Գյումրիում մեկնարկել է Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթացը

Ժամը 10-ից Գյումրու քաղաքապետարանում մեկնարկել է «Բալասանյան» դաշինքի կողմից նախաձեռնած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հատնելու գործընթացը: Հիշեցնենք, որ այս մասին դաշինքը հայտարարել էր մասիսի 10-ին: «Բալասանյան» դաշինքի 17 անդամից քաղաքապետի հետագա գործունեությանը դեմ է 10 անդամ, եւս մեկը ՕԵԿ-ից եւ երկուսը միացել են ԲՀԿ-ից: 

Նշենք, որ որպես քաղաքապետի թեկնածու առաջարկվում է ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանի թեկնածությունը, ով երբեւէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել ո՛չ ավագանու նիստերի ընթացքում, ո՛չ ընդհանրապես: 

Նշենք, որ նիստն ընթանում է բավական լարված մթնոլորտում: Փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ավելին քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, թե ինքը ցանկանում է, որ Սամվել Բալասանյանը մնա իր պաշտոնում: 

«Հատուկ ուզում եմ անդրադառնալ իմ անձի հանդեպ հնչած գնահատականներին: Վարկաբեկելու ակնհայտ միտում ունեցող գործելաոճին: Նախ ասեմ, որ իմ փոխարեն կարող էր լինել մեր թիմի ցանկացած անդամ, սեփական լրատվամիջոց չունենալս եւ հրապարակային գործունեություն  չունենալս որեւէ մեկին բարոյական եւ քաղաքական  իրավունք չի տալիս  մտնել անձնական պիտակավարման եւ որակավորման դաշտ: Ես իմ բոլոր գործընկերներին կոռեկտության կոչ եմ անում: Մնանք այն տիրույթում, որը մեզ հնարավորություն կտա աշխատելու միասին: Ես հասկանում եմ, որ խնդիրը իմ անձը չէ, այլ մեր գործընկերների օրենքի տառին ու ոգուն համապատասխան քաղաքականության գործելաոճին չհարմարվելը:

Ինքս կողմ եմ, որ Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին եւ կարողանա իր թիմի հետ միասին իրականացնել իր ծրագրերն ու խոստումները: Ասեմ նաեւ, որ հարցերի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Մանավանդ որ ակնհայտ է, որ մեր բոլոր գործընկերների խնդիրը ոչ թե առողջ բանավեճն է, այլ անիմաստ շոուն եւ փոխադարձ վիրավորանքը, ինչին մասնակցելու ցանկություն չունեմ»,-ելույթի իր խոսքն ընթերցեց եւ ամբիոնից հեռացավ քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանը:

Նշենք, որ մուտքը քաղաքապետարան բաց է բոլորի համար: Նիստերի դահլիճում հիմնականում ավագանու անդամներն ու տարբեր կազմակերպություների ներկայացուցիչներն են, իսկ մյուս քաղաքացիները նիստի ընթացքին հետեւում են միջանցքում տեղադրված հեռուստացույցների միջոցով:

  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2676 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում