Երևան
12 °C
Ըստ մամուլում հայտնված բազմաթիվ հրապարակումների՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին ասել է, թե մի երկու երեք ամիս լռեք, սպասեք, նոր կառավարությունը կտապալվի եւ ամեն ինչ կվերջանա, ու ՀՀԿ-ն կրկին կվերագտնի իր նախկին դիրքերը:
Սա պարզունակ բլեֆ է իհարկե: Տարօրինակ չէ, որ Սերժ Սարգսյանը բլեֆ է անում: Տարօրինակ չէ նաեւ, որ այդ բլեֆին ՀՀԿ վերնախավում դեռ հավատում են: Նրանց կարելի է հասկանալ: Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է առաջին դեմքը: Եղել է ոչ թե այն պատճառով, որ վայելել է ՀՀ քաղաքացիների մեծամասնության անվերապահ վստահությունը, այլ, ինչպես ասում են՝ «շախմատ է խաղացել»: Նա ամբողջական մի համակարգ էր ստեղծել ներկուսակցական, ներքաղաքական, ներիշխանական ինտրիգների վրա: Ստեղծել մի «կերակրատաշտ», որին մոտեցողների անունով, օրինակ, արդեն պետք է լիներ կոմպրոմատների մի հաստ թղթապանակ: Կամ նրանք հավատարմության ու քծնանքի այնպիսի դրսեւորումներ պետք է ցուցաբերեին, որ նորմալ մարդկանց մոտ դա պետք է սրտխառնոց առաջացներ:
Իր կենսագրության վերջին 10-20 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել երկրի ողջ ֆինանսատնտեսական ռեսուրսը, ստեղծեց Հայաստանի մասշտաբներով մի հսկայական մեդիակայսրություն: Բոլոր, բացարձակապես բոլոր հեռուստաընկերությունները իրենց լրատվական թողարկումները պետք է սկսեին Սերժ Սարգսյանին վերաբերող նույնիսկ ամենաաննշան իրադարձության մասին ռեպորտաժով: Նախագահական նստավայրում մի հսկայական խումբ «աշխատում էր» հեռուսատեսությունների հետ, խմբագրում նրան վերաբերող տեքստերը, որոշում կադրերի հերթականությունը: Սերժ Սարգսյանին քննադատելը համարվում էր ազգային-պետական դավաճանությանը հավասար գործողություն:
Բանը հասել էր նրան, որ Սերժ Սարգսյանի ցանկացած «կիքս» դիտարկվում էր որպես խորը մտածված մի ինչ-որ մեսիջ, ուղարկված մի ինչ-որ մեկին, մի ինչ-որ նպատակով: «Թարս բուսնած խիարը», «Ինչքան ուզես, էդքան խփենք», «էկել ես մեր տոնը փչացնես, որ ինչ անես» տիպի արտահայտությունները ուղղակի էյֆորիայի մեջ էին գցում հավատավոր ՀՀԿ-ականներին: Դրանք գնահատվում էին ոչ թե որպես «կիքսեր», այլ Սերժ Սարգսյանի բացառիկ, անկրկնելի, տիեզերական հանճարի արգասիքներ:
Ասել, որ Սերժ Սարգսյանը տաղանդավոր չէ, անշուշտ, չի կարելի: Տաղանդի որոշակի մակարդակ է պետք՝ այսպես հետեւողականորեն ու համառորեն ստեղծել իշխանական այնպիսի բուրգ, որը, ինչպես պարզվեց ապրիլի վերջին, այդքան ատելի էր հասարակության համար, բայց այդքան հեշտությամբ վերարտադրվում էր: Շատ դժվար էր ստեղծել մի բուրգ, որի հեռացումը երկրում մի իսկական տոնակատարություն էր դարձել: Դա ամեն մեկին հասու չէ, անշուշտ:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանին հաջողվել էր ներշնչել ՀՀԿ-ական վերնախավին, որ ինքը միֆոլոգիական կերպար է, բացառիկ հանճար, քաղաքական անսխալ հաշվարկների գուրու... մի խոսքով՝ կիսաաստված, կամ գուցե նույնիսկ աստված:
Բլեֆի վրա կառուցված այդ միֆը մի քանի շաբաթ առաջ կործանվեց: Կործանվեց շատերի՝ շատ շատերի համար: Բայց ՀՀԿ վերնախավը հիմնականում ձեւավորվել է ոչ թե ելնելով մարդկանց ինտելեկտից, գաղափարականությունից, իրականությունը ճիշտ գնահատելու կարողություններից, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ հավատարմությունից եւ նրան անմնացորդ ծառայելու պատրաստակամությունից: Հենց սա է միակ պատճառը, որ ՀՀԿ-ի բեկորները մինչ օրս դեռ հավատում են, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կտապալվի մեկ-երկու ամսից ու ամեն ինչ կվերադառնա իր տեղը՝ ՀՀԿ-ն կրկին կգա իշխանության: Որեւէ հիմնավորում, որեւէ հաշվարկ այս սպասումների մեջ, բնականաբար, չկա: Պրագմատիզմի իսպառ բացակայություն: Սա մի սովորական, նախաքրիստոնեական ժամանակներին հատուկ պարզունակ կրոնամոլության դրսեւորման պես մի բան է՝ կուռքերի, տոտեմների, ֆետիշների միջավայրում ռոմանտիկ գործընթաց, ծպտյալ մի ծես:
Դրանից զատ ՀՀԿ այդ վերնախավի այսպիսի պահվածքին նպաստում է նաեւ հեղափոխության խաղաղ, անցնցում, առանց վենդետաների բնույթը: Այն, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ՀՀԿ-ականները բռնությունների չեն ենթարկվում, չեն ունեզրկվում, հրապարակային անեծքների չեն ենթարկվում, թույլ է տալիս նրանց մտածել, թե ոչ թե հեղափոխության բնույթն է այդպիսին եւ հեղափոխության առաջնորդների որդեգրած սկզբունքն է, այլ Սերժ Սարգսյանի շնորհքը: Նրանց թվում է, թե իրենք ապահով ու հարմարավետ են զգում իրենց միայն ու բացառապես Սերժ Սարգսյանի շնորհիվ: Այդ Սերժ Սարգսյանն է իր կախարդական հովանոցով պաշտպանում իրենց: Կամ ամեն գիշեր լուսնի լույսի տակ նա իր քաղաքագիտական հաշվարկներին զուգահեռ սեւ հավի ձախ ոտքի ճանկերը թաթախում է կանաչ կատվի արյան մեջ, ապա դա մոտեցնում նարնջագույն փղի կնճիթին, հետո դրա վրա լցնում է հալած արճիճ, եւ միայն դրա շնորհիվ ՀՀԿ-ական վերնախավը ոչ մի վնաս չի կրում: Այսպես, կամ մոտավորապես այսպես:
ՀՀԿ վերնախավի կողմից վերահսկվող կիսափլուզված բուրգում, անշուշտ, քիչ չեն պրագմատիկ, իրականությունը ճիշտ գնահատող անձինք: Վերջիններս հայտնվել են այդ բուրգի դեռեւս կանգուն հատվածները իրենց ուսերին պահողների կարգավիճակում: Նրանց միակ մտահոգությունն այն է, որ եթե իրենք թուլացնեն իրենց մկանները, ապա բուրգը կփլվի իրենց գլխին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց միակ փրկությունը հնարավորինս արագ փախչելն է: Բայց տարիների ընթացքում կտրուկ փոփոխություններ չտեսած այդ անձինք սովորության բերումով դեռ շարունակում են կանգնած մնալ իրենց դիրքերում: Բացի այդ, նրանք դեռ չեն հասկացել, թե ինչ է սպասում իրենց այդ բուրգից հեռու: Նրանք այնքան երկար են եղել այդ բուրգի մեջ, որ նրանց թվում է, թե բուրգից հեռու անօդ տարածություն է: Սակայն բավական է մի փոքր որոշակիություն, բավական է մի փոքր կասկած, որ բուրգից հեռու էլ կյանք կա, որ բուրգից հեռու էլ թթվածին կա, ու շատ ավելի շատ, քան բուրգի ներսում, եւ նրանք արագորեն ու հաճույքով կազատվեն իրենց նվաստացուցիչ անիմաստ ու ծանր բեռից:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT