաշտում ովքեր են եղել կամ չեն եղել: Հեռուստաընկերությունը տարբեր պայմանագրեր է ունեցել տարբեր ընկերությունների հետ: Հիմա հ/ը-ն նորմալ գործում է»,- ասաց Հակոբյանը, իսկ հարցին՝ գովազդները չեն նվազե՞լ, պատասխանեց.
«Գովազդներն ամեն տեղ էլ նվազում են, բայց այս պահին, որ մեր եթերը նայեք, լիքը գովազդ կա»,- նշեց նա:
Ի դեպ, Միքայել Մինասյանի կողմից նմանատիպ պատժամիջոցների էր արժանացել նաեւ Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
Անդրադառնալով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակիցների կրճատումներին նշենք, որ դեռ մարտի սկզբին տնօրինությունը որոշում է կայացրել «Բարեւ երկիր» առավոտյան ծրագրի ողջ թիմին ուղարկել անժամկետ, ոչ վճարովի արձակուրդ: Ծրագրի հաղորդավարուհիներից Լուսինե Բադալյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը եղել է ֆինանսական:
«Հստակ պատճառաբանություն չի եղել, անժամկետ արձակուրդ են ուղարկել: Ենթադրում ենք, որ ֆինանսական խնդիրներ են եղել: Առավոտյան ծրագրում ովքեր կային, նրանք չեն աշխատում»,- ասաց Լուսինե Բադալյանը:
Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ իրենից զատ ծրագրի կազմից է եղել հաղորդավար Ժակը, եւս երկու այլ հաղորդավարներ եւ ծրագրի համակարգողը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանն՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար
Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ
Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր
ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները
Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT