Երևան
12 °C
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (գարեջրի բիզնեսով զբաղվող) մտավախություն չունի, որ ԱԱԾ-ի լայնամասշտաբ ստուգումները կհասեն իրեն: Նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդում էր, որ աշխատում է օրինական դաշտում:
«Ես 100 տոկոս օրինական դաշտում եմ»,- ասաց պատգամավորը:
- Պարոն Հակոբյան, ԱԱԾ-ն Ձեր գործընկեր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ է անում եւ պարզվել է, որ ընդամենը 5 տոկոս հարկ են վճարել, 20-ի փոխարեն: Նման մտավախություն չունե՞ք:
- Ես դա կարդացել եմ, ինձ համար դա անհասկանալի է: Օրենքով նման բան չի կարող լինել: Կազմակերպությունն աշխատում է կամ ԱԱՀ-ով կամ շրջանառության հարկով, որը փաստաթղթերով կանոնակարգված է:
- Նախկին իշխանությունների հետ պայմանավորվածությո՞ւն է եղել:
- Ես բիզնեսին մոտ կանգնած անձ, ինչքան էլ պայմանավորվածություն լինի, ես նման բան չեմ անի, օրենքը դա թույլ չի տալիս:
- Ձեր ընկերությունները նման պայմանավորվածություն երբեւէ ձեռք չեն բերե՞լ:
- Ես բիզնեսով սկսել եմ զբաղվել նախորդ դարում եւ որեւէ իշխանության հետ չեմ համագործակցել՝ անօրինական աշխատելու համար:
- Օրենքը թույլ չի տալիս, որ Դուք բիզնեսով զբաղվեք, որովհետեւ պատգամավոր եք:
- Ես 10 տարի, լինելով պատգամավոր, իմ բաժնեմասերը հավատարմագրային կառավարման եմ տվել: Հիմա էլ նույնը կատարել եւ եկել եմ ԱԺ:
- Ասում եք՝ նորմալ է, որ գործարարը մտնի ԱԺ եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվի: Այստեղ շահերի բախում չի առաջանո՞ւմ:
- Եթե իմ 10 տարվա պատգամավորի աշխատանքը ուսումնասիրեք, նման հարցեր չեք տա: Իմ անձնական շահը երբեք ԱԺ-ում չեմ ներկայացրել: Ինձ համար գոյություն ունի երկրի շահը, որն ամեն ինչից վեր է:
- Նոր կառավարությունն ասում է, որ օլիգարխը չպետք է լինի գործադիրում եւ օրենսդիրում:
- Օլիգարխ ասելով ի՞նչ եք հասկանում:
- Մեծահարուստ, որը զբաղվում է բիզնեսով, քաղաքականությամբ:
- Ես օլիգարխն այդպես չեմ հասկանում: Ես օլիգարխ ասելով հասկանում եմ, որ պետական տանիքի ներքո են աշխատում: Ես նման մարդ չեմ եղել, ես օլիգարխ չեմ, գործարար եմ: Կարող ես փորձառու լինել եւ բիզնեսմեն եւ լինես ԱԺ-ում:
- Գուցե անձեռնամխելիության համար եք ուզում պատգամավոր լինել:
- Ոչ: Դուք ուրիշ ձեւ եք մտածում, ես՝ ուրիշ: Դուք քիչ եք տեսնում մարդկանց, որոնց սիրտը ցավում է երկրի համար: Իմ սիրտը իմ երկրի համար ցավում է:
- Արդեն որոշե՞լ եք՝ ինչ օրենսդրական նախագծերով եք ներկայանալու, աշխատանքները սկսե՞լ եք:
- Ճիշտն ասած, կաբինետս կահավորելու խնդիր ունեմ, 10 օրվա ընթացքում կկահավորեմ: Մի երկու հարց արդեն նախատեսել եմ: Մի հարցը կառավարության հետ է կապված, որը բարձրաձայնել եմ եւ ՊԵԿ նախագահն ասաց, որ նախագիծն արդեն կա:
- Ձեր միջոցներով եք կահավորո՞ւմ Ձեր աշխատանսենյակը:
- Ես դիմել եմ ԱԺ-ին, որ վերանորոգման հարցեր կան, վերանորոգեն:
- Ճոխ աշխատասենյակ է լինելո՞ւ:
- Ոչ, երբ պատրաստ լինի՝ կնայես:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT