Ունաի Էմերին կնշանակվի «Արսենալի» մարզիչ. երկրպագուները դժգոհ են

Մոտ օրերս «Արսենալը» կհայտարարի Ունաի Էմերիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Այս հարցում վստահ են բրիտանական լրատվամիջոցները: Մինչեւ վերջերս բոլորը գրեթե համոզված էին, որ Արսեն Վենգերին փոխարինողը լինելու է թիմի նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան, որը հիմա «Մանչեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնականն է:

Նշվում էր, որ Արտետան ակումբի հետ արդեն համաձայնության է եկել: Նրա հեռանալուն դեմ չէր Գվարդիոլան, Վենգերն էլ ողջունել էր նրա տարբերակը: «Արսենալի» ղեկավարությունը, սակայն կտրուկ որոշում կայացրեց՝ ուշադրությունը սեւեռելով ՊՍԺ-ի նախկին մարզչի վրա: Պատճառ, ըստ ԶԼՄ-ների, այն է, որ նա Արտետայից ավելի փորձառու է:

Մարզչական փորձի առումով Արտետան իսկապես չի կարող համեմատվել Էմերիի հետ: 2016 թվականից է մարզչությամբ զբաղվում. «Արսենալում» ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ընդգրկվել է Գվարդիոլայի մարզչական շտաբում: Իսկ ահա Էմերին մեծ փորձ ու բազմաթիվ տիտղոսներ ունի:

Նրա գլխավորությամբ իսպանական «Սեւիլիան» 3 տարի անընդմեջ դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր: Վերջին 2 մրցաշրջանի ընթացքում մարզում էր ՊՍԺ-ն: Ավարտված մրցաշրջանում թիմի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 2-ական անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը, Ֆրանսիայի լիգայի գավաթը, երկրի սուպերգավաթը:

Սակայն այսքան տիտղոսներով էլ ակումբի նախագահ Նասեր ալ-Խելաիֆիին նա չգոհացրեց: Վերջինս մեծ ներդրումներ է անում թիմում, ռեկորդային գումարներով աստղային ֆուտբոլիստներ է գնում եւ ուզում է, որ ՊՍԺ-ն հաջողության հասնի ոչ միայն երկրի ներսում, այլեւ Եվրոպայում:

Իսկ միջազգային ասպարեզում փարիզցիների գործերն Էմերիի ղեկավարությամբ առաջ չգնացին: 2 տարի նրանց պայքարից դուրս թողեցին իսպանական գրանդերը: Անցած մրցաշրջանում 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնային» 4:0 հաղթելուց հետո պատասխան խաղում պարտվեցին 6:1 եւ դուրս մնացին հետագա պայքարից: Այս մրցաշրջանի 1/8 եզրափակչում էլ ճանապարհը զիջեցին մրցաշարի վերջին 2 տարիների չեմպիոն «Ռեալին»: Նախ պարտվեցին 1:3, ապա պատասխան խաղում՝ 1:2: Սա վերջին կաթիլն էր Նասեր ալ-Խելաիֆիի համար, եւ նա նոր մարզիչ գտավ՝ Թոմաս Տուխելը:

Հիմա Էմերին պետք է փորձի անգլիական ու եվրոպական ֆուտբոլային էլիտա վերադարձնել «Արսենալին»: Թեեւ նրա տիտղոսները շատ բանի մասին են խոսում, նա էլ հայտնի է որպես բծախնդիր մասնագետ, որը երկար ճանապարհ է անցել որպես մարզիչ, կասկածները նրա նշանակման վերաբերյալ շատ են: Էմերիի անունը լսելուց հետո «զինագործների» բազմաթիվ երկրպագուներ զայրացել են: «Այս ակումբի վերջը եկավ»,- գրել է նրանցից մեկը:

Դժգոհությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ Էմերիի թիմերը կարգապահ չեն: Այդպես է եղել թե «Վալենսիայում» եւ թե ՊՍԺ-ում: Լրատվամիջոցները գրում են, որ նրա խաղացողներին հաճախ կարելի է տեսնել գիշերային ակումբներում, անկախ առաջիկա հանդիպման կարեւորությունից, նրանք կարող են երեկույթներ կազմակերպել, ուշանալ մարզումներից եւ այլն:  

«Արսենալի» երկրպագուների դժկամությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Վենգերի հեռանալուց հետո նրանք աստղային մարզիչ էին ուզում: Ավելի վաղ շրջանառվում էին Մասիմիլիանո Ալեգրիի, Կարլո Անչելոտիի, Լուիս Էնրիկեի անունները: Ի վերջո, կարծես հաստատ դարձավ Արտետայի նշանակումը, իսկ հիմա էլ՝ վերջին պահին Էմերի:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Էմերիի հետ պայմանագրի մասին «Արսենալը» կհայտնի այսօր՝ մայիսի 22-ին, կամ վաղը: Ամեն դեպքում հայտնի է, որ ակումբն ուզում է նոր մարզիչ ունենալ մինչեւ աշխարհի 2018 թ. առաջնության մեկնարկը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3118 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին