Երևան
12 °C
«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը բաց նամակ է հղել՝ խմբի անդամների ազատման հետ կապված: Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Շարադրեմ այս օրերին անչափ չարչրկված թեմաների վերաբերյալ իմ կարծիքներն ու մոտեցումները, այսինքն՝ թե ես ինչպես եմ պատկերացնում եւ ինչպես կվարվեի ինքս։
Իհարկե, ես ողջունում եմ դատարանների գործունեությանը չմիջամտելու, նրանց անկախության ամրապնդմանը աջակցելու դիրքորոշումը։ Կարծում եմ՝ ցանկացած բանական քաղաքացի այս թեմայի վերաբերյալ տարբերվող դիրքորոշում ունենալ չի կարող։ Բայց մի «փոքրիկ» լրացում ունեմ․ դատարանը պետք է լինի ոչ միայն անկախ, չուղղորդվող, անկաշառ, այլ առաջին հերթին պետք է լինի արդար եւ անկողմնակալ, վեր կանգնած լինի ճղճիմ մեկնաբանություններից։ Օրինակ՝
- Դատարանի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով խոչընդոտելը, որը իրական դիտարկելիս, դատարանը գնահատում է Գ․ Եղիազարյանի ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի եւ առհասարակ արդարադատության նկատմամբ, ինչը եւս վկայում է այն մասին, որ հայտնվելով ազատության մեջ, վերջինս կխոչընդոտի դատարանում գործի քննությանը՝ դատարան չներկայանալու եղանակով,- Ինչի՞ց ես եզրակացրել, պրն․ Մակյան, որ ես ունեմ «ընդգծված բացասական վերաբերմունք առհասարակ արդարադատության նկատմամբ»։ Ախր այստեղ մեր սիրելի Էդմոն Մարուքյանը կասեր՝ սիրելու բա՞ն եք, որ սիրենք։
Ես, իհարկե ներողություն եմ խնդրում, եթե պակաս ինֆորմացված եմ (պատճառը անազատության մեջ գտնվելս է), բայց ես դեռեւս չեմ հանդիպել ուղերձի, որտեղ ասված լիներ, որ դատավորները պետք է լինեն անկախ եւ արդար, իսկ եթե, Աստված մի արասցե, այդպիսին չլինեն եւ այն էլ քաղաքական կոնտեքստ ունեցող դատավարությունների առումով, ապա նրանք լրջագույն պատասխանատվության կենթարկվեն, քանի որ քաղաքական դատավարությունները, քաղաքական դրդապատճառներով անարդար դատավճիռները մեր բոլոր քաղաքացիների ու ողջ հանրության դեմ են։
Նաեւ ես մի փոքրիկ վերապահում ունեմ այն բոլոր իրավապահների նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ ոչ միայն կոռումպացված են եղել, ոչ միայն աշխատել են «վերեւներից» եկող հրահանգներով, այլեւ անմիջականորեն պատասխանատուն են այն նույն անարդար որոշումների ու վճիռների, որոնց արդյունքում քաղբանտարկյալները հայտնվել են ճաղերից այն կողմ։
Անդրադառնամ մեկ այլ թեմայի նույնպես, որի մասին իմ տեղեկությունները սահմանափակվում են մամուլից ունեցածով։
Կրթության նախարարը կոչ է արել, որ ուսուցիչները ազատվեն իրենց պարտադրված ՀՀԿ անդամատոմսերից։ Ոչ մի բացասական բան, որեւէ հարկադրանք, խղճին եւ ազատություններին հակասող ոչինչ չեմ տեսնում․ ավելին՝ ողջունում եմ եւ խրախուսում։
Իմ կարծիքով, չէր խանգարի նմանատիպ մեկ այլ ուղերձ էլ հղել ասենք արդարադատության նախարարի կողմից՝ այդ նույն ապօրինություններ կատարած դատավորին, որ հարգելիներս, ձեզ շանս, հնարավորություն է տրված շտկելու ձեր իսկ կողմից նախկինում կատարված սխալները, ինչը, ի դեպ, հետագայում որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի կառնվի եւ կամ՝ հակառակը։
Հավանաբար, կգտնվեն մարդիկ, որոնք մեր գործողությունների, մեր հայտարարությունների մեջ ավելորդ շտապողականություն եւ րոպե առաջ ազատություն ստանալու անզուսպ ցանկություն կփորձեն գտնել։
Մի կողմ թողնելով իմ ի ծնե ունեցած ազատատենչությունը՝ փոքր-ինչ հիասթափեցնեմ նրանց․ տասնհինգ ամիս ամբողջովին իզոլացված ենք եղել արտաքին աշխարհից, մեր ամենամերձավոր հարազատներից անգամ, իսկ հաջորդող յոթ ամիսներին էլ՝ մեծ դրական տեղաշարժեր չեն եղել, բայց միեւնույնն է՝ մենք ունենք բավարար չափով կամք, համառություն եւ համբերություն՝ մեր պայքարը հաղթական ավարտին հասցնելու։
Իրականում ժամ առաջ ազատվելու մեր ձգտումը պայմանավորված է հայրենիքին ծառայել շարունակելու մղումով ու ցանկությամբ։
Ես ամեն դեպքում հույսս չէի դնի տասնյակ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին հուսախաբ արած, զրո հանրային վստահությամբ դատարանների վրա։
Հ․Գ․ Բողոքի ակցիաները ուղղված էին եւ են ստահոդ դատարանների եւ արդարադատության ապականված ողջ համակարգի դեմ՝ ժողովրդի վստահությունը վայելող ղեկավարին այդ տաժանակիր գործում աջակցելու մղումով եւ դա, պետք է որ, ակնհայտ լիներ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT