ԱԺ նախագահը չի եղել եռյակում, նրա հանդեպ ցուցաբերվել է ոչ պատշաճ վերաբերմունք. Ա. Բաբայան

Երեկ Սարդարապատի հուշահամալիրում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ներկա չգտնվելը լրատվամիջոցների ու քաղաքացիների քննարկման թիվ 1 թեման էր դարձել, այդ մասին բուռն քննարկումներ էին ծավալվում նաեւ ֆեյսբուքյան տիրույթում: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը երեկոյան գրառում կատարեց ու նշեց, որ ԱԺ նախագահը հրավիրված է եղել, նրա համար առանձնացված է եղել հատուկ տեղ:

Քիչ ավելի ուշ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում եւս անդրադարձավ աղմկահարույց հրավերին:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանի հայտարարությանը, թե Արա Բաբլոյանը հրավիրված է եղել եւ որպես «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, եւ որպես ԱԺ նախագահ, ստիպված եմ առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը եւ արարողակարգային ավագությունը։

«Այսպես, պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին։ ՀՀ ԱԺ նախագահը ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ ամբողջ Ազգային ժողովի նախագահն է։ Առավել եւս, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավորների 88 քվեով։ Պետական արարողակարգային ավագությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունն է, որով որոշվում է ներպետական եւ միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի եւ դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգը։

Իշխանության օրենսդիր ճյուղի հրավեր նշանակում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների հրավեր, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով դա անհնար է, ապա ներկայացուցչական ղեկավար մարմնի, այն է՝ ՀՀ ԱԺ խորհրդի հրավեր։ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների նախագահներից։ Եթե օբյեկտիվ պատճառներով անհնար է նաեւ հրավիրել այս կազմը, ապա ներկայացուցչական ղեկավար հաջորդ մարմինը ՀՀ Ազգային ժողովի նախագահն է։

Պետական արարողակարգով, որը պետականության սիմվոլիկան ապահովող հիմնական գործընթացն է, նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներում մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։

Նախորդ մեկնաբանության մեջ արդեն տեղեկացրել եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը փորձել է պարզել ՀՀ ԱԺ նախագահի արարողակարգային մասնակցությունը, մասնավորապես, թե որ ճանապարհով պիտի մոտենա, նշված եռյակում որ կողմում պետք է կանգնի եւ բազմաթիվ այլ արարողակարգային հարցեր։ Այդ փորձի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահը չի լինելու եռյակում, այլ՝ որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր պետք է համալրի մյուս երկու պատգամավորների շարքը։

Այսպիսով, նշված որոշումը գնահատելով որպես օրենսդիր իշխանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, գիտակցելով, որ արարողակարգային ավագության կոպիտ խախտմամբ իր մասնակցությունը կնսեմացնի ՀՀ Ազգային ժողովի դերը։

Պետական համակարգում փորձառություն ունեցողները գիտեն, թե ինչպես է իրականացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրելը։ Փորձառություն ունեցող պետական պաշտոնյաները, մասնավորապես աշխատակազմերում ծառայություն իրականացնողները, գիտակցում են, որ օրենսդիր իշխանության կամ Ազգային ժողովի նախագահի հրավերը սոսկ ներկայություն ապահովելը չէ, այլ՝ արարողակարգի հիմնադրույթների ամբողջական պահպանում։ Պետական միջոցառման հրավիրելը պետական արարողակարգային գործողությունների ամբողջության ապահովումն է»,- գրել է Արսեն Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51164 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել