Երևան
12 °C
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենան վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումները: Ինչպես նշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, մայիսի 20-ին կկայանան «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Բանանց»-«Արարատ», «Շիրակ»-«Փյունիկ» խաղերը:
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 50 միավորով միանձնյա գլխավորում է «Շիրակը»: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 47 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է օրերս ՀՀ գավաթը նվաճած «Գանձասարը», որն ունի 43 միավոր:
Մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
1.«Շիրակ» - 50 միավոր
2.«Ալաշկերտ» - 47
3.«Գանձասար» - 43
4.«Բանանց» - 41
5.«Փյունիկ» - 33
6.«Արարատ» - 21
Ինչ արդյունքներ էլ գրանցվեն վերջին տուրում, չեմպիոնը հայտնի չի լինելու: «Ալաշկերտը», թե «Գանձասարը» հայտնի կլինի միայն այն բանից հետո, երբ վերջնական պարզ լինի՝ ինչ պատիժ է կիրառվելու «Շիրակի» նկատմամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը:
Օրեր առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ փաստեր են հայտնաբերվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի՝ 5000 դոլարի դիմաց այնպես անել, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: ՀՖՖ-ն Հարությունյանին ցմահ զրկել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: «Շիրակին» պատժել է նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, ընթացիկ առաջնության վաստակած միավորներն էլ 12-ով նվազեցնելու որոշում է կայացրել:
«Շիրակը» համաձայն չէ իր նկատմամբ կիրառված պատժի հետ: Մայիսի 14-ին բողոքարկում է ներկայացրել ՀՖՖ: Սինոյանը նշեց, որ 10 էջանոց բողոքարկում է, որը պետք է ուսումնասիրեն: Երբ պարզ կլինեն արդյունքները, նա չկարողացավ նշել: Կարծիք հայտնեց, որ իրենցից 3-4 օր կարող է պահանջվել ուսումնասիրության համար եւ հավանաբար որոշում կլինի հաջորդ շաբաթ:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտնի միջադեպով ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Շիրակի» վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշումը, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից մայիսի 8-ին ուղարկվել են Երեւանի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT