Երևան
12 °C
Նոր ձեւավորված կառավարության ԲՀԿ-ական թեւում պարզվում է, որ հեռու-մոտիկ բարեկամներ կան: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը համակուրսեցիներ են: Նրանք 1990-95 թվականներին սովորել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ինչն էլ առիթ է հանդիսացել, որ մեկը մյուսի հաշվին նախարարի պորտֆելի տեր դառնա:
Քաղաքացուն 2012 թվականին «բոմժ» անվանած եւ դրանով «ճանաչում» ձեռքբերած Արթուր Գրիգորյանը, որը մինչեւ նախարար դառնալը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների կառավարիչը, ըստ տեղեկությունների՝ անձամբ է երաշխավորել Ծառուկյանին, որ Աշոտ Հակոբյանին տրվի տրանսպորտի նախարարությունը:
Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, թե իր համար էներգետիկայի նախարարն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ, քանի որ համակուրսեցիներ են, ասաց.
«Էներգետիկայի նախարարի հետ ես համակուրսեցի եմ, ես դա չեմ հերքում, բայց ես նաեւ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից ԲՀԿ անդամ եմ եւ հիմա թիմային որոշմամբ նշանակվել եմ տրանսպորտի եւ կապի նախարար: Եթե հիշում եք մամուլում շեշտվեց, որ նշանակումների մեջ էներգետիկայի ներկայիս նախարարը ամենաանաչառ եւ ամենաանկաշառ նախարարներից մեկն է եւ ես չեմ հերքում դրանով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախարարության աշխատանքներին, ապա Աշոտ Հակոբյանն ասաց, որ խնդիրները աստիճանաբար ներկայացվում են:
«Երեկ մենք տաքսու վարորդներին ընդունեցինք եւ նշեցինք, որ գրավոր ներկայացնեն իրենց խնդիրները»,-ասաց նա եւ նկատեց, որ ոչ բոլոր խնդիրներն են վերաբերել իրենց ոլորտին: Նա նշեց, որ իրենց նախարարությանը վերաբերող խնդիրների մի մասն արդեն քննարկվում է: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախկինում ինքը եղել է ՀՔԾ-ի պաշտոնյա եւ ինչով դա կարող է օգնել այս աշխատանքին, նախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ նախորդ իմ աշխատանքը, եթե չօգնի, չի խանգարի»:
Աշոտ Հակոբյանը նշեց, որ երեք օր է ինչ աշխատում է եւ Հյուսիս-հարավ ծրագրին նոր պետք է ծանոթանա, քանի որ ոլորտը մեծ է: Նա վաղաժամ համարեց գնահատել, թե ինչպիսի ժառանգություն է ստացել, սակայն նկատեց, որ ժողովրդի մեջ դժգոհ մաս կա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT