Ջահել են հլը, սովոր չեն. Սարոյանը՝ երիտասարդ նախարարների կաշառակեր չլինելու մասին

Խորհրդարանում ՀԺ-ի լրագրողը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրրքվեց` ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնելու:

«Թողեք մարդիկ գան, տեսնենք ինչ ա, ինչ չի: Նոր-նոր նշանակել են, չեմ ճանաչում, բայց ջահել տղերք են, ի՞նչ վատ ա: Այ հիմա էլ ընցաք մեր յանի՞ց»,- ասաց Սարոյանը՝ դիմելով լրագրողներին:

Հարցին` արդյո՞ք ծանոթ է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը Ազգ-բանակ հայեցակարգի մասին, վերջինս հայտարարել է, որ պետք է հանել այդ հայեցակարգը, Սարոյանն ասաց. «Ծանոթ չեմ, բայց մի բան գիտեմ` բոլորս պետք է մեր բանակի կողքին լինենք, հիմա անվտանգության քարտուղար կլնի, Սեյրան Սարոյան կլնի, ով կլինի, բոլորս էլ պետք է մեր բանակի կողքին լինենք, որը մեր բանակի համար լավ ա պիտի անենք բանակի համար»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է սկանդալային բացահայտումների մասին: ՀԺ-ի հարցին հնարավոր է, որ իր անվան հետ էլ ինչ-որ կոռուպցիոն սկանդալներ բացահայտվեն, Սարոյանը նկատեց.

«Ես տենց պետական պաշտոնի եղել ե՞մ, որ բան գողանամ էս պետությունից, մեզի ո՞վ ա թողե, որ էդ կաստուրկին մոտ էթանք, որ մի հատ էլ գողանամ»,- ասաց նա: Իսկ թե ում են մոտ թողել, նա ասաց, որ չգիտի:

Խոսելով պատգամավոր Կոնջորյանի այն հայտարարության մասին, թե երիտասարդ նախարարները անփորձ են ատկատների ու կոռուպցիայի հարցում, նա ասաց. «Հարյուր տոկոս ճիշտ ա ասել, ջահել են հլը, սովոր չեն, բայց կսովորեն: Տա աստված, որ չվերցնեն կաշառք, եթե նամուս ունենան, եթե թասիբ ունենան չեն անի տենց բան: Կյանքը ցույց կտա: Կարողա նենց պրինցիպյալ են, որ չանեն տենց բան, եթե չանի ես իրա ցավը տանեմ»:

Իսկ թե կմասնակցի արտահերթ ընտրություններին, թե՝ ոչ, նա ասաց, որ կյանքը ցույց կտա: «Ասում ա` մինչեւ չգա թազեն, հինը չի հիշվի, չէ՞: Հիմա եկել են, բարով են եկել, ոչ մեկի վրա ցեխ չի կարելի շպրտել, մեր ազգի վատն ի՞նչն ա, որ իրար վրա ցեխ շպրտենք, մնդռենք: Ես երբեք ըտենց բան չեմ արել, հիմա էլ չեմ անում: Տա աստված, ժողովրդի ցանկությունը կատարենք, տես ջահել տղերք են չէ՞ նշանակվել, բոլորն ասում են անփորձ են, մթոմ սաղի պապերը մինիստր էին եղել, կամ պապական եկել էին մինիստր, սրանք էլ ջահել են: Ջահել են, կսովորեն, գրագետ տղերք են, օրենք գոյություն ունի, եթե օրենքը չխախտեն, ընտիր ղեկավար կլնեն, բայց եթե սկսին օրենքը խախտել, օրենքները ֆռցնել, լավ չի լինի: Ճիշտ էիք ասում` սրանք տրույկներ անել չգիտեն, օրենքով պետք է էթան առաջ»,- ասաց նա:

Դիտարկմանը` ամբողջությամբ չեն տվել, օրենսդիրում մեծամասնություն են, ասաց. «Մեր նման խելո՞ք: Նիկոլն ինչ թուղթ բերավ, ըհը կնոպկեն սեղմինք գնաց, մեր նման խելոք դեպուտատ կա՞: Էսօր բա ո՞ւմ բերածներն էին, որ քվեարկինք, հո՞րս: Նիկոլի բերածներն էին: Տեսաք` սաղ միաձայն գնաց»:

Սարոյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչ մտահոգություններ ունի Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցություններից, ինչպե՞ս կբանակցի Փաշինյանը:

«Այ երեխեք ջան, հլը բան չարած, հիմա ինչ ասեմ ես: Հլը մի անգամ հանդիպում էլ չի եղել, որ տենամ ինչ ռեակցիա կա, ես հիմա ինչ ասեմ: Շատ գիտեմ Նիկոլի մտքի մեջ ի՞նչ կա: Բայց որ Նիկոլն էլ հայրենասեր, թասիբով տղայա, հո էտի չենք կարա կասկածենք: Մի հատ Նիկոլ, տեսաք, սաղիս խառնում էր իրար: Ինքն ամեն ինչը ինչ ժողովրդին պետք ա, սաղիցս լավ գիտի, որովհետեւ միշտ բարձրաձայնել ա էդ հարցերը, հիմա էլ թող ինչ-որ բարձրաձայնել ա, ինչի մասին խոսացել ա, թող դնի նայի, սաղ կա յութուբի մեջ չէ՞, թող տենա ինչի մասին ա խոսացել, էդ հարցերը քննարկի, էդ հարցին լուծում տա»,- ասաց նա:

Հարցին էլ` բացառո՞ւմ է ՔՊ-ի ցուցակով մասնակցի ընտրություններին կամ ահասարակ կմասնակցի, նա արձագանքեց. «Ես ի՞նչ իմանամ` վաղն ինչ կլինի:  Հո էս աթոռը պապական աթոռս չի, թող ավելի ջահել տղա, ինձնից լավ տղա էղնի, ասեմ՝ դու գնա պատգամավոր: Ինչ գիտես էքուց ինչ կլնի, ես պետականամետ մարդ եմ, իմ պետության համար առողջությունս էլ եմ տվել, կյանքս էլ եմ տվել, ինձ չի հետաքրքրում մեկը կամ մյուսը, ինձ հետաքրքրում ա, որ իմ պետությունս հզոր էղնի, որ էս ժողովուրդը լավ ապրի: Ճիշտ ա, ես հանրապետական ֆրակցիայում եմ եղել, բայց տեսել եք, թե ժողովրդի հետ մի բան են խոսացել, հելել կռվել եմ սաղի հետ էլ, ընձի չի էլ հետաքրքրել` կխռովեն, չեն խռովի, կնեղանան, չեն նեղանա: Կարող ա մեկին աչո՞տ եմ տվել ես, բերանս ինչ եկե ասել եմ»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5656 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում