Երևան
12 °C
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանին հրապարակավ դիտողություն արեց: Պատճառն այն էր, որ ծառայության ղեկավարը նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռուսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ որեւէ մեկին չի զեկուցել:
«Կներեք, ես ուզում եմ հասկանալ, ու՞մ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ եւ հարցրել եմ, թե արդյո՞ք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, եւ դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիրներ չկա»,- հարցրեց վարչապետը:
Իշխան Կարապետյանն ասաց, որ նման քննարկում եղել է նաեւ գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապվել Արարատ Միրզոյանի հետ, չի ստացել եւ սահմանված կարգով գործողություններ կատարվել են: Նա ասաց, որ նախ իրականացվում ուժեղացված բացթողման ռեժիմ, որի վերաբերյալ ընկերություն տարածել է հայտարարությունը, եւ դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը: Նա նշեց, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում, արտահանվող կոնկրետ վայրին:
Նիկոլ Փաշինյանը միջամտեց եւ նշեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սանիտարական կանոնների պահպանման խնդիր, իսկ Իշխան Կարապետյանը մանրամասնեց, որ խնդիրը բեռի հետ է կապված եղել, բեռը հետ է ուղարկվել, այնուհետեւ կրկին արտահանվել է: Նա նշեց, որ համապատասխան աշխատանք են տարել, որի արդյունքում Վերին Լարսի անցման կետում որեւէ ահազանգ չենք ստացել, այսինքն՝ խնդիրը գնում է կարգավորում:
Նա նշեց, որ ընկերությունը նման հայտարարություններ տարբեր երկրներ է ուղարկում:
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանայի հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրման խախտման 140 դեպք»,- ասաց նա:
Վարչապետը խնդիրը հստակ ձեւակերպեց. «Ընկերությունը, որի կողմից արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել, զգուշացրեք այդ ընկերությանը եւ դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,- ասաց նա, եւ կոչ արեց ապահովել գործընթացը:
Իշխան Կարապետյանը ասաց, որ սա գործընթաց է եւ կարող են լինել շեղումներ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր գերատեսչությունները բոլոր ջանքերը գործադրեն, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենան պատշաճ կերպով, խոչընդոտներ չլինեն: Իշխան Կարապետյանը խնդրեց, որ համապատասխան գերատեսչությունները տանեն համապատասխան աշխատանք՝ ընկերությունների հետ՝ մակնշման առումով, փաթեթավորման առումով, քան որ շատ հաճախ դեպքեր են, երբ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հայկական գյուղերում երբեմն բանանի արկղը չափման միավոր է հանդիսանում:
Իշխան Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր արտահանող պետք է իմանա այն վայրը, որտեղ է ինքը տանելու է ապրանքը, ինչպես նաեւ փաթեթավորմանը եւ մակնշման համապատասխանելիություն լինի:
«Մեր արտահանողները շատ հաճախ չեն կարողանում այդ պահանջները ապահովել»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Կառավարությունը պետք է գյուղացիներին օգնի, որ ապահովեն արտահանման համար անհրաժեշտ պայմաններ եւ հանձնարարեց կատարել Իշխան Կարապետյանի խնդրանքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT